Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա Քլնգում էինք Տարոնին, քո մոտ էլ մենակ բուլդուզերն ա աշխատում. Եկմալյանի բնակիչները՝ Մարությանին 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քո իրավունքը. ժառանգություն
Երևան, 14.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է»

Բժիշկների շրջանում լուրջ ըմբոստություն է հասունանում։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի եւ բուժհաստատությունների, բժիշկների հետ ունեցած խնդիրները սպառնում են հրապարակային դրսեւորումներ ստանալ։

Իսկ «սպիտակ խալաթավոր» անգին քաղաքացիներին, որոնց մենք սկսել ենք էլ ավելի գնահատել եւ օրումեջ շնորհակալություն հայտնել կորոնավիրուսի տարածման օրերին, ամենեւին էլ պետք չէ թերագնահատել։

Ավելին՝ հեռատեսները լարված իրավիճակները, ինչպիսին օրինակ՝ համավարակն է, օգտագործում են միմյանց հետ հաշտվելու, համագործակցելու, համընդհանուր թշնամու դեմ պայքարելու համար, ոչ թե նոր կոնֆլիկտներ են ստեղծում, այս իրավիճակը օգտագործում հանուն իրենց շահերի եւ ամբիցիաների։ Սակայն ԱՆախարար Թորոսյանը այդ հեռատեսներից չէ։

Այս օրերին տարբեր ատյաններից մեզ լուրեր են հասնում Արսեն Թորոսյանի «անծայրածիր» նկրտումների մասին։ Ըստ այդմ՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին չեն բավարարում իր լիազորությունները, հսկողության դաշտը, լծակները, պատասխանատվության չափը, եւ նա նոր հորիզոններ է փնտրում ոչ միայն պետական համակարգում իր լիազորությունները ընդլայնելու համար, այլեւ մասնավորում, ինչպես ասում են՝ Թորոսյանի համար «այս աշխարհը խիստ նեղ է»։

Հենց այս համատեքստում է տեղավորվում վերջին օրինագիծը, ըստ որի՝ արտակարգ դրության ժամանակ մասնավոր հիվանդանոցների կառավարումը անցնում է ԱՆ-ին, իսկ եթե բժիշկը հրաժարվի նախարարի հրամանով գործուղվել ինչ-որ տեղ աշխատելու՝ կարող է տուգանվել։

Բժիշկները այն համայնքը չեն, որոնց հետ կարելի է նման իմպերատիվ որոշումներով խոսել, վերջնագրեր ներկայացնել։ Առավել եւս՝ որեւէ համայնքին վերաբերող որոշումները ընդունելուց առաջ լավ կլիներ կազմակերպվեին քննարկումներ, լսումներ։
Սակայն, եթե անգամ դրանք չեն կազմակերպվում, ապա գոնե ԱՆ-ն պարտավոր է սպառիչ պարզաբանումներ տալ։

Մասնավորապես, ԱՆ-ն պետք է պարզաբանի, թե ինչով է պայմանավորված նման որոշումը։ Արդյոք մինչեւ այժմ քանի դեպք է եղել, երբ բժիշկը, հիվանդանոցը հրաժարվել է covid-19 սպասարկել։ Ընդհակառակը՝ մենք այս ընթացքում քանիցս լսել ենք, որ մի շարք հիվանդանոցներ պատրաստակամություն են հայտնել ընդունել covid-19-ի հիվանդների, սակայն ԱՆ-ն նպատակահարմար չի գտել այդտեղ գործուղել հիվանդների։

Իսկ այդ ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ սպասել են հոսպիտալացման իրենց հերթին, բայց «Շտապօգնությանը» հրահանգված էր՝ չտանել այդ հիվանդանոց։ Պատճառը բժշկական հանրության համար պարզ էր՝ պետպատվեր չեն տալիս այն հիվանդանոցներին, որոնց ղեկավարների հետ Թորոսյանը բարիդրացիական հարաբերություններ չունի։ 

Երկրորդ՝ արդյոք նման նախագիծ ներկայացնելիս ԱՆ-ն ուսումնասիրել է միջազգային փորձը, կա որեւէ երկիր, որտեղ արտակարգ դրության ժամանակ հիվանդանոցների կառավարումը հանձնվում է պետությանը, համենայն դեպս՝ այդպիսի ուսումնասիրության մասին ներկայացված փաստաթղթում խոսք անգամ չկա։

Երրորդ՝ միթե պետությունը, այս դեպքում՝ ԱՆ-ի կողմից նշանակված կառավարիչները կարող են ավելի լավ ղեկավարել այդ հաստատությունները եւ արդյոք այդքան կադրային ռեսուրս կա։

Վերջիվերջո, ընդունենք, թե ոչ, այսօր մասնավոր հիվանդանոցները շատ ավելի լավ վիճակում են, քան պետականները եւ պատահական չէ, որ քաղաքացիները ընտրության հնարավորության դեպքում նախապատվությունը տալիս են հենց մասնավորին։

Չորրորդ, ներկայացված նախագիծը իրավական անորոշություններ է պարունակում եւ բավականին անկանխատեսելի է դրա կիրառումը, լիազորությունների չափը, մասնավորապես՝ նախատեսված կառավարումը ինչպես է իրականացվելու, ինչպես են փոխգործակցելու կառավարման մարմինները, արդյո՞ք կառավարման բարձրագույն մարմնի որոշումները ստորադասվելու են ընթացիկ կառավարումն իրականացնող մարմնի որոշումներին:

Ինչպես հայտնի է, հիվանդանոցներում գործում է կառավարման կոլեգիալ բնույթը, որտեղ կառավարման ու ղեկավարման մարմիններ են խորհուրդները, ընդհանուր ժողովները, գործադիր մարմինները, ընդ որում՝ գործադիր մարմին կամ նույն ինքը տնօրենը իրականացնում է կազմակերպության ընթացիկ ղեկավարումը, իսկ ընդհանուր ղեկավարումն իրականացնում են կոլեգիալ մարմինները՝ խորհուրդները, ժողովները:

Առողջապահության նախարարության ներկայացրած նախագծով խոսքը ոչ թե արտակարգ իրավիճակում նախարարության լիազորությունների ավելացման մասին է, այլ սուբյեկտին վերապահված լիազորությունների՝ նախարարությանը՝ անվերահսկելի կերպով փոխանցելու հնարավորության մասին է:

Խնդրի մյուս կողմն էլ բարոյական եւ մարդկային է, բժիշկները շարքային զինվորներ չեն, հրամանատարի որոշումները չիրականացնելու համար պատժվելու, նրանք ավանդույթներ ունեցող, դրանք պահպանող հանրույթ են, ովքեր մարդկանց կյանքերի հետ գործ ունեն։ Հետեւաբար՝ ինչպես կընդունի բժշկական անձնակազմը նման չհիմնավորված փոփոխությունը։

Մյուս կողմից էլ՝ նոր տնօրենի նշանակումը, հանձնում-ընդունումը ժամանակատար պրոցես է. իսկ արտակարգ դրության ժամանակ ժամանակի ցանկացած կորուստ կաթվածահար կանի բուժհաստատության գործունեությունը՝ դրանից բխող ճակատագրական հետևանքներով։ Դեռ չասած՝ նոր տնօրենին էլ որոշակի ժամանակահատված է պետք ծանոթանալու տվյալ հիվանդանոցի բժշկական օգնության կազմակերպման գործընթացին, առանձնահատկություններին։

Այնպես որ հարց է առաջանում՝ ինչն է այս նախագծի օգուտը, բացի Թորոսյանին անծայրածիր լիազորություններ տալը։ Պետական կառավարման տեսանկյունից, մասնավոր բիզնես-պետություն իրավահարաբերության ժամանակ որքանով է արդյունավետ եւ ինչ խնդիրներ է լուծում նման փոփոխությունը։

Վերջիվերջո, իշխանությունները, այդ թվում՝ Թորոսյանը հավերժ չեն, իսկ նրանց ընդունած օրենքները եւ որոշումները բումերանգի նման մի օր կարող են վերաբերել իրենց, երբ Թորոսյանը դառնա մասնավոր հիվանդանոցի տնօրեն, իսկ նախարար լինի նրա հակառակորդներից մեկը։

Այնպես որ պետք է մտածել նաեւ այդ «նեղ օրվա» մասին, երբ Թորոսյանը չի լինի առողջապահության աստված, այլ շարքային աշխատակից

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանաչապատ տարածքներ անակնկալ կրկնայցերի արդյունքները դրական են եղել Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտներում ուրանի և թորիումի հանքագոյացման հարցի շուրջ․ Շահեն Խաչատրյան Պլանային գազանջատումներ Երևանում ու Արագածոտնի մարզում «Ժողովուրդ». «Իմ քայլը» խմբակցության և ԿԳՄՍ նախարարի հանդիպումը երեկ ի վերջո կայացել է Ծախսերն ավելացել են․ ի՞նչ աշխատանքներ են կատարվել պետական բյուջեով․ «Ժողովուրդ» «Ժողովուրդ». ՀՀ ՊՆ-ի և Արցախի ՊԲ-ի միջև կադրային տե­ղափոխությունները շարունակվում են США отказались принять помощь России в разработке вакцины от COVID-19 (WP) Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից Մինչև 6 ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում 28-ամյա երիտասարդը փողոցում բացահայտ հափշտակել էր կնոջ պարանոցի շղթան Հայտնի է դարձել, թե որ երկրների հետ Ռուսաստանը կարող է բացել սահմանները սեպտեմբերի 1-ից. Հայաստանը այդ թվում է Արցախի նախագահի մոտ քննարկվել են օնլայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների արգելմանը վերաբերող հարցեր Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին եւ քարերին Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում Նոտր Դամը եւ Բիգ Բենը արաբներից «գողացված» են հայտարարել «Фронт национального спасения» Белоруссии призвал судить Лукашенко в Гааге (WP) Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ (տեսանյութ) Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի (տեսանյութ) Եթե հակառակորդը արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա՝ պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) 2 տոննա 219 կիլոգրամ կանեփ. «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները (տեսանյութ) Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (տեսանյութ) Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից (լուսանկար) Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ Այսօրվա հայերենը. վարժապետ Ռուսաստանը ռեկորդային ոսկեարժութային պաշարներ ունի Մենք նմա՞ն ենք Գասպարչիկի հետ. Գոհար Ավետիսյանի և որդու նոր լուսանկարը Трамп: Израиль и ОАЭ заключили историческое соглашение о полной нормализации отношений (WP) Դանակահարություն Մյասնիկյան գյուղում (տեսանյութ) Տրանսգենդեր դերասանուհին առաջին անգամ հայտնվել է նորաձեւության ամսագրի շապիկին Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել 5 անձի Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Բացահայտվել են նոր iPhone-ի թողարկման ժամկետները Մեր տղա. Արփիի ու Միհրանի որդին 40 օրական է (լուսանկար) Որոնք են աշուն-ձմեռ 2020-2021-ի թրենդները Коронавирус в мире: новая вспышка в благополучной Новой Зеландии, Галисия запрещает курение (WP) Պալիատիվ բժշկական օգնությունը` ուշադրության կենտրոնում Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ «Հենա, կանգնած ուղևոր». տեսչական ստուգումների արդյունքները (տեսանյութ) «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ