Իտալիան կորոնավիրուսի պատճառով արգելել է 13 երկրների քաղաքացիների մուտքը. նրանց թվում է նաև Հայաստանը
Միջազգային խճանկար
Իտալիան արգելել է 13 երկրների ուղեւորների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով: Ինչպես հաղորդում է «Европейская правда»-ն, այդ մասին ասվում է Իտալիայի առողջապահության նախարարության որոշման մեջ:
Փաստաթուղթը նախատեսում է Իտալիայի տարածք մուտք գործելու արգելք, այդ թվում ՝ տարանցման, այն մարդկանց, ովքեր վերջին 14 օրերին այցելել են այդ երկրներ:
Սա ներառում է նաեւ այդ երկրների հետ ուղղակի կամ անուղղակի ավիահաղորդակցության կասեցում։
Մուտքն արգելվել է հետևյալ երկրների քաղաքացիներին.
Հայաստան
Բոսնիա եւ Հերցեգովինա
Հյուսիսային Մակեդոնիա
Մոլդովա
Բրազիլիա
Չիլի
Պերու
Բանգլադեշ
Բահրեյն
Օման
Քուվեյթ
Պանամա
Դոմինիկյան Հանրապետություն
Այդ երկրներից ոչ մեկը չի մտնում նաև ԵՄ «կանաչ ցուցակի» մեջ։