Ամերիկացի փոփ-երգչուհի Մադոննայի դուստրը՝ մոդել Լեոն Լուրդեսը Նյու Յորքի փողոցներով շրջել է բաց հագուստով եւ հայտնվել լուսանկարիչների օբյեկտիվում: Լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Պապարացիները 23-ամյա Լուրդեսին լուսանկարել են մանուշակագույն կրոպ-տոպով ՝ առանց կրծկալի, կարճ շորտով եւ սպորտային կոշիկներով։ Տեղադրված լուսանկարներից մեկում մոդելը ծխախոտ է ծխում, իսկ մյուսում ՝ նա բարձրացրել է ձեռքերը եւ ցուցադրել չսափրած թեւատակերը։
Համացանցի օգտատերերը քննադատել են Լուրդեսի արտաքին տեսքը հրապարակված կադրերի մեկնաբանություններում ։ «Նա ավելի զզվելի տեսք ունի, քան իր մայրը»,«Այնպիսի զգացողություն, որ նա մի քանի շաբաթ չի լողացել», «Լեոնը սափրում է ամբողջ մարմինը, բացի թեւատակերից: Որն է տրամաբանությունը։ Դա զզվելի է»,«Ինչ հրեշ» ,«Նա պարզապես ուշադրություն է գրավում բոլոր ձեւերով», — ասում էին նրանք:

