Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա Քլնգում էինք Տարոնին, քո մոտ էլ մենակ բուլդուզերն ա աշխատում. Եկմալյանի բնակիչները՝ Մարությանին 1991-2019 թվականների մանկատան շրջանավարտները բնակարան կստանան Այն, ինչ տեղի է ունենում Սասնա ծռերի նկատմամբ՝ իրավական գործընթաց չէ, սա միանշանակ քաղաքական հետապնդում է. փաստաբան ԵՊԲՀ-ում նիստ է. Մուրադյանի «սրտի թեկնածուն» կընտրվի՞ հոգաբարձուների խորհրդի նախագահ Քո իրավունքը. ժառանգություն
Երևան, 14.Օգոստոսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Մանկապարտեզների պայմանագրային աշխատակիցներն այդպես էլ որեւէ աջակցություն չեն ստացել, պարզվում է՝ նրանք ոչ մասնավոր, ոչ պետական աշխատակից են

Հայաստանում արտակարգ դրություն հայտարարելուց հետո փակվեցին պետական և մասնավոր սեկտորի մի շարք կառույցներ, որոնց աշխատակիցներն այդ ընթացքում հարկադիր պարապուրդի ենթարկվեցին։ Արտակարգ դրություն հայտարարելուց հետո կառավարությունը սկսեց մշակել հակաճգնաժամային ծրագրեր, որոնց շահառուներ դարձան տարբեր ոլորտի մասնագետներ, սակայն մանկապարտեզներում քաղիրավական պայմանագրերով աշխատող մանկավարժները այդպես էլ չկարողացան օգտվել կառավարության ներկայացրած ոչ մի ծրագրից, չնայած, որ  մայիսի մեկին պարզ դարձավ, որ կառավարությունը փոփոխություններ էր կատարել 8-րդ միջոցառման որոշումներում: Ըստ որի՝ տուժած ոլորտների ցանկում ավելացվել են ևս 13 գործունեության տեսակներ, արդյունքում ևս 21.000 աշխատակիցներ կարող են ստանալ իրենց աշխատավարձի կեսի չափով աջակցություն և միջոցառման աջակցությունից կարող են օգտվել նաև քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատողները, որոնց մեջ մտնում են նաև մեզ ահազանգած մանկապարտեզների շուրջ 300 աշխատակիցները:

АrmDaily.am-ի հետ զրույցում մանկապարտեզների մի շարք աշխատակիցներ. ովքեր չցանկացան իրենց անունները նշել, ասացին, որ չեն կարողացել օգտվել հակաճգնաժամային ոչ 8-րդ, ոչ նոր 22-րդ միջոցառումից։ Մանկապարտեզի աշխատակից Ն.Գ.-ն մեզ հետ զրույցում նշեց, որ ոչ մի ծրագիր չի թույլ տալիս իրենց օգտվել միջոցառումներից.«Եվ ոչ մի ծրագիր կամ պետական այր իրավասու էլ չէ, որ պաշտպանի մոտ 400 պետական հաստատության աշխատակցի շահ։ Ոչ մեկ ոչնչից տեղյակ չէ, ոչ մեկ ոչինչ իրավասու չէ անել կամ էլ ի վիճակի չի որևէ բան անելու»։ Մանկապարտեզի աշխատակցուհի Կ.Ա.-ն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ բոլոր միջոցառուներն իր հայտերը մերժում են, պատճառը պայմանագիրն է։ Քանի որ իրենք փաստացի ոչ պետական, ոչ մասնավոր սեկտորի աշխատակից այժմ չեն համարվում։ Դ.Խ-ն էլ ArmDaily.am-ին փոխանցեց, որ այս հարցը բարձրաձայնել է տարբեր ատյաններում։ Դիմել է քաղաքապետարանին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարություն, սակայն անպատասխան։

Ինչպես տեսնում եք՝ Սարգսյանի գրառումից շատ ու շատ մանկավարժներ, ովքեր աշխատում են այդպիսի պայմանագրերով, հասկացել էին, որ իրենց նույնպես վերաբերում են այս փոփոխությունները։ Սակայն պարզվում է, որ դա վերաբերում էր միայն մասնավոր սեկտորում քաղիրավական պայմանագրերով աշխատողներին։

Կապ հաստատեցինք աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Նախարարության խոսնակ Սոնա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ այդ աշխատակիցները չէին կարող օգտվել 8-րդ միջոցառումից, քանի որ մասնավոր սեկտորի աշխատակից չեն։ Նկատառմանը, որ այդ աշխատակիցները փորձել են 22-րդ միջոցառումից նույնպես օգտվել, սակայն հայտը մերժվել է, Մարտիրոսյանն ասաց՝ չեն կարողացել օգտվել, քանի որ իրենց բացառությունների մեջ են մտնում.«Ծրագրի բացառությունների մեջ գրված է, որ պետական ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային ոչ առևտրային կազմակերպությունները, համայնքային կառավարչական հիմնարկները, ՀԿ-ները, հիմնադրամները, ոչ առևտրային կոոպերատիվների աշխատակիցները չեն հանդիսանում այս ծրագրի շահառու»։

Կապ հաստատեցինք նաև  քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ, պարզելու, թե ինչպես է ամեն դեպքում լուծվելու այս աշխատակիցների խնդիրը։ Կարապետյանը մեզ հետ զրույցում նշեց.«Համայնքը ֆորսմաժորային դեպքերում իրենց վճարելու պարտավորություն չունի և թե իրենք կառավարության որ ծրագրող կարող էին օգնություն ստանալ, ես կդժվարանամ պատասխանել»։

Այս հարցին անդրադարձել էր ժամանակին ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանը, ով  քաղիրավական պայմանագրով աշխատող մասնագետների վարձատրության վերաբերյալ առաջարկ էր ներկայացրել կառավարությանը  դեռեւս ապրիլի 13-ին՝ պայմանավորված այն հանգամանքով, որ այս աշխատակիցների աշխատավարձերը գեներացվում են մանկապարտեզների արտաբյուջեների հաշվին, այսինքն, ծնողների ցանկությամբ և նրանց վճարների հաշվին.«Հարցում իրականացրեցի և պարզեցի, որ քաղիրավականով աշխատողների թիվը Երևանում 259 է: Իսկ սա նշանակում է, որ միանգամայն հնարավոր էր կառավարության կողմից կոնկրետ թիրախային հենց աշխատավարձերի չափով իսկ իրականացնել աջակցություն։ Լրացնեմ նաև, որ կան մանկապարտեզներ, որտեղ հավելյալ մասնագիտական ծառայություններ մատուցող աշխատակիցները ստանում են մինչև ընդհուպ 57-60.000 դրամ»,-ասել էր Կոստանյանը։ Կապ հաստատեցինք նաև ԼՀԿ պատգամավոր Աննա Կոստանյանի հետ, պարզելու՝ արդյոք տեղյա՞կ էր, որ իր բարձրաձայնած խնդիրը այդպես էլ լուծում չի ստացել, և այս աշխատակիցները ոչ 8-րդ, ոչ 22-րդ միջոցառումից այդպես էլ չեն օգտվել։ Կոստանյանը մեզ փոխանցեց, որ այն մարդիկ, ովքեր իր հետ մշտապես կապի մեջ են, տեղյակ է, որ չեն ստացել.«Փորձ են արել դիմել ծրագրին, սակայն մերժվել են, նույն մերժումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից են ստացել, իսկ պատճառաբանությունը հետևյալն է, որ իրենց պայմանագիրը սովորական աշխատանքային պայմանագիր է։ Հիմա փաստացի այս մարդիկ ոչ համայնքապատկան կազմակերպության աշխատող են, ոչ մասնավոր»,-ասաց Կոստանյանը։ 

Նշենք, որ ArmDaily.am-ն առաջիններից էր, որ դեռ ապրիլին բարձրացրել էր այս աշխատակիցների խնդիրը։ Հիշեցնենք, որ խոսքը գնում է Երեւանի մանկապարտեզներում ռուսերեն, անգլերեն, պար, երգ-երաժշտություն և այլ առարկաներ դասավանդող մանկավարժների մասին, ովքեր քաղիրավական պայմանագրերով են աշխատում։ ArmDaily.am-ի խմբագրություն դիմած մանկավարժները նշել էին, որ իրենց պարապմունքների համար մանկապարտեզի սաները ամսական կտրվածքով վճարում էին 1000-ական դրամ, ինչից էլ գոյանում էր աշխատավարձը։ Մենք կապ էինք հաստատել Երևանի քաղաքապետարանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Ջավախյանի հետ, ով մեզ հետ զրույցում  նշել էր, որ նրանք լրացուցիչ կրթական ծառայություններ մատուցող մասնագետներ են և իրենց հետ կնքված է լրացուցիչ ծառայություններ մատուցելու պայմանագրեր և այդ  մասնագետները մանկապարտեզի հիմնական աշխատակիցներ չեն, այդ պատճառով համայնքը նրանց չի կարող վճարել այդ օրերին։

Խնդրին մեր խմբագրությունն անդրադարձել  էր մի քանի անգամ, ինչպես նաեւ գրավոր հարցում էինք ուղարկել Երևանի քաղաքապետարան, որպեսզի հասականայինք, թե ինչ լուծում էր պատրաստվում տալ այս խնդրին քաղաքային իշխանությունը: Ի պատասխան մեր հարցման քաղաքապետարանից հայտնել են, որ խնդիրը ներկայացվել է ՀՀ կառավարություն, ուր և այժմ այն քննարկվում է:

Մինչ քաղաքապետարանը կպատասխաներ մեր հարցմանը, մենք այս խնդիրը բարձրաձայնել էինք նաև Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի՝ ապրիլի 23-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ, ով նշել էր, որ այդ աշխատակիցները չեն կարողացել ֆինանսական միջոցներ ստանալ՝ որպես աշխատավարձ քաղաքապետարանի բյուջեից, քանի որ հաստիքացուցակներում և Երևան քաղաքի բյուջեում իրենց ներկայությունը չկա.«Բայց հիմա մենք կառավարության հետ քննարկում ենք և արդեն իսկ բոլոր աշխատակիցների անուն ազգանունները փոխանցել ենք: Քննարկումների փուլում ենք այժմ, թե արդյոք ինչ միջոցներով ու ձևաչափով հնարավոր կլինի այդ աշխատակիցներին օժանդակություն ցուցաբերել կամ վճարել աշխատավարձը: Ուզում եմ հավաստիացնել, որ և քաղաքապետարանի, և կառավարության ուշադրության կենտրոնում է հարցը և մոտ օրերս հավանաբար կտրվի լուծում»,-վստահեցրել էր Վիրաբյանը։

Տվյալ խնդրին անդրադարձել էր նաև Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանը։ Մեզ հետ զրույցում նա նշել էր, որ Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ կա այդպիսի 300 աշխատակից.«Ինչ է ստացվում՝ արտակարգ դրություն հաստատելուց հետո, երբ փակվեցին մանկապարտեզներն, այս մարդիկ մնացին առանց աշխատավարձի և պարապուրդի ընթացքում նրանց վճարման ոչ մի մեխանիզմ գոյություն չունի: Այո, քաղաքապետարանը դիմել է կառավարությանը, որպեսզի այդ աշխատակիցներին ներառեն սոցիալական որևէ փաթեթի մեջ: Սակայն մանկապարտեզների աշխատանքային ֆոնդը տրամադրվում է համայնքային բյուջեից, այսինքն Երևան համայնքն իր բյուջեի հաշվին է ֆինանսավորում: Հիմա հարց է առաջանում, եթե մանկապարտեզները մեր ենթակայության տակ են և համայնքը կարող է որոշակի ֆինանսական աջակցություն ցուցաբերել իր ենթակայության տակ գտնվող մանկապարտեզներին, ինչո՞ւ է դիմում կառավարությանը»։,-նշել էր Առաքելյանը։

Մինչ մանկավարժները պայքարում են հարկադիր պարապուրդի համար աշխատավարձ ստանալու համար՝ դիմելով մի պետական մարմնից մյուսին, հերթով փորձելով օգտվել ծրագրերից, Երեւանի քաղաքապետարանում անգամ կորոնավիրուսի ճգնաժամի օրերին՝ հարյուր հազարներով պարգեւավճարներ էին ստանում։ Հիշեցնենք, որ միայն մարտ ամսվա համար Հայկ Մարությանի կարգադրությամբ՝ պարգևատրվել էին քաղաքապետարանի աշխատակիցները՝ ընդհանուր 29 միլիոն դրամով: Միայն Երեւանի քաղաքապետի տեղակալ Հայկ Սարգսյանն ու քաղաքապետի խորհրդական Կարեն Համբարձումյանը պարգեւատրվել են՝ յուրաքանչյուրը 1 մլն 800 հազարական դրամով:

Նկատենք նաեւ, որ մինչ պաշտոնյաները քննարկումները շարունակում են, այս մանկավարժները շարունակում են առանց աշխատավարձի ապրել արդեն 5 ամիս։ Նրանք այս ընթացքում այլ աշխատանք են փնտրում, քանի որ ամռան ամիսներին մանկապարտեզներում վճարովի հիմունքներով առարկաները չէին ուսուցանվելու, եւ անկախ արտակարգ դրության ավարտվելուց՝ նրանք նորից բնականոն աշխատանքի կկարողանային վերադառնալ սեպտեմբերին։

Անյուտա Աթանեսյան

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Ուժեղացված ծառայություն Էջմիածնում․ միջադեպեր չեն արձանագրվել Մանե Թանդիլյանը վայր է դնում մանդատը և դուրս գալիս ԼՀԿ կառավարման խորհրդից Մինչև 6 ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում 28-ամյա երիտասարդը փողոցում բացահայտ հափշտակել էր կնոջ պարանոցի շղթան Հայտնի է դարձել, թե որ երկրների հետ Ռուսաստանը կարող է բացել սահմանները սեպտեմբերի 1-ից. Հայաստանը այդ թվում է Արցախի նախագահի մոտ քննարկվել են օնլայն խաղերի, վիճակախաղերի եւ տոտալիզատորների արգելմանը վերաբերող հարցեր Արժեր, իրոք, հիվանդանալ, որ վայելեի ձեր սերը. Դերասանուհի Նարինե Ոսկանյանը կոչ է արել դադրեցնել դրամահավաքը (տեսանյութ) ՀՀ սահմանը հատող քաղաքացիները, բացառությամբ որոշ դեպքերի, կանցնեն 14-օրյա ինքնամեկուսացման ռեժիմի Խոշոր ավտովթար Արագածոտնի մարզում. 34-ամյա վարորդը BMW-ով բախվել է հողաթմբին եւ քարերին Հայաստանն անտառների դեգրադացման գործընթացի հակադարձմանն ուղղված իրավական բարեփոխումներ է մեկնարկում Նոտր Դամը եւ Բիգ Բենը արաբներից «գողացված» են հայտարարել «Фронт национального спасения» Белоруссии призвал судить Лукашенко в Гааге (WP) Ավստրալիա, ձնամրրիկ և ուրախ կենգուրուներ (տեսանյութ) Դերասանուհի Նարինե Ոսկանյանը շտապ վիրահատության կարիք ունի (տեսանյութ) Եթե հակառակորդը արկ կամ ռումբ գցի Ստեփանակերտի վրա՝ պատասխանը ստանալու է Կիրովաբադում. Արցախի նախագահ (տեսանյութ) 2 տոննա 219 կիլոգրամ կանեփ. «Կանեփ-կակաչ-2020» միջոցառման արդյունքները (տեսանյութ) Հայտնաբերվել են մուրացիկ ու թափառաշրջիկ անչափահասներ (տեսանյութ) Մեր ապստամբությունը ձեր հեղափոխությանը վնաս չէ՞. Սասնա Ծռերի նկատմամբ վերաբերմունքը ընդդիմադիր Փաշինյանից մինչև վարչապետ Փաշինյան Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ Անկարայում հայկական գերեզմանոց է պղծվել. աճյունները դուրս են հանվել գերեզմաններից (լուսանկար) Գյումրիի արտաքին տնտեսական գործունեության կենտրոնի կառուցման որոշումն ունի ռազմավարական նշանակություն. վարչապետ Այսօրվա հայերենը. վարժապետ Ռուսաստանը ռեկորդային ոսկեարժութային պաշարներ ունի Մենք նմա՞ն ենք Գասպարչիկի հետ. Գոհար Ավետիսյանի և որդու նոր լուսանկարը Трамп: Израиль и ОАЭ заключили историческое соглашение о полной нормализации отношений (WP) Դանակահարություն Մյասնիկյան գյուղում (տեսանյութ) Տրանսգենդեր դերասանուհին առաջին անգամ հայտնվել է նորաձեւության ամսագրի շապիկին Արմեն Սարգսյանը ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին հրավիրել է մասնակցելու «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ին Հայաստանում լողասեզոնի բացումից մինչ օրս ջրափրկարարները փրկել են 9 քաղաքացու Գողությունների դեպքերի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործն ուղարկվել է դատարան. մեղադրանք է առաջադրվել 5 անձի Արթուր Մեսչյանը օգոստոսի 17-ից կազատվի Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնից Բացահայտվել են նոր iPhone-ի թողարկման ժամկետները Մեր տղա. Արփիի ու Միհրանի որդին 40 օրական է (լուսանկար) Որոնք են աշուն-ձմեռ 2020-2021-ի թրենդները Коронавирус в мире: новая вспышка в благополучной Новой Зеландии, Галисия запрещает курение (WP) Պալիատիվ բժշկական օգնությունը` ուշադրության կենտրոնում Արդյոք լրատվականների տաղավարներում դիմակ կրելու պարտադիր կանոնը կհանվի՞ «Հենա, կանգնած ուղևոր». տեսչական ստուգումների արդյունքները (տեսանյութ) «Լիցք+» ծառայությունն ակտիվացնելու դեպքում՝ այսուհետ հնարավոր է շարունակել օգտվել Վիվա-ՄՏՍ-ի ծառայություններից Գիշերվա 10-ին գազի գիծ են փոխում, մթության մեջ, արագ-արագ, որ չերևա այս ամեն ինչը. Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում (տեսանյութ) Այս գիրքը շատ մեծ հավատ ու հույս է ներարկելու ցանկացած ընթերցողի. Անի Քոչարն իր օրինակով ասում է՝ հանձնվել չկա ԱԱՏՄ մարզային տարածքային 3 կենտրոնները կտեղակայվեն պետական սեփականություն հանդիսացող շենքերում Աղբյուր Սերոբ 7 հասցեի բնակիչներն ակցիա են իրականացնում. ուղիղ Ինչ կանոններ են գործելու արտակարգ դրության 5-րդ ամսում (տեսանյութ) «ՎԶԵԲ-ը դադարել է մաս կազմել Ամուլսարի ծրագրին Հայաստանում տևական ապօրինության արդյունքում». «Լիդիան Արմենիա» Այս պահին Հայաստանի Հանրապետության անտառածածկ տարածքը կազմում է 332332 հա Հրավառությունների կազմակերպման համար օգտագործվող արտադրանքի ներմուծումն ու վաճառքը հնարավորինս կսահմանափակվի. Ավինյան Մենք ազատության մեջ ենք մեր ժողովրդի շնորհիվ, Նիկոլ Փաշինյանը կրակ էլ լիներ, չէր կարող մեզ չազատել. Վարուժան Ավետիսյան Բեյրութի պայթյունից մոտ 4000 շենք վնասվել կամ լիովին ավերվել է Մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը տեղի կունենա այսօր

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ