Հունվարից դիմակ ենք դնում, ոչ մի օգուտ. քաղաքացիները՝դասերը սեպտեմբերի 15 ից սկսելու մասին (տեսանյութ) Սա Հայկ Մարությանի այս տարվա երրորդ արձակուրդն է Ով է նա. ինքը Գասպարյան Վովան ա. քաղաքացիները՝ նախկին ոստիկանապետի մասին (տեսանյութ) Օդանավակայանում ուղեբեռի փաթեթավորման գինը ոչ թե 2500 դրամ է, այլ 1500. Սաթենիկ Հովհաննիսյան Արայիկ Հարությունյանի միակ պրոբլեմը մեդիան է. А в остальном, прекрасная маркиза, всё хорошо... Ո՛չ Բելառուսը, և ո՛չ էլ Լուկաշենկոն էն մարդն ու պետությունը չեն, որ արժանի էին շուտափույթ շնորհավորանքի. Պապյան Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան. Հրաչյա Հակոբյանը՝ Բեյրութում հանդիպումների և լիբանանահայերի վերադարձի մասին Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել Եթե իրավապահ մարմինները մի փոքր արագ արձագանքեին, հնարավոր է՝ քիչ նյութական վնասներ լինեին. Թորոսյանը՝ Ախալքալաքի միջադեպի մասին 160 նոր դեպք և 541 առողջացած. հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 40593 դեպք. կա 7 մահ
Երևան, 11.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա

«Գնում եմ Վնուկովո աէրոպորտ, տեսնեմ տոմս կճարեմ։ Ամեն տեղ հերթագրումներով է, ոչ տոմս կա, ոչ մնալու տեղ, ոչ հետդարձի ճանապարհ»։ ArmDaily.am –ի հետ զրույցում պատմում էր Մարինե Բաբայանը։

Նա մեկն էր այն Հայաստանի քաղաքացիներից, ովքեր մեկնել էին Ռուսաստան՝ աշխատելու, սակայն կորոնավիրուսի հետևանքով անելանելի վիճակում էր հայտնվել։ Մարինե Բաբայանը զինվորական բժիշկ, ռուսական զորքերի բուժծառայության հրամանատար, գեներալ-մայոր է։ Դեռ փետրվարին էր մեկնել Ռուսաստան՝ որդու և երեխայի սպասող հարսի հետ։

Կորոնավիրուսի տարածման հետևանքով՝ նա էլ, ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում, շատերի նման անգործ էր մնացել։ Միայն թե՝ եթե Հայաստանում կառավարությունը հետագայում արտակարգ դրության ժամանակ աշխատանքը կորցրած քաղաքացիների համար աջակցության ծրագրեր էր մշակում ու փոխհատուցումներ տրամադրում՝ ռուսաստանաբնակներին լավագույն օգնությունը Հայաստան հետ վերադարձը կարող էր լինել։ Ընդ որում՝ Հայաստան գալու մասին մտածում էին թե նոր գնացածները, թե արդեն տարիներ ի վեր Ռուսաստանում մշտական ու կայուն աշխատանք ունեցողները։

Վերադառնալ ցանկացողներն դեսպանատներում հերթագրում էին, միայն թե վերադառնալ հաջողվում էր քչերին, հերթագրվողների թիվն անցնում էր տասնյակ հազարից, իսկ վերադարձողները լավագույն դեպքում մի քանի հարյուրն էին։

«Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, մենակ տեսնեք՝ ինչ է կատարվում Մոսկվայում, բոլորը ոնց որ գերի լինեն, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում։ Գործ չկա, բոլորը վարձով տների բանալիները հանձնել են, 4-5 ընտանիքով հավաքվել են մի տան մեջ։ Վարձերը չեն կարողանում տալ, բայց վերադառնալու ճանապարհ էլ չկա»։

Մարինե Բաբայանը Հայաստանի այն քաղաքացիներից մեկն էր, որ դեռ մայիսի փորձել էր Վերին Լարսի անցակետով վերադառնալ Հասատան, սակայն հայտնվել էր փակ սահմանների առջև։

Մարինեն առաջինն էր, ով մայիսի սկզբին ահազանգեց՝ ռուս-վրացական սահմանին գտնվող Հայաստանի քաղաքացիների մասին։

ArmDaily.am-ն այնուհետև գրեթե ամենօրյա ռեժիմով անդրադառնում էր չեզոք գոտում հայտնված քաղաքացիներին։ Մայիսի 11-ին արդեն մի քանի օր Լարսում գտնվող Մարինե Բաբայանը ArmDaily.am-ին պատմում էր՝ սահմանին 13 մեքենայով 17 ՀՀ քաղաքացի կա։ 

Մենք պարզաբանում էինք խնդրել արտգործնախարարությունից, մեզ տեղեկացրել էին, որ խնդրին տեղյակ են և առաջիկայում այս առնչությամբ հայտարարություն կլինի։
Հայտարարություն, իհարկե, եղավ, նախարարությունը հորդորում էր սահմանին գտնվող քաղաքացիներին հետ վերադառնալ իրենց նախկին բնակության վայրը։ Ասել, որ այս առաջարկն անընդունելի էր Մարինեի և նրա հետ սահմանին գտնվող մարդկանց համար՝ ճիշտ չի լինի։

«Առաջարկն ընդունելի կլիներ, եթե վերադառնալու տեղ ունենայինք»։

Հատկանշական է, որ կնոջ ահազանգից մի քանի օր առաջ Վրաստանի դեսպանատունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ Վերին Լարսի անցակետի չեզոք գոտում սպասող որևէ քաղաքացի չկա, մինչդեռ Բաբայանը պնդում էր՝ ինքն արդեն 3 օր է՝ վրացական անցակետում է, բայց մարդիկ կան, որ արդեն շուրջ 1 ամիս է՝ փորձում են տուն վերադառնալ, բայց վրացական կողմը թույլ չի տալիս անցնել ու իրենք ստիպված են պարբերաբար հատել ռուսական սահմանը՝ այն կողմում, խանութ կա, որտեղից կարելի էր սնունդ գնել, դեղատուն կա ու գետ, որտեղ կարելի էր հագուստը լվանալ։ Կինը պատմում էր, որ փորձել են կապ հաստատել Վրաստանում գտնվող ՀՀ դեսպանատան հետ։

«Վրաստանում ՀՀ դեսպան պարոն Սադոյանը հանդիմանում էր մեզ, թե չգիտենք, որ կորոնավիրուս է, սահմանները փակ են, ինչո՞ւ եք եկել։ Մարդը չի ուզում հասկանալ, որ սեփական քմահաճույքը չէ, որ մեզ հասցրել է այստեղ։ Որտե՞ղ մնանք։ Մեզ համար ինչ տարբերություն Լարսում՝ սահմանին, մեքենաների մեջ կգիշերենք, թե Կրեմլի հրապարակում։ Դեսպանն իմ համարն արգելափակել է, այլևս կապվելու հնարավորություն չունենք»։

Հանդիմանողներ էլի եղան․ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ խնդրին անդրադարձավ նաև ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը։

«Անկեղծ ասած չեմ հասկանում, թե ո՞րն է եղել այնտեղ հայտնվելու դրդապատճառը, որովհետև պարզ էր, որ փակ է և՛ ռուս-վրացական, և՛ հայ-վրացական սահմանը, և իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն, ավտոմեքենաներով գալ և պահանջել, որ իրենց թույլ տանք... պետք է հասկանալ, թե դա ինչ ծավալների կարող է բերել, եթե ընդառաջենք, թե քանի քաղաքացի կարող է այդ նույն ճանապարհով փորձի վերադառնալ»,-պատասխանել էր Տիգրան Ավինյանը:

Հենց այդ օրը Մարինե Բաբայանն ահազանգեց՝ գիշերը ժամը 1։30-ի վրացի սահմանապահները հարձակվել են իրենց վրա։

«Փորձում էին վրաերթի ենթարկել մեքենաներից դուրս եկած տղաներին։ Մեզ 10 րոպե ժամանակ էին տալիս, որ տարածքից հեռանանք»։

Մինչդեռ, Լարսում հայերի թիվն անշեղորեն աճում էր։ Եթե մի քանի օր առաջ նրանք 15-20 հոգի էին, ապա այդ օրն արդեն 30 մարդ կա սահմանին։

Մայիսի 14-ի առավոտյան  Բաբայանն ահազանգեց՝ վրացի սահմանապահները մինչև առավոտյան ժամը 8-ը ժամանակ են տվել, որ հեռանան։ Վրաստանում ՀՀ դեսպանատնից հայտնում էին՝ ոչնչով օգնել չեն կարող։ Մարդիկ ստիպված էին կրկին վերադառնալ Ռուսաստան։ Երբ սահմանը հատեցին՝ Բաբայանը որոշեց բնակարան վարձել Դոնի Ռոստովում՝ հարսը հղի էր՝ առաջնեկին էր սպասում, վտանգել նրա ու երեխայի առողջությունը կինը պատրաստ չէր։ Մյուսները ավելի քան 30 քաղաքացի շարունակում էր բնակվել մեքենաներում։

Մայիսի 15-ին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին առաջարկվել է վերադառնալ Սոչի-Երևան, Կրասնոդար-Երևան թռիչքներով՝ միաժամանակ հոգալով ինչպես կանանց և երեխաների ճանապարհածախսը, այնպես էլ՝ ՀՀ քաղաքացիներին պատկանող ավտոմեքենաները հատուկ հատկացված կայանատեղիներում պահելու հարցերը, սակայն անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներն հրաժարվել են լուծման վերոնշյալ, ներկայումս միակ տարբերակից՝ պահանջելով կազմակերպել իրենց վերադարձը Հայաստան բացառապես իրենց անձնական օգտագործման մեքենաներով»:

Արտգործնարարության առաջարկի մասին Լարսում գտնվողներից շատերը հենց հայտարարությունից էին ծանոթացել։ Լարսում գտնվող Արթուր Դալլաքյանը պատմում էր, որ դեսպանատունն իրենց առաջարկել է սահմանափակ թվով կանանց ու երեխաների տեղափոխել։

«Ընդ որում՝ մենք մեր միջոցներով պետք է նրանց հասցնեինք Սոչի, որից էլի մեր միջոցներով տոմս գնեինք, որպեսզի նրանք ապահով վերադառնային Հայաստան»։

Հետո լռություն է։ Տարբերակ չէր քննարկվում։ Իրենց մասին հիշեցնելու համար հուսահատ քաղաքացիները մեկ ժամով փակեցին Հայաստան եկող բեռնատարների ճանապարհը։ Հայերի այս ակցիան էր պատճառը, թե անվերջ շարունակվող սահմանահատումները՝ դժվար է ասել, բայց ՀՀ այս քաղաքացիների խնդրով Ռուսաստանի Ֆեդերալ անվտանգության աշխատակիցներին էին սկսել հետաքրքրվել, նրանք անգամ խոստացել էին բանակցել վրացական կողմի հետ։ Այս բանակցությունները նույնպես անարդյունք էին անցել։

Հետագա մի քանի օրերին կրկին լռում էին թե պատասխանատուները, թե Լարսում գտնվող քաղաքացիները, որոնց թիվն հաշված օրերի ընթացքում ավելացել էր ու արդեն հասնում էր 60-ի։ Նրանց Դոնի Ռոստովի հայ համայնքն էր սկսել օգնել շուրջ 1-1,5 ամիս փողոցում հայտնված հայրենակիցներին՝ սնունդ էին բերում, հագուստները տանում լվանալու։

Մայիսի 23-ին Արթուր Դալլաքյանը պատմեց, որ դիմել են Բարգավաճի պատգամավորներին, դրանից հետո՝ «Իմ քայլից» էին փորձել կապվել նրանց հետ։

«Իմ քայլից» Թագուհի Թովմասյանի անունից իրենց հետ կապվել էին՝ խոստացել 1-2 օրը ավտոբուս կկազմակերպել մարդկանց տեղափոխելու համար, միայն թե ավտոբուս հորիզոնում չէր երևում։

«Կուսակցություն-կուսակցություն են խաղում, «Իմ քայլից» ասում են՝ ինչի եք Բարգավաճին դիմել, ինչի եք մյուսին դիմել, մեզ ասեք, բայց միևնույն է՝ սայլը տեղից չի շարժվում»։ Այս Իրականում սայլը տեղից շարժվելու էր։

ԱԳՆ-ից օրեր անց ի պատասխան մեր հարցման հայտնեցին, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքացիներին տեղափոխելու համար, բայց խնդրել էին վերադառնալու պայմանավորվածության մասին նախապես չհրապարակել։ Սահմանափակ թվով անձանց համար էր պայմանավորվածություն ձեռք բերվել, եթե նախապես հայտնի դառնար դրա մասին՝ հնարավոր էր, որ վերադառնալ ցանկացողների քանակն անկառավարելի աճեր։ Արդյունքում, վերադարձի կազմակերպումն անհնարին կլիներ։ Պայմանավորվեցին, կխոսենք վերադարձի մասին, երբ քաղաքացիներն արդեն ճանապարհին լինեն։
Մայիսի 28-ին սահմանին գտնվող շուրջ 70 հոգի վաղ առավոտից մեքենաները էվակուատորներով ուղարկել էր Հայաստան ու դանդաղ, բայց սկսել էր տեղավորվել Հայաստանից ուղարկված ավտոբուսներում։

Ավելի քան 1,5 ամիս պահանջվեց, որպեսզի հնարավոր դառնար պայմանավորվածություն ձեռք բերել ու դուրս բերել մարդկանց չեզոք գոտուց։
Վրաստանում Հայաստանի դեսպանատնից շտապեցին հաղորդել՝ այս տեղափոխումը կատարվել է բացառության կարգով և Վերին Լարս անցակետով օտարերկրյա քաղաքացիների մոտքը Վրաստան դեռևս փակ է:

Միայն թե շատ ժամանակ չէր անցել, ինչ Լարսում գտնվող հավաքվածների այս խումբը հասել էր Հայաստան, երբ ArmDaily.am-ը կրկին ահազանգ ստացավ՝ Ձեր հայրենակիցներն ենք՝ մնացել ենք Վերին Լարսի չեզոք գոտում։

Այս անգամ Վրաստանը բացառություն չարեց՝ քաղաքացիները ստիպված էին օդանավով վերադառնալ։

Մարինե Բաբայանը վերադարձողների մեջ չկար։ Ի տարբերություն մյուսների՝ չէր կարողացել իր և որդու մեքենաները թողնել Դոնի Ռոսովում, ոչ էլ գումար էր կարողացել հայթայթել, որպեսզի շատերի նման կարողանար մեքենաները էվակուատորով բերել Երևան։ Արդյունքում, որդու և հղի հարսի հետ հետ էր վերադարձել Մոսկվա։ Վերադարձել էր հույսով, որ իր կապերը կօգնեն նորից աշխատանք գտնել։ Հին կապերն օգնել էին տոմսի համար գումար հայթայթել, միայն թե տոմս հայթայթել այդպես էլ չէր հաջողվել։

Քրիստինե Հովհաննիսյան 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արդարադատության նախարարությունը մերժել է Փաստաբանների պալատի առաջարկը Հունվարից դիմակ ենք դնում, ոչ մի օգուտ. քաղաքացիները՝դասերը սեպտեմբերի 15 ից սկսելու մասին (տեսանյութ) Դուեյն Ջոնսոնը գլխավորել Է Forbes-ի վարկածով ամենահարուստ դերասանների վարկանիշը «Դպրոցական սնունդ» ծրագիրը կշարունակվի՝ հասնելով իր բոլոր շահառուներին Հանրապետությունում սպանդանոցների թիվը հետևողականորեն ավելանում է Тихановская не собиралась уезжать из страны, пока ее не оставили наедине с двумя силовиками (WP) Զարմանքի է արժանի, որ Թուրքիայի ներկա կառավարությունը այդօրինակ նյարդային արձագանք է ցուցաբերում Օսմանյան կայսրության՝ ՀՀ-ի հետ կնքված Սևրի պայմանագրի հիշատակումից. ԱԳՆ Հատուկ ծառայությունները Լիբանանի իշխանություններին նախազգուշացրել են վտանգավոր քիմիկատների մասին պայթյունից դեռ 2 շաբաթ առաջ Ինչպես են «Վստրեչի Ապեր»-ը և ոստիկանները վիճում նրան բերման ենթարկելիս. փաստաբանները չեն մեկնաբանում տարածված տեսանյութը Կորոնավիրուսի բուժման նոր եղանակ է հայտնաբերվել Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում Սա Հայկ Մարությանի այս տարվա երրորդ արձակուրդն է Անվտանգության կանոնների խախտումներ՝ հանգստյան տներում․ ի՞նչ է փաստում ԱԱՏՄ ստուգայցերի արդյունքների վիճակագրությունը «Լիդիան Արմենիա»-ն ազդարարում է Ամուլսարի շրջակա համայնքներում կադրերի բազայի վերգնահատման գործընթաց Ալավերդիում վիճաբանության ժամանակ կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա. հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ Վարչապետի մոտ քննարկվել է ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագիրը Ով է նա. ինքը Գասպարյան Վովան ա. քաղաքացիները՝ նախկին ոստիկանապետի մասին (տեսանյութ) Արցախի նախագահն ընդունել է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետին. քննարկվել են բանակաշինությանը ու պաշտպանության ոլորտում Արցախի և ՀՀ-ի փոխգործակցությանը վերաբերող հարցեր Օդանավակայանում ուղեբեռի փաթեթավորման գինը ոչ թե 2500 դրամ է, այլ 1500. Սաթենիկ Հովհաննիսյան Երևանի Ռիգայի փողոցում զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել. 2 անձ ձերբակալվել է 9 ուսումնասիրություն, ավելի քան 80 մշտադիտարկում. ՊՎԾ-ն ամփոփել է 2020թ. 1-ին կիսամյակի աշխատանքներ Արայիկ Հարությունյանի միակ պրոբլեմը մեդիան է. А в остальном, прекрасная маркиза, всё хорошо... "Мы сможем избежать второй волны Covid-19, если будем соблюдать барьерные меры" (WP) Պաշտպանի աջակցությամբ քաղաքացու աշխատավարձի վրա դրված արգելանքն ամբողջությամբ վերացվել է Ո՛չ Բելառուսը, և ո՛չ էլ Լուկաշենկոն էն մարդն ու պետությունը չեն, որ արժանի էին շուտափույթ շնորհավորանքի. Պապյան Ուկրաինայի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Կոտայքում Խնձորեսկի կամուրջ տանող ճանապարհի հիմնանորոգումը արդեն իսկ ընդգրկված էր Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրում. նախարարություն Պե՞տք է արդյոք մթերային խանութի աշխատակիցները հագնեն ձեռնոց. ԱՀԿ-ն պարզաբանում է Ոստիկանները խարդախության համար հետախուզվողների են հայտնաբերել Այն ինքնաթիռը, որը մեզ տարել էր, դրանով 37 լիբանանահայ վերադարձել է Հայաստան. Հրաչյա Հակոբյանը՝ Բեյրութում հանդիպումների և լիբանանահայերի վերադարձի մասին Պուտինը հայտնել է ՌԴ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին գրանցման մասին Գոհար Ավետիսյանը առաջին անգամ հրապարակել է նորածին որդու լուսանկարը Հայաստանը կարևորում է ֆրանկոֆոն ընտանիքի աջակցությունը Լիբանանի ժողովրդին․ Զոհրաբ Մնացականյան Հայկ Մարությանը մեկնեց արձակուրդ Աջափնյակ վարչական շրջանի որոշ հատվածների գազամատակարումը 30 ժամով կդադարեցվի Դատական նիստը հետաձգվեց մինչև սեպտեմբերի 8-ը․ Յուրի Խաչատուրովի պաշտպանը չի կարողացել ներկայանալ Երևանում մեկնարկել է 500 վերելակի փոխարինման ծրագիրը Զարեհ Սինանյանն ամփոփել է Լիբանան աշխատանքային այցի երկրորդ օրը Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել Выборы в Беларуси. Светлана Тихановская "приняла решение" и уехала в Литву (WP) Կառավարությունը վաղը արտահերթ նիստ է հրավիրել Մեծ պատիվ է ստանձնել իմ հայրենի քաղաքի գլխավոր ակումբի ղեկավարությունը. Տիգրան Վիրաբյանը՝ Գյումրու «Շիրակ» ակումբի նախագահ դառնալու մասին Հրապարակվել են Դատավորների ընդհանուր ժողովի որոշումները Մանե Թանդիլյանն առաջարկությամբ դիմել է ՀՀ Վարչապետին՝ հանգստյան ուղեգրեր տրամադրել այն բուժաշխատողներին, որոնք ներգրավված են եղել համավարակի դեմ պայքարում Պարետի կողմից առկա չէ զբոսաշրջային ուղղություններով չարտերային թռիչքների իրականացման թույլտվություն ՃՏՊ Գորիս-Կապան ավտոճանապարհին․ կա տուժած Կրակոց Հրազդանի կիրճում. բերման է ենթարկվել տաս մարդ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի անակնկալը Շուշանի տարեդարձին (տեսանյութ) Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել Եթե իրավապահ մարմինները մի փոքր արագ արձագանքեին, հնարավոր է՝ քիչ նյութական վնասներ լինեին. Թորոսյանը՝ Ախալքալաքի միջադեպի մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ