Սա դրական երևույթ չի Հայաստանի համար. Գրիգոր Սաղյանը՝ Ադրբեջանի կողմից ազդեցիկ ինտերնետ պրովայդերի գնման մասին Ինչպե՞ս կքվեարկի «Իմ քայլը» Վահրամ Ավետիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածություններին Մասնավոր դպրոցները նույնպես կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ մանկապարտեզների մասով դեռ որոշում չկա Հովհաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ Սեպտեմբերի 15-ից դասերը կսկսվեն. սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան Խախտել է արդյո՞ք «Ազատություն»-ը Վլադիմիր Գասպարյանի իրավունքը. լրագրողներին սպառնալը որեւէ պարագայում արդարացում չունի Գևորգ Մուրադյանին խախտումո՞վ են ընդգրկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում. իշխանությունները ցանկանում են նրան նշանակել հոգաբարձուների խորհրդի նախագահ «Իմ քայլը» նիստ է անում. Հայտնի է՝ ինչպես կքվեարկեն Խունդկարյանին Մինչ երեխա ունենալը՝ ինձ ասում էին՝ կարո՞ղ ա դու էլ ես գեյ. ով է «Նորք»-ի ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնին հավակնող Հովհաննես Մադոյանը Ինչ հակասություններ են ունեցել Դավիդյանցն եւ Արսեն Թորոսյանը
Երևան, 11.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի, եթե ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու ԱԺ՝ կանեի․ Արմեն Սարգսյան (տեսանյութ)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի խումբ ընկերությունների ղեկավարների հետ: Ինչպես հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպմանը մասնակցել են IU Networks ընկերության համահիմնադիր Ալեքսանդր Եսայանը, «ՎիԷմՈւեր Իսթերն Յուրոփ» ընկերության տեխնիկական հարցերով տնօրեն Խաչատուր Նազարյանը, «Մենթոր Սիմենս Բիզնես» հայաստանյան մասնաճյուղի գլխավոր տնօրեն Իրինա Դումանյանը, «Ինստիգեյթ» ընկերության տնօրեն Վահագն Պողոսյանը, «Մակադամիան» ընկերության գլխավոր տնօրեն Սոֆի Մեհրաբյանը, «Գրանատուս Վենչուրս» ընկերության համահիմնադիր ու կառավարող գործընկեր Մանուկ Հերգնյանը, SFL ընկերության համահիմնադիր Վասիլ Մամիկոնյանը:

Քննարկվել են համավարակային իրավիճակի ազդեցությունը և հետևանքները ՏՏ ոլորտի վրա, ներկա խնդիրները և ապագայի հնարավոր դժվարություններն, ինչպես նաև այդ խնդիրների լուծմանն աջակցելու՝ նախագահական ինստիտուտի հնարավորությունները:

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխված աշխարհի հետևանք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ պետք է պատրաստ լինել 21-րդ դարի մարտահրավերներին և ռիսկերին: «Աշխարհը փոխվել է և շարունակելու է փոխվել շատ արագ տեմպերով: Եթե մենք կարողանանք դրան համահունչ կամ ներդաշնակ գնալ, ապա հաղթող կլինենք, իսկ եթե ոչ՝ կդառնանք սպառող,-ասել է նախագահը:- Դուք այն ոլորտից եք, որը, թվում է, թե այսօր այդքան շատ չի տուժել: Սակայն ապագայում դժվարություններ են լինելու, որովհետև համաշխարհային տնտեսության վերակառուցում է լինելու: Ուստի այսօրվանից պետք է մտածել վաղվա խնդիրների մասին»:

Նախագահը մեր երկրի մրցունակության տեսանկյունից կարևոր է համարել բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության ոլորտների զարգացումը: Այս համատեքստում նա անդրադարձել է նախագահական ATOM նախաձեռնությանը, որի շրջանակում այսօր աշխարհի մի շարք խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունների հետ համագործակցության վերաբերյալ արդեն նախնական պայմանավորվածություններ կան: «Գաղափարը հետևյալն է՝ ունենալ 10-15 մեծ ընկերություններ, որոնք այստեղ կզբաղվեն առաջադեմ գործերով՝ առողջապահության, մշակույթի ոլորտում և այլն։ Օրինակ, IBM-ի հետ երեք ծրագիր ենք ուզում իրականացնել մշակույթի ոլորտում,-ասել է նախագահը:- Ուզում ենք, որ արհեստական բանականության նրանց ամենավերջին պլատֆորմը զարգացվի այստեղ։ Եթե Հայաստանում 500 հոգի աշխատի լավագույն ընկերությունների հետ, որոնք հետագայում ընդլայնվեն, ապա դա փոքր ներդրում կլինի, կդառնա այն լոկոմոտիվը, որով ես կօգնեմ այս գործին»։

Նա նշել է, որ կորոնավիրուսի համավարակը ցույց տվեց նաև, որ էլեկտրոնային կառավարման գործիքներն՝ էլեկտրոնային կրթությունն, էլեկտրոնային առողջապահությունը և այլն, այսօր ուղղակի անհրաժեշտություն են: Նույն եզրահանգումներն էին արված նաև ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD)՝ Հայաստանի վերաբերյալ ներդրումային զեկույցում, որը պատրաստվել էր անցյալ տարի, հենց նախագահ Սարգսյանի առաջարկով: «Նախագահական ինստիտուտն ու UNCTAD-ը համատեղ հավելում արեցին այդ զեկույցում՝ համավարակի հետ կապված: Առանձնացվեցին այն կետերը, որոնք կարևոր ու անհրաժեշտ են: Առաջարկներից մեկը կապված է էլեկտրոնային կառավարման հետ, ինչպես նշեցի՝ էլեկտրոնային առողջապահություն, էլեկտրոնային կրթություն, էլեկտրոնային բիզնես: Մյուս կարևոր ոլորտը պարենի անվտանգությունն է: Եթե շատերը մտածում են, որ այսօր կա առողջապահական խնդիր, իսկ վաղը կլինի տնտեսական, ապա հետո լինելու է պարենի անվտանգության խնդիր ամբողջ աշխարհում,-նշել է նախագահը:- Մյուս կարևոր առաջարկն այն էր, որ Հայաստանին անհրաժեշտ է առանձին ինստիտուտ, որը պետք է զբաղվի ներդրումներ ներգրավելով, երկիրը ներկայացնելով, երկրի բրենդինգով: Առաջարկությունը հետևյալն է՝ ստեղծել Արագ արձագանքման աշխատանքային խումբ: Այն պետք է արագ լինի, որովհետև այսօր աշխարհը նորից վերաձևափոխվում է: Հետևաբար, եթե մի բան պետք է անենք, ապա պետք է անենք այսօր: Աշխարհը փոխվելու է, և ամեն երկիր պետք է նորից ինքն իրեն ներկայացնի, ասի, թե ով է և ինչ է ուզում զարգացնել»:

Անդրադառնալով կրթության դերին և կրթության որակին՝ նախագահը նշել է, որ տեխնոլոգիական զարգացումն առաջին հերթին հիմնված է կրթության վրա. «ATOM նախաձեռնության շրջանակում Հայաստան այցելած միջազգային ընկերությունների պատվիրակություններն անպայման ցանկանում էին համալսարաններ այցելել, ուզում էին շարունակելիությունը տեսնել: Դու կարող ես աշխարհի ամենամեծ և ամենալավ ընկերությունն ունենալ, բայց եթե վաղվա երիտասարդ գիտնականը կամ ինժեները չկա, ուրեմն ոչ մի տեղ չես հասնի»:

Նախագահ Սարգսյանը կարևոր է համարել լոկոմոտիվ ոլորտների աջակցության հարցը. «Եթե որոշել ենք, որ կրթությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաներն այն ոլորտներն են, որոնց պետք է աջակցենք, ապա պետք է աջակցենք ընդհուպ մինչև հարկային արտոնություններ սահմանելով»: Նա հիշատակել է Բելառուսի օրինակը, որտեղ ստեղծված «Բարձր տեխնոլոգիաների պարկ»-ին պետության կողմից տրվել են հարկային արտոնություններ, և ներկայումս այնտեղ 50 հազար մարդ է աշխատում, ունի մոտ 2 միլիարդ դոլարի շրջանառություն։ Իսկ ներդրողներն ամերիկացիներ, կանադացիներ, չինացիներ են։ Այդ իսկ պատճառով նա կարևոր է համարել նաև հարկային գործիքների կիրառումը՝ կոնկրետ ոլորտներ առաջ մղելու համար: «Մենք ունենք ներուժ, որը պետք է օգտագործվի և պետք է օգտագործվի ճիշտ. գիտություն, տեխնոլոգիա, կրթություն պետք է լինեն միասին: Եթե բիզնեսը և համալսարանն իրար հետ չաշխատեն, ապա տեղ չենք հասնելու,-ասել է նախագահը:- Ճանապարհը միակն է՝ համալսարանն, ակադեմիան, կրթությունն, արդյունաբերությունը պետք է իրար հետ աշխատեն: Եթե չարեցինք, հետ ենք մնալու»:

Նախագահն այս համատեքստում անդրադարձել է նաև «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» վերջին օրենքին՝ գույքահարկի մասով: Նա առաջարկել է այսուհետև իրենց ոլորտին վերաբերող օրենսդրական փոփոխությունների հետ կապված նախապես առաջարկություն ներկայացնել ու մասնակից լինել ոլորտի զարագացման համար անհրաժեշտ միջավայրի ձևավորմանը. «Վերցնենք գույքահարկին վերաբերող օրենքը: Օրենքը դրվում է իմ սեղանին, և այն Սահմանադրության հետ հակասություն չունի: Ես չեմ կարող այն ուղարկել Սահմանադրական դատարան: Սակայն ես գտնում եմ, որ այն ժամանակավրեպ է: Այն ունի դրական տարրեր, քանի որ այդ գույքահարկը պետք է կանոնակարգվի. չես կարող 20 տարի առաջվա գույքահարկով ապրել և այլն: Օրենքում նշված դրույթները բոլորը ճիշտ են, բայց կան տարրեր, որոնք հաշվի առնված չեն: Օրինակ, պետք է հաշվի առնել, որ Երևանի կենտրոնում՝ «Նաիրի» կինոթատրոնի հարակից տարածքում, ապրում են մարդիկ, որոնք այդ տունը ստացել են իրենց պապիկից, որը եղել է ակադեմիկոս: Հիմա այդ մարդը դոցենտ է և ի վիճակի չի լինելու վճարել ավելացված հարկը: Ի՞նչ եմ անում ես: Եթե չեմ ստորագրում, միևնույն է, այն ստորագրվելու է Ազգային ժողովի նախագահի կողմից և ուժի մեջ է մտնելու: Սահմանադրական դատարան չեմ կարող դիմել: Ի՞նչ է մնում ինձ անել՝ ստորագրել: Ստորագրում եմ և նաև տարածում հայտարարություն՝ մանրամասն բացատրելով, թե որոնք են խնդիրները, և ինչ կարելի է անել:

Եթե ես ունենայի վետո դնելու իրավունք, ապա կդնեի: Եթե ես ունենայի իրավունք՝ օրենքը հետ ուղարկելու Ազգային ժողով և նշեի, որ արվեն փոփոխություններ, կանեի: Ես չունեմ այդ իրավունքը:

Նաև դուք ինքներդ առաջարկությամբ հանդես եկեք, և եթե համաձայն լինեմ ձեր առաջարկության հետ, ապա իմ հնարավորության սահմաններում կպաշտպանեմ այն: Ձեզ կոչ եմ անում՝ ինքներդ պաշտպանեք ձեզ, ձեր բիզնեսը: Ձեր ոլորտը մեր երկրի ապագան է»:

Հանդիպման մասնակիցները մասնավորապես անդրադարձել են ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կրթությանը, միջին մասնագիտական տեխնոլոգիական հաստատություններ ունենալու, ինչպես նաև կրթության և բիզնեսի միջև կապի ապահովման, ոլորտին որոշակի արտոնությունների տրամադրման հարցերին:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ջրափրկարարները Աճարկուտ գյուղի լճից դուրս են բերել 37-ամյա տղամարդու դի Ոչ մարտական կորուստ Ադրբեջանի ԶՈւ-ում․ 2 զինծառայող վիրավոր է В Минске освободили трех задержанных российских журналистов (WP) Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Ռամ Նաթ Քովինդին Արտակարգ դեպք Արարատի մարզում. էքնահողի 15 մասնակիցներ, այդ թվում՝ երեխաներ, տեղափոխվել են «Վեդի» և «Արարատ» բժշկական կենտրոններ Լիբանանի նախագահը վարչապետին եւ կառավարությանը խնդրել է շարունակել աշխատանքը՝ մինչեւ նոր կառավարության ձեւավորումը Երեւանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Վիրաբյանը ընտրվել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի նախագահ Կոմիտասի պողոտայում, ավտոմեքենայի կայանման համար դաժան ծեծի է ենթարկվել 47-ամյա սիրիահայ «Աշխարհագրության վրեժը»` Ծովից Ծով Հայաստան, մեր ժառանգությունը. Զարուհի Փոստանջյան Արտակարգ դեպք Երեւանում. 61-ամյա հայրն ու նրա որդիները դանակահարված վիճակում տեղափոխվել են հիվանդանոց Ես թույլ չեմ տա, որ նա միայնակ մեռնի. ԱՄՆ-ում կինը իմացել է ամուսնու մահվան մասին, պառկել է նրա կողքին և մահացել ԱՀԿ-ն Կորոնավիրուսի դեմ պայքարի արդյունքներին է անդրադարձել Սևրի պայմանագրի և Վիլսոնի իրավարար վճռի 100-ամյակներին ընդառաջ. Արա Պապյան Սփյուռքում ՀՀ իշխանությունների աշխատանքները տապալված են․ «Այլընտրանքային նախագծեր խումբը»՝ Ախալքալաքի դեպքերի մասին Հորթերը Լուսաղբյուր գյուղում գողացել ու մեքենայով տարել էր Սպիտակ․ Անիի ոստիկանների բացահայտումը (տեսանյութ) Սկզբում մտածել եմ և՛ ահաբեկչության մասին, մտածել եմ և՛ սադրանքի մասին. Վլադիմիր Գասպարյանը՝ միջադեպի մասին Լիբանանահայ մեր բոլոր հայրենակիցներին պատրաստ ենք ընդունելու մեր օջախներում. Արցախի նախագահ Անտոնիո Բանդերասը ծննդյան օրն անցկացրել է մեկուսացման մեջ. նա հայտնել է կորոնավիրուսով վարակվելու մասին ՍԱՏՄ-ն կասեցրել է Գորիսի հյուրանոցների գործունեությունը. լայնածավալ ստուգայցեր՝ մի շարք հյուրանոցներում Российские авиакомпании 10 августа возобновят полеты на курорты Турции (WP) Սա դրական երևույթ չի Հայաստանի համար. Գրիգոր Սաղյանը՝ Ադրբեջանի կողմից ազդեցիկ ինտերնետ պրովայդերի գնման մասին Լիբանանի կառավարությունը որոշել է ամբողջ կազմով հրաժարական տալ բողոքի ակցիաներից հետո. կառավարության ղեկավարը ուղերձով հանդես կգա ԱԺ-ի դիմացից բերման ենթարկելու առնչությամբ ՄԻՊ-ի խմբերը մեկնել են Ոստիկանության բաժիններ Ինչպե՞ս կքվեարկի «Իմ քայլը» Վահրամ Ավետիսյանի և Արթուր Վաղարշյանի թեկնածություններին Կենտրոնի այգիներում արձանագրվել է պարետի որոշումների խախտումների թվաքանակի նվազում Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Շենգավիթ թաղամասերում խախտումներ են արձանագրել միայն կանոնավոր երթուղիներում Սևանա լճում արդյունագործական որսը կիրականացվի միայն օրվա լուսային ժամերին․ Շրջակա միջավայրի նախարարություն Նիկոլ Փաշինյանը Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ է նշանակել Ավտովթար Քաջարան-Մեղրի ավտոճանապարհին․ կա զոհ և տուժած ԱԺ-ի դիմացից ցուցարարներ են բերվել ոստիկանության բաժիններ Գորիսի հյուրանոցների կասեցումներ, լայնածավալ ստուգայցեր՝ ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողության այսօրվա օրակարգում Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընրտվելու կապակցությամբ Выборы в Беларуси: ЕС обдумывает реакцию, Лукашенко принимает поздравления (WP) Օգոստոսի 1-10-ն ԱԻՆ-ը կատարել է 11 237 վարակազերծում Մասնավոր դպրոցները նույնպես կվերաբացվեն սեպտեմբերի 15-ից, իսկ մանկապարտեզների մասով դեռ որոշում չկա Բողոքի ակցիա ԱԺ-ի դիմաց՝ հանուն Ամուլսարի պաշտպանության. ուղիղ Արարատի մարզի բնակիչը վերցրել է գարեջրի շիշ, կոտրել և դրանով հարվածել ոստիկանության ծառայողին՝ պատճառելով մարմնական վնասվածք. նա ձերբակալվել է Հովհաննես Մադոյանը նշանակվեց «Նորք ինֆեկցիոն հիվանդանոց» ՓԲԸ-ի տնօրենի ժ/պ BMW-ն Արգել գյուղի գերեզմանատան մոտ բախվել է քարերին. կա 2 տուժած Սեպտեմբերի 15-ից դասերը կսկսվեն. սովորողները կգնան դպրոց. Արայիկ Հարությունյան Լիբանանի վարչապետը հրաժարական է տալիս. ԶԼՄ Խախտել է արդյո՞ք «Ազատություն»-ը Վլադիմիր Գասպարյանի իրավունքը. լրագրողներին սպառնալը որեւէ պարագայում արդարացում չունի Մխիթարյանը մի քանի ցուցանիշներում լավագույններից է «Ռոմա»-ում Բազե որսած 26-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել (տեսանյութ) Ամուլսարի հարցն օրենսդիրի տիրույթում չէ. Մակունց Լիբանանի արդարադատության նախարարը հրաժարական է տվել Գևորգ Մուրադյանին խախտումո՞վ են ընդգրկել ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմում. իշխանությունները ցանկանում են նրան նշանակել հոգաբարձուների խորհրդի նախագահ Իրաքի հայկական համայնքը Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 90․700 դոլար Աճարկուտի մոտակայքում քաղաքացին ընկել է լիճը. ահազանգ ԱԻՆ-ում Հայաստանի բանկերի միություն. կորոնավիրուսի երկրորդ ալիքը կազդի արդեն տուժած ոլորտների վրա

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ