N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


ԲԱՑԱՌԻԿ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ. ՀՀ ՊՆ-ն Հորդանանից փորձել է զինամթերք գնել Պատրոն Դավիթի Վիրջինյան օֆշորային գոտում գրանցված ընկերության միջոցով

Իրավական

Վերջին շրջանում Հայաստանը հայտնվել է զենքի միջազգային սկանդալի կենտրոնում։ Նախ 2019թ-ի օգոստոսին Հայաստանը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում էր հայտնվել «ORSIS»-ի սկանդալով։ Գործը վերաբերում էր ռուսական հրաձգային զինատեսակներ արտադրող ORSIS ARMS ընկերությանը, որը դատի էր տվել Հայաստանի պաշտպանության նախարարությանը՝ զենքի մատակարման մրցույթը առանց հիմնավորման չեղարկելու համար: 

Այնուհետև տարեսկզբին մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որոնք վերաբերում էին ՀՀ վարչապետի ու նրա կառավարության կողմից զենքերի ապօրինի առք ու վաճառքի մեջ ներգրավված լինելուն։ 

Թեմային անդրադարձել էր նաև Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը, ով նշել էր, որ Նիկոլ Փաշինյանը ոմն Դավիթ Գալստյանի հետ միասին ներգրավված է զենքի միջազգային առևտրի մեջ։

Խոսքը մասնավորապես Royalsys Engineering ընկերության նախագահ ու բաժնետեր Դավիթ Գալստյանի մասին է, ով առավել հայտնի է Պատրոն Դավիթի անվամբ։ Համացանցում որոնումների արդյունքում Royalsys Engineering LTD ընկերության մասին միայն մի տեղեկություն կարելի է գտնել, որ այս ընկերությունը Հայաստանում հիմնել է «Կալաշնիկով» ինքնաձիգների արտադրություն։

ArmDaily.am-ին հայտնի է դարձել, որ  Royalsys Engineering LTD ընկերությունը գրանցված է Բրիտանական Վիրջինյան օֆշորային գոտում։ 

Մեր ձեռքի տակ են  հայտնվել բացառիկ փաստաթղթեր՝ ՀՀ պաշտպանության նախարարության և Հորդանանի Հաշիմյան Թագավորություն միջև նամակագրությունից։ Նամակագրությունը արվել է 2019թ-ի հոկտեմբերի 11-15-ը։ 

Փաստաթղթերով երկու երկրները պայմանավորվել են զենքի առք ու վաճառքի մասին, սակայն վերջին նամակով Հորդանանը հրաժարվել է Հայաստանին զենք վաճառել։

Հոկտեմբերի 11-ին ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը նամակ է հղում Հորդանանի Հաշիմյան Թագավորության թագավոր Աբդալլահ 2-րդի նախագծակոնստրուկտորական բյուրոյին։ Այս փաստաթուղթը գնվող զենքերի վերջնական օգտագործողի վկայականն է։ Փաստաթղթում վերջնական օգտագործող նշված է ՀՀ պաշտպանության նախարարության անունը, իսկ որպես գործակալ՝ Royalsys Engineering LTD ընկերությունը, որի գրանցման հասցեն նշված է Բրիտանական Վիրջինյան կղզիներ։

Փաստաթղթում գնվող զենքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկությունը անվտանգությունից ելնելով չենք հրապարակում

Փաստաթղթով նշված ապրանքների վերջնական օգտագործողը՝ ՀՀ ՊՆ-ն, հաստատել է, որ 5-րդ կետում նշված ապրանքները երբևէ չեն փոխանցվի, վերաարտահանվի, ի պահ հանձնվի կամ փոխանցվի երրորդ անձանց կամ երկրների՝ առանց Հորդանանի ու Հայաստանի լիազոր մարմինների գրավոր համաձայնության։ 

ՀՀ ՊՆ-ն պարտավորվել է նաև տրամադրել առաքման վկայական՝ յուրաքանչյուր առանձին՝ ԵՄ-ի շրջանակներում մատակարարվող ապրանքների խմբաքանակի ստանալու օրվանից 30 օրվա ընթացքում։ 

Հոկտեմբերի 14-ին մատակարար «Ջադարա» ընկերության գլխավոր տնօրեն Այման Մաշուկան պատասխանել է Լևոն Այվազյանին՝ շնորհակալություն հայտնել համագործակցության համար և վերջնական օգտագործողի վկայականում փոփոխություններ անելու հետ կապված հորդանանյան կողմի դիտարկումները ներկայացրել։

Փաստաթղթում առկա գնման ապրանքների վերաբերյալ տեղեկությունները չենք հրապարակում

Իսկ ահա արդեն մեկ օր անց՝ հոկտեմբերի 15-ին կրկին «Ջադարա»-ի գլխավոր տնօրենը նամակ է հղում ՀՀ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին, որով հայտնում է, որ պայմանագիրը չեղյալ է համարվում։ Որպես պայմանագրի չեղարկման հիմք պաշտոնական գրության մեջ նշված է, որ «Ջադարա» ընկերությանը տեղեկություն է հասել, որ հայկական կողմից ներկայացված գործակալ ընկերությունը՝ Royalsys Engineering LTD-ը գրանցված է որպես օֆշորային ընկերություն, ոչ թե նախարարություն, ինչպես հայկական կողմը ներկայացրել է բանակցությունների ընթացքում։ Իսկ եթե հետագայում հայկական կողմը շահագրգռվածոթյուն ունենա ձեռք բերել պայմանագրում գնման առարկա հանդիսացող զինատեսակը, ապա պետք է դիմեն Հորդանանի զինված ուժերին կամ Աբդալլահ 2-ին։

 Jadara Equipment & Defence System Co. ընկերությունը հիմնադրվել է 2005 թ., որպես համատեղ ձեռնարկություն՝ թագավորի Աբդալլահ II-ի (KADDB) եւ Հորդանանի մասնագիտացված էլեկտրոնային ծառայությունների ընկերության (JSCES)։

Ընկերությունը ձգտում է դառնալ տարածաշրջանում շարժական, փոքր տրամաչափի RPG-32 «Nasahshab» անվամբ եզակի եւ բարձր ճշգրտությամբ զենքի մշակման եւ արտադրության առաջատարներից մեկը: Զենք կարող է հարվածել ժամանակակից ծանր զրահապատ տանկերի եւ փափուկ անձեռնմխելի տրանսպորտային միջոցների։

2013 թվականի մայիսի 30-ին Աբդալլահ II թագավորը հանդիսավորությամբ բացեց RPG-32 «Nasahshab»-ի արտադրամասը։

Նշենք նաև, որ Դավիթ Գալստյանը Հայաստանում ևս գրանցված ընկերություններ ունի։

2007-ի հունիսի 21-ին վարչապետ Սերժ Սարգսյանի որոշմամբ մասնավորեցվեցին «Նեյտրոն ԳԱՄ» և «Բագավան» ընկերությունները, որոնք գնեց օֆշորային Սեյշելյան կղզիներում գրանցված Mosston Engineering ընկերությունը, որի ղեկավարն ու բաժնետերը Դավիթ Գալստյանն էր։ Ձեռք բերած պետական գույքի հիման վրա նա հիմնեց «Դի ջի արմս քորփորեյշն»-ը, իսկ մի քանի ամիս անց արդեն այս ընկերությունը հաղորդեց փամփուշտների արտադրության մեկնարկի մասին՝ խոստանալով խոշոր ներդրումներ կատարել։

Դավիթ Գալստյանը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մտերիմ Վաչագան Ղազարյանի, նույն ինքը՝ Սերժի Վաչոյի սանիկն է: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան կապված Ղազարյանի ու Գալստյանի հարաբերությունների մասին, որոնց շնորհիվ էլ Գալստյանը նախկին իշխանությունների ժամանակ եւս զբաղվել է զենքի առուվաճառքով։

Հ.Գ. Այս հոդվածը պատրաստ էր դեռևս հուլիսին՝ Տավուշյան դեպքերից առաջ, սակայն իրավիճակը ստիպեց ձեռնպահ մնալ նյութի հրապարակումից՝ բանակին լրացուցիչ վնաս չհասցնելու համար:

Ավտովթար՝ Գյումրիում. Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ
Ադրբեջանական շարասյուն, անորոշ, սպասողական իրավիճակ. ի՞նչ է կատարվում Բերձորում և Աղավնոյում
Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք
Արմավիրի մարզում երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափը
Անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը
Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը դադարեցվել է
Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ․ կառավարությունը սուբսիդավորել է 655 մլն դրամ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™