«Գիտեմ, որ քուրդ պատգամավոր ա, կարողա միջնորդեիր ծանոթանայինք հետը». «Ցանցահեն»-ը՝ Ալիս Շարաֆյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Ֆեյսբուքում հայտնի ու ակտիվ ֆեյսբուքահայերին, և այս անգամ մեր հերոսը Ալիս Շարաֆյանն է:
-Ինչո՞ւ Ֆեյսբուք, այլ ոչ թե Թվիթեր, Օդնոկլասնիկի, ՎԿ…
Իրականում Թվիթեր, մի քիչ էլ Ֆեյսբուք, ինձ հետևողները գիտեն, որ ավելի ակտիվ եմ Թվիթերում քաղաքական հայացքներիս մասին բարձրաձայնելու և առօրյա կյանքի մասին խոսելիս օգտագործում եմ թվիթերը, իսկ Ֆեյսբուքը ավելի շատ ծառայում է որպես ինչ-որ տարբեր ուղերձներ (message) տեղ հասցնելու համար, քանի որ լսարանս շատ ավելի մեծ է, քան թվիթերում։
-Ավելի հեշտ է լրագրո՞ղ, ավագանու անդա՞մ, թե՞ պատգամավոր Գայանե Աբրահամյանի դուստր լինել հենց ՖԲ հարթակում։ Եվ ինչո՞ւ։
Միանշանակ լրագրող Գայանե Աբրահամյանի աղջիկ լինելը շատ ավելի հեշտ է թե ակտիվ օնլայն տիրույթում լինելու համար և թե անձնական կյանքի առումով, քանի որ լինելով պատգամավոր Գայանե Աբրահամյանի աղջիկ, արդեն ինչ-որ չափով խոշորացույցի տակ եմ լինում, որն իհարկե ինձ այդքան էլ դուր չի գալիս։
-ՖԲ կուսակցություն է, որը ստեղծում եք Դուք, ինչպե՞ս այն կանվանեիք ու Ֆեյսբուքյան օգտատերերից 5 հոգի ում կընդգրկեիք կուսակցության մեջ։
Օգտատերերից միանշանակ կներառեմ այն անձանց ովքեր քաղաքականությունից ինչ-որ չափով գլուխ են հանում և ովքեր քաղաքականության մեջ չեն այս պահին կամ եղել են։ Կուսակցության անվանումը շատ դժվար է հիմա ասել, բայց երևի Ֆեյսբուքի ձայնը ։ՃՃ … իհարկե դա որպես կատակ ընդունենք, բայց կարծում եմ ստորև թվարկածս մարդիկ պետք է լինեն քաղաքականության մեջ՝
Իզաբելլա Սարգսյան
Եվա Թովմասյան
Սրտի լրագրող (Կառլեն Ասլանյան)
Արմենակ Մինասյանց
Դավիթ Հովհաննիսյան
-Գրառման պատճառով երբևէ եղե՞լ է անախորժ պատմության մեջ ընկնեք, եթե այո, ինչ գրառում էր և ինչ էր եղել։
Անախորժ պատմություններ չեմ ունեցել, բայց ցանկացած գրառում անելիս, բնականաբար, հասկանում եմ, որ ծավալվելու է բանավեճ և միշտ պատրաստ եմ քաղաքակիրթ բանավեճի, մեծ հաշվով, ինչպես նշել եմ, Ֆեյսբուքը հենց հարցերի քննարկման և բանավեճ ծավալելու հարթակ է։ Գրառումներիս թեմաները կամ պնդումներս չեմ սահմանափակում ելնելով մայրիկիս կարգավիճակից, ես որպես քաղաքացի ունեմ խոսելու, բարձրաձայնելու ինձ հուզող հարցեր, եթե անգամ դրանք քաղաքական նպատակահարմարության տեսանկյունից սխալ են։
-Սքրինշոթեր հաստատ անում եք։ Եղե՞լ է ինչ-որ մեկի մասին սքրինշոթը հենց իրեն ուղարկեք։ Ի՞նչ եք ասում այդ դեպքում։
Իհարկե, անում եմ զուտ հետո ապացույց ունենալու համար, բայց դեռ այդպիսի դեպք չի եղել ու հուսամ չի էլ լինի, քանի որ ՇԱՏ ուշադիր եմ։
-Մայրիկդ քաղաքական գործիչ է։ Եղե՞լ է դեպք, երբ քաղաքացիները ինչ-որ բան Ձեր միջոցով մայրիկին փոխանցեն, «ծանոթ խառնեն» էլի։ Մի զավեշտալի դեպք հիշեք։
Քանակ ուղղակի չեմ կարող նշել… բայց իհարկե կարծում եմ այդքան զբաղվածության մեջ շատ անգամ օգնականի դեր եմ խաղում նաև, քանի որ արագ լուրեր ստանալով կարողանում եմ փոխանցել իրեն և ինչու ոչ, օգնել մարդկանց։ Դեպքերը շատ են, բայց մի դեպք երբեք չեմ մոռանա, մայրիկս նոր էր ընտրվել որպես պատգամավոր և մի տղամարդ ինձ գրեց.
«Բարև քուրս, գիտեմ, որ քուրդ պատգամավոր ա շատ սիրուն աղջիկա կարողա միջնորդեիր ծանոթանայինք հետը» ….
Էդ դեպքից հետո որոշեցի, որ ֆեյսբուքում պարտադիր պետք է family member բաժնում նշեմ, որ նա իմ ՄԱՅՐՆ է, ոչ թե քույրը։
-Ֆեյսբուքում մարդիկ բաժանվում են 3 տիպի, ըստ Ալիսի, որո՞նք են դրանք։
Առաջին տիպը քաղաքական դաշտում մի տեղից մի բան գտնեմ բողոքեմ խումբն է:
Երկրորդը, կարծում եմ, միշտ շատ օբյեկտիվ մարդիկ են, էսպես ասած լավին՝ լավ, վատին՝ վատ:
Իսկ Երրորդը ապաքաղաքական մարդիկ են, ովքեր միշտ մի հարցով գրում, զանգում են, բայց շատ սիրուն նկարներ են տեղադրում:
-Կա՞ ֆեյսբուքյան օգտատերեր, ում թաքուն եք հետևում, էն որ Ձեր ֆրենդներում չկա, բայց միշտ մտնում -նայում եք էջը։
Իհարեկ, Ռուբեն Վարդազարյանին, արդեն մոտ մի երկու տարի է ինչ թաքուն եմ հետևում ի զարմանս ինձ, բայց նոր հասկացա, որ ընկերներ չենք ֆեյսբուքում ։ՃՃ
-Ֆեյսբուքի հետ կապված ամենահիշարժան օրը ո՞րն է եղել, կիսվեք մեզ հետ։
Կարծում եմ մեկ օր առանձնացնելը շատ դժվար է, քանի որ այստեղ ամեն օր մի ինչ-որ արտասովոր թեմա կգտնվի, որի շուրջ տարբեր հումորային կամ լուրջ գրառումների ականատես կլինենք, երբեք միապաղաղ չի եղել ֆեյսբուքը տարբեր քաղաքական և ոչ քաղաքական թեմաներ, կարծիքներ կան որի շուրջ համախմբվում են մի շարք օգտատերեր։
-Ամենահումորով Ֆեյսբուքյան օգտատերն ո՞վ է , ըստ Ձեզ։
Հայկ Մկրտչյանը, միանշանակ:
-Եկեք ՖԲ 3 չամուսնացած ցանկալի փեսացուներին առանձնացնեք աղջիկների համար)
Կարո Ղուկասյան
Կարեն Համազասպյան
Արսեն Օհանյան:
-Եվ վերջում, պատկերացնենք Ձեզ շատ մեծ գումար են առաջարկում, որպեսզի ինչ -որ մեկի մասին լավ գրառում անեք։ Ով է այն մարդը, ում մասին, նույնիսկ շատ մեծ գումարի դիմաց, պատրաստ չեք գրառում անել(անուն նշելը պարտադիր է)։
Անուններ նշելը մի քիչ դժվար կլինի, քանի որ ֆեյբուքը իմ տիրույթն է և իմ կարծիքը արտահայտելու համար եմ օգտագործում հենց այդ հարթակը, գումարով լավ վատ ինձ թվում է էական չի, քանի որ ֆեյսբուքը տարածք է, որտեղ և դրական և բացասական գրառումներ բոլորս կարող ենք կատարել ամեն մեկի մասին, բայց ոչ պարտադրված:
Բայց օրինակ երբեք շաաատ մեծ գումարի դիմաց լավ գրառում չէի կատարի Շրեկի մուլտֆիլմի հերոսի մասին :ՃՃ քանի որ միշտ վախեցել եմ և եթե նույնիսկ Դիսնեյը երկնքից իջնի, չեմ անի։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի