Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ով է նա. Իր աշխատանքը փայլուն եմ գնահատում. քաղաքացիները՝ Ջալալ Հարությունյանի մասին Արցախում զոհվել է զինծառայող Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը (լուսանկարներ) Տրամաբանական է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կայացնելը. Սուրեն Գրիգորյան Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին Ինչպե՞ս է աշխատելու ԱԺ-ն ռազմական դրության ժամանակ F-16 կործանիչ. Ինչ զենքեր է կիրառում Ադրբեջանը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 01.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

«Պահպանելով ավանդույթները». 1995 թվականից ի վեր ՀՀ Սահմանադրությունը փոխվել է 3 անգամ

ArmDaily.am-ը շարունակում է իր «Պահպանելով ավանդույթները» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Հայաստանում նշվող տոներին: Վաղը՝ հուլիսի 5-ին, ՀՀ-ում նշվում է որպես Սահմանադրության օր:

1991-ին Հայաստանի Հանրապետության անկախության հռչակմամբ անխուսափելի դարձավ նոր՝ ազգային սահմանադրության ընդունումը: Երկրի Մայր օրենքն ընդունվեց 1995թ. հուլիսի 5-ին` համաժողովրդական հանրաքվեի արդյունքում: Սահմանադրության ընդունումից հետո հուլիսի 5-ը դարձավ պետական տոն:

Սահմանադրությունն ամրագրեց Հայաստանի Հանրապետության բնույթը՝ որպես ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական և սոցիալական պետության, հռչակեց մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, սահմանեց հանրապետության կառավարման ձևը՝ հիմնված օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի վրա:

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները և համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված հայրենիքի հզորացմանը և բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունը, ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը, հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը», - ասված է ՀՀ Սահմանադրության նախաբանում:

ՀՀ Սահմանադրության փոփոխությունները

ՀՀ Սահմանադրության փոփոխություններից առաջինը կատարվել է սահմանադրության ընդունումից մեկ տասնամյակ անց՝ 2005թ. նոյեմբերի 27-ի հանրաքվեով:

Մասնավորապես, սահմանադրական փոփոխություններով նշանակալիորեն կրճատվեցին նախագահի լիազորությունները, իսկ Ազգային ժողովի դերն ընդլայնվեց։ Այսպես, փոփոխություններով վերացվեց Հանրապետության նախագահի՝ վարչապետ նշանակելու ամբողջությամբ հայեցողական լիազորությունը. Ներկայումս Հանրապետության Նախագահը պարտավոր է վարչապետ նշանակել Ազգային ժողովի մեծամասնության վստահությունը վայելող անձի՝ պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա։

Կառավարման կարգի հետ կապված հաջորդ կարևոր փոփոխությունը Ազգային ժողովն արձակելու՝ Հանրապետության նախագահի՝ կրկին, ըստ էության անսահմանափակ լիազորության վերացումն էր։ Փոփոխություններով սահմանվեցին այն բացառիկ դեպքերը, որոնց առկայության պարագայում միայն Հանրապետության Նախագահը կարող է արձակել Ազգային ժողովը։ Այդ բոլոր դեպքերն ըստ էության վերաբերում են Ազգային ժողովի կողմից անգործություն դրսևորելու իրավիճակներին։
Կարևոր փոփոխություններ տեղի ունեցան նաև դատական համակարգի կազմակերպման ոլորտում։ Էապես փոխվեց արդարադատության խորհրդի կազմավորման կարգը, որն իր հերթին դատական համակարգի կազմավորման գործում վճռորոշ նշանակություն ունի. հենց արդարադատության խորհրդի ներկայացման հիման վրա է Հանրապետության Նախագահը կատարում դատավորների նշանակումները։

Սահմանադրությունում կատարված կարևոր փոփոխություններից էր նաև Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող սուբյեկտների շրջանակի ընդլայնումը։ Մասնավորապես, ներկայումս օրենքների և այլ իրավական ակտերի սահմանադրականությունը ՀՀ Սահմանադրական դատարանում կարող են վիճարկել (ստուգել) մարդու իրավունքների պաշտպանը, դատարանները և դատախազները՝ իրենց վարույթում գտնվող գործերով, ինչպես նաև յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը։

Մյուս կարևոր փոփոխությունը վերաբերում է բարձրագույն դատական ատյանի (բացի սահմանադրական արդարադատության հարցերից)՝ ՀՀ վճռաբեկ դատարանի սահմանադրաիրավական կարգավիճակին։ Սահմանադրական փոփոխություններով ՀՀ վճռաբեկ դատարանին վերապահվեց դատարանների կողմից օրենքի միատեսակ կիրառության ապահովման գործառույթ։ Այդ գործառույթի իրագործումը Հայաստանում սկիզբ դրեց դատական նախադեպի՝ որպես իրավունքի աղբյուրի կիրառությանը։ Իհարկե, ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումների՝ որպես դատական նախադեպի էությունը էականորեն տարբերվում է անգլոամերիկյան իրավունքում դատական նախադեպի էությունից, քանի որ Հայաստանի իրավական համակարգում դատական նախադեպը ոչ թե իրավաստեղծ, այլ առավելապես իրավունքը մեկնաբանող աղբյուր է։

Սահմանադրական մի շարք այլ փոփոխություններով Սահմանադրությունում ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների ու ազատությունների շրջանակը և դրանց ձևակերպումն առավել համապատասխանեցվեցին ՀՀ ստանձնած միջազգային իրավական պարտավորություններին, սահմանադրաիրավական կարգավիճակ ստացան (Սահմանադրությամբ նախատեսվեցին) մի շարք պետական մարմիններ, մասնավորապես՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը, ՀՀ կենտրոնական բանկը, հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, վերահսկիչ պալատը։

Սահմանադրական այս փոփոխությունների արդյունքում Հայաստանը դարձավ կիսանախագահական հանրապետություն։

ՀՀ Սահմանադրության երկրորդ փոփոխությունները կատարվել է սահմանադրության ընդունումից երկու տասնամյակ անց՝ 2015թ. դեկտեմբերի 6-ի հանրաքվեով: Ներկայումս գործող սահմանադրությունը բաղկացած է պրեամբուլայից (նախաբան) և տասնվեց գլուխներից

Այս սահմանադրական փոփոխություններով Հայաստանը դարձավ խորհրդարանական հանրապետություն։ Հաշվի առնելով սահմանադրական նոր փոփոխությունների արդյունքում՝ երկրում վարչապետի ձեռքին իշխանության հսկայական կենտրոնացումը, Երբեմն նորացված սահմանադրությունն անվանում են «սուպերվարչապետական սահմանադրություն», իսկ երկրում հաստատված քաղաքական համակարգը՝ «սուպերվարչապետական համակարգ»։ 

Նշենք, որ այս տարի՝ 2020 թվականի ապրիլի 5-ին Հայաստանում սպասվում էր անցկավեր սահմանադրական հանրաքվե, սակայն նոր կորոնավիրուսի համավարակի պատճառով Հայաստանում արտակարգ դրության մասին որոշում կայացնելուց հետո հանրաքվեն անժամկետ հետաձգվել է։ Հանրաքվեի կդրվի Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահի ու անդամների լիազորությունների դադարեցման հարցը։

2020 թվականի փետրվարի 6-ին ՀՀ 7-րդ գումարման Ազգային Ժողովի «Իմ քայլը դաշինքը» շրջանառության մեջ էր դրել «Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների նախագիծը», որն առաջին ընթերցմամբ չընդունվեց։ Դրան հետևել է հարցը հանրաքվեի դնելու քվեարկությունը, որն ընդունվել է «Իմ քայլի» 88 պատգամավորի կողմ, «Լուսավոր Հայաստանի» 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, իսկ ԲՀԿ-ն չի մասնակցել քվեարկությանը:

Սակայն համավարակի տարածման հետևանքով սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն այդպես էլ տեղի չունեցավ: ԱԺ-ն հունիսի 22-ին ներկայացրեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը   89 կողմ ձայներով, առանց դեմի և ձեռնպահի, երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունվեց: Երկու ընթերցումների քննարկումը կազմակերպվեց նույն օրը՝ արտակարգ ռեժիմով: Քվեարկված փոփոխությունները ենթադրում են, որ կդադարեցվեն 12 տարուց ավելի պաշտոնավարած Սահմանադրական դատարանի (ՍԴ) դատավորների լիազորությունները, և թափուր տեղերը լրացնելուց հետո դատավորներն իրենց կազմից կընտրեն ՍԴ նոր նախագահ։

Այսպիսով, Սահմանադրության 213-րդ հոդվածի փոփոխություններն ուժի մեջ մտնելու պահից Հրայր Թովմասյանը կդադարի պաշտոնավարել որպես բարձր դատարանի նախագահ, բայց կմնա ՍԴ անդամ։ 12 տարուց ավելի պաշտոնավարած ՍԴ երեք անդամները՝ Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը և Ալվինա Գյուլումյանը, կուղարկվեն թոշակի։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից. Շուշան Ստեփանյան Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 01.10.20 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն Լույս չի լինի Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածել գեներալ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ Վաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները․ ՀՀ ՄԻՊ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ․ ԱՀ ԱԳՆ էս հայրենասեր կատուն տղաների հետ անգամ դիրքեր է բարձրանում Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ. ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայաստանում արգելափակվել է Tik Tok-ը Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Կամո Աղաջանյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա (լուսանկար) ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ) Պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արայիկ Հարությունյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը Պատերազմի դասը. երբ հօդս են ցնդում ժողովրդի եւ երիտասարդների հասցեին ավանդական մեղադրանքները Չգիտեմ՝ ինչքանով է ռուսական իշխանությունը պատրաստ խոսելու Թուրքիայի իշխանության հետ. ԱՀ նախագահ Ունեցել ենք դեպք, երբ մեր հայրենակիցը նռնակով պայթեցրել է իրեն՝ թշնամու հետ միասին. Արայիկ Հարությունյան Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 30.09.20 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները ՈՒՂԻՂ. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Տղերք, հպարտ եմ ձեզանով. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն` վերջին զարգացումների վերաբերյալ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Քարվաճառում եմ, կնոջս հետ չիր ենք պատրաստում, Ադրբեջանի բլիցկրիգը տապալվել է. Ալեքսանդր Քանանյան Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Ադրբեջանը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին և Արցախի հետ որևէ կապ չունի. Վահրամ Բալայան Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Երեք նախագահներն Արցախում հանդիպել են (լուսանկար) Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել Ազերիներն անխելք են, մենք պետք է հաղթենք. քաղաքացիները՝ պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Մարտակերտը՝ ադրբեջանական ռմբակոծությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ Լեռնային Ղարաբաղի հայերն Ադրբեջանի վրա հարձակվելու որեւէ պատճառ չունեն. Արմեն Սարգսյանը՝ «Ալ Արաբիա» հեռուստաալիքին Օրվա ընթացքում Ադրբեջանն ունի 130 զոհ, 200 վիրավոր, 29 խոցված տանկ. Արծրուն Հովհաննիսյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ