Երեկ12:30 մեր դիրքերից մեկին մոտենում է ՈւԱԶ ավտոմեքենա և անհասկանալի պատճառով զինծատայողները դուրս են գալիս մեքենայից և շարժվում մեր դիրք, որը գտնվում է անմիջապես ՀՀ տարածքում: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստին՝ ներկայացնելով իրավիճակը ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Քանի որ շարժումը անհասկանալի էր զինծառայողները վերադասին զեկուցելիս ստանում են հրահանգ, որ հաշվի առնելով հնարավոր մոլորվածությունը, աշխարհագրությունը կամ օպերատիվ վիճակին չտիրապետելը՝ կոչ են արել լքել տարածքը, որը իրականացվել է Ադրբեջանի զինծառայողների կողմից՝ թողնելով ավտոմեքենան: Որից հետ սկսվում է հրետակոծություն դեպի նույն դիրքը, ինչպես նաև մարտական խմբերի շարժ, որը կասեցվել է հրետակոծությամբ և համապատասխան գործողություններով: Հակառակորդը, կրելով կորուստներ, նահանջել է»,-ասաց նա:
Դավիթ Տոնոյանը նշեց, որ մինչ այժմ նույն սցենարով տարբեր տրամաչափի հրետանի օգտագործմամբ 15-20 րոպեն մեկ հրետակոծությունը վերսկսվում է և որի դադարը եղել է գիշերը 3:30-5:30: Նախարարը վստահեցրեց, որ բոլոր կրակոցները լռեցվում են, որի արդյունքում հակառակորդը ունի զգալի կորուստներ:

