Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող ՀՀ-ի ուղղությամբ չկան այն մասշտաբային ռազմական գործողությունները, որը մեզ համար անհրաժեշտ դարձնի ՀԱՊԿ-ին դիմելը. Բադալյան Ով է նա. Իր աշխատանքը փայլուն եմ գնահատում. քաղաքացիները՝ Ջալալ Հարությունյանի մասին Արցախում զոհվել է զինծառայող Հենրիկ Ռաֆիկի Սողոմոնյանը (լուսանկարներ) Տրամաբանական է ՄԻԵԴ-ի կողմից միջանկյալ որոշում կայացնելը. Սուրեն Գրիգորյան Ադրբեջանը Արցախի դեմ հարձակողական օպերացիայի օդային ղեկավարումը հանձնեց Թուրքիայի ռազմաօդային ուժերին Ինչպե՞ս է աշխատելու ԱԺ-ն ռազմական դրության ժամանակ F-16 կործանիչ. Ինչ զենքեր է կիրառում Ադրբեջանը (տեսանյութ, լուսանկարներ)
Երևան, 01.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն. Աղաջանյան

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Սիրելի հետևորդներ,

Անկեղծ ասած երկար մտածում էի, թե արդյո՞ք իմաստ ունի անդրադառնալ վերջին մի քանի օրերին սոցիալական ցանցերում ակտիվորեն շրջանառվող և շահարկվող լրատվությանն առ այն, թե իբր ինձ պատկանող հաստատությունում ՀԴՄ կտրոն չի տրամադրվում, այն պարագայում, երբ ինքս տարբեր առիթներով հրապարակավ մեղադրել եմ նման վարքագիծ դրսևորող տնտեսավարողներին։ Ակտիվորեն շրջանառվում է նաև մի ավտոմեքենայի լուսանկար, որն օրենքի խախտմամբ կայանած է տվյալ սրճարանի դիմաց, որով փորձ է արվում բնութագրել ինձ, որպես օրինախախտ և հղփացած պաշտոնյա, ով իրեն համարում է օրենքից վեր և կայանում է ծառայողական ավտոմեքենան օրենքով չնախատեսված վայրերում։

Ավաղ նման ապատեղեկատվությանն անդրադառնալն իր մեջ պարունակում է դրանց էլ ավելի մեծ կարևորություն տալու, դրանով իսկ էլ ավելի տարածելու ռիսկեր։ Մյուս կողմից՝ չարձագանքելն իր մեջ պարունակում է հանրության գիտակցության մեջ որոշակի նստվածքի առկայություն, որը երկարաժամկետ ժամանակահատվածում ձևավավորում է աղավաղված պատկերացում տվյալ անձնավորության, պաշտոնյայի կամ երևույթի նկատմամբ։
Ըստ այդմ՝ որոշել եմ այնուամենայնիվ անդրադառնալ մեղադրանքներին հերթով և առավել հանգամանալից։

Եվ այսպես.

1. Մինչ 2018-ի մայիսյան իրադարձությունները ես զբաղվել եմ ձեռնարկատիրությամբ, զուգահեռ աշխատելով HSBC բանկում։ Սրճարան/ակումբը, որը հիշատակվում է շրջանառվող հոդվածում՝ հանդիսացել է ինձ պատկանող ձեռնարկությունը, որով զբաղվել եմ դեռևս 2014 թվականից։ Բնականաբար պաշտոնի ստանձման առաջին իսկ օրվանից հաստատության գործունեությունը դադարեցվել է թե՛ ֆորմալ առումով և թե՛ փաստացի։ Այն վերագործարկվել է 2019 թվի դեկտեմբեր ամսից, իսկ ԱՁ-ն ձևակերպվել է հաստատության փաստացի կառավարիչ հանդիսացող անձի անվամբ։ Ըստ այդմ՝ ինքս ո՛չ ֆորմալ առումով և ո՛չ էլ փաստացի որևէ ներգրավվածություն չեմ ունեցել և չէի էլ կարող ունենալ դրա ընթացիկ գործունեության մեջ։ Եվ քանի որ ի սկզբանե այն ձևակերպված չի եղել որպես ՍՊԸ, հավատարմագրային կառավարման հանձնելու տարբերակ ևս չի եղել։ Այսքանը տվյալ հաստատության և իմ կապի մասին։ Կարծում եմ այս նախաբանը կարևոր է հետագա պարզաբանումների համատեքստում։

Ինչպես արդեն նշեցի՝ վերաբացումը տեղի է ունեցել 2019 թվականի դեկտեմբեր ամսին։ Այս ժամկետը կարևոր է, քանի որ թվով 11 000 նորաբաց տնտեսավարողներ այդ օրերին ՀԴՄ տպող սարք ձեռք բերելու հայտ էին ներկայացրել ՊԵԿ, որոնց Հայաստան ներկրման հետ կապված խնդիրներ էին առաջացել։ Նույն ժամանակահատվածում ՊԵԿ-ը հայտարարություն տարածեց, որ նորաբաց տնտեսավարողներին թույլ կտրվի գործունեություն ծավալել առանց ՀԴՄ տպող սարքերի, վերահսկողությունը սահմանելով մոնիթորինգային վարչարարության միջոցով։ Նախատեսվում էր մինչ ՀԴՄ սարքերի ձեռքբերումը տնտեսավարողների գործունեության հայտարարագրերի միջոցով արձանագրել այդ ընթացքում տեղի ունեցած շրջանառությունը, որի հիման վրա կհաշվարկվեր կուտակված հարկային պարտավորությունը։ Տես հետևյալ հղումները. (https://hetq.am/hy/article/107023…, https://armenpress.am/arm/news/1003566.html…)։
Ըստ այդմ՝ սույն հաստատությունը վերը նշված թվով 11 000 դիմումատուներից մեկն էր, որի գործունեության հետ կապված որևէ խնդիր չկար և չէր կարող լինել։ Իսկ շրջանառվող տեսահոլովակը պատրաստվել է ձմեռվա ամիսներին, երբ ՀԴՄ սարքերի դեֆիցիտ կար։

Իհարկե ցավում եմ, որ ստիպված եմ այսքան ժամանակ ծախսել տարատեսակ անհեթեթ մեղադրանքներին արձագանքելու համար, սակայն ինչպես արդեն նշեցի՝ անտեսելու պարագայում մեր քաղաքացիների որոշ շրջանակի մոտ կարող էր առաջանալ տարընկալում։ Հետևաբար միշտ ասել եմ և կշարունակեմ պնդել, որ ՀԴՄ կտրոն չտրամադրող տնտեսավարողները այդ գումարի չափով գողանում են պետությունից, թողնելով դրանից բխող բոլոր հետևանքները Հայաստանի պաշտպանության, առողջապահության, կրթության, տարածքային զարգացման և այլ ոլորտների վրա։ Եվ այս պատասխանատվությունը պետք է կիսեն գործարքի բոլոր կողմերը հավասարապես (գնորդ, վաճառող)։

2. Ինչպես արդեն փաստեցի՝ քննարկվող հաստատությունը հանդիսացել է ընտանիքիս սեփականությունը դեռևս 2014 թվից, հետևաբար իմ այնտեղ աշխատանքային ժամից հետո պարբերական այցելությունը թերևս բացատրելի է։ Սակայն այստեղ կարևորագույն շեշտադրումը կայանում է նրանում, թե արդյո՞ք ես աշխատանքային ժամերից դուրս, օգտագործելով ծառայողական մեքենա՝ այցելում եմ այնտեղ, ենթադրաբար վարորդին սպասեցնելով, մինչ ես կբարեհաճեմ ավարտել «սուրճս»։ Ըստ ապատեղեկատվություն տարածողների՝ հենց սրանում է կայանում խնդրի էությունը, թե հերիք չի սա ավտոն աշխատանքային ժամերից դուրս իր անձնական հաճույքների համար է օգտագործում, մի հատ էլ տեսեք թե որտեղ է կայանում։ Նախ ասեմ, որ կայանման կանոնների խախտումը որևէ արդարացում չունի, բացառությամբ ծառայողական որոշ դեպքերի, որոնք առնչվում են կոնկրետ գործառույթ ունեցող պաշտոնատար անձանց։ Սակայն հետաքրքրականն այն է, որ աշխատանքային օրվա ավարտին պես, ինքս գրեթե միշտ անցնում եմ իմ սեփական ավտոմեքենայի օգտագործմանը կամ քայլում եմ ոտքով։ Հրապարակված նկարներն ունեն առնվազն մի քանի ամսվա վաղեմություն և արվել են լավագույն դեպքում այս տարվա հունվար-փետրվար ամիսներին։ Ինչու՞ եմ նշում այս հանագամանքը։ Քանի որ ես կարողանում եմ մտաբերել ընդամենը 2-3 դեպք, երբ գործնական հանդիպումից առաջ 1-2 րոպեով մտել եմ սրճարան կոնկրետ նպատակով, որի ընթացքում ավտոմեքենան կայանված է եղել անմիջապես դիմացը և սպասել իմ ելքին։ Թերևս միանշանակ է, որ իմ բացթողումն է եղել կայանատեղիի խախտումն անուշադրության մատնելը և այս առումով ամբողջությամբ ընդունում եմ իմ մեղքի բաժինը։ Իսկ թե ով և ինչ նպատակով է այս կարճ ժամանակահատվածում «հասցրել» այն նկարել դեռևս հունվար-փետրվար ամիսներին և որոշել դրանք հրապարակել այս օրերին՝ կարող եմ կռահել։

Եվ այսպես, ամփոփելով վերը նկարագրված եղելությունը՝ ուզում եմ ասել հետևյալը.

Մարդիկ, ովքեր փորձում են ինձ ներկայացնել, որպես պաշտոնից կուրացած և հղփացած մոլորյալի, հիրավի ինձ չեն ճանաչում և չեն պատկերացնում, թե ում հետ գործ ունեն։ Զավեշտալին այն է, որ հաճախ իրենք լինելով «պորճիզմի» մարմնացու, փորձում են ինձ բնութագրել, որպես իրենց չիրականացված երազանքների արդյունք։ Ուղղակի հիշեցնեմ, որ այդ արժեհամակարգն ինձ օտար է այնքան, որքան ծախու լրագրողների/գործիչների համար օտար են հայրենիքի և արժանապատվության հասկացությունները։ Այս ճգնաժամային օրերին նման համակողմանի լրատվական գրոհը չի կարելի որակել այլ կերպ, քան ազգային դավաճանություն։ Վստահաբար ճգնաժամը կհաղթահարվի։ Իսկ թե դրանից հետո ով որտեղ կհայտնվի՝ ժամանակը ցույց կտա։

Շնորհակալություն ուշադրության համար»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
«Հրապարակ». Փաշինյանը գերագույն հրամանատարը չէ, քանի որ փաստացի պատերազմ չի հայտարարված Խաթիբզադե. Իրանը թույլ չի տա, որ ահաբեկիչները տեղակայվեն Իրանի հյուսիսային սահմաններին հարակից տարածքներում Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից. Շուշան Ստեփանյան Նորից ԱԹՍ զգետնեցինք. Արծրուն Հովհաննիսյան Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 01.10.20 Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում պահպանվել է հարաբերական կայուն լարվածություն Լույս չի լինի Ադրբեջանական մամուլը ապատեղեկատվություն է տարածել գեներալ Արշավիր Ղարամյանի վերաբերյալ Վաղվանից դիմորդներին կվերադարձվի քննությունների համար վճարած գումարը Ադրբեջանական ԱԹՍ-ների պատճառով ստիպված եղանք դադարեցել փաստահավաք աշխատանքները․ ՀՀ ՄԻՊ Ադրբեջանի և Թուրքիայի գործողությունները չեն կարող առանց քաղաքական և իրավական հետևանքների մնալ․ ԱՀ ԱԳՆ էս հայրենասեր կատուն տղաների հետ անգամ դիրքեր է բարձրանում Այսօր ավելի վաղ ներկայացված օդային իրադրության դրվագ. ՊՆ խոսնակը նոր տեսանյութ է հրապարակել (տեսանյութ) Հայաստանում արգելափակվել է Tik Tok-ը Մեր հերոսները. ովքե՞ր են նրանք. լուսանկարներ (թարմացվող) Կամո Աղաջանյանն ընդունել է Արգիշտի Քյարամյանի գլխավորած պատվիրակությանը Մխիթար Հայրապետյանը հեռախոսազանգ է ունեցել Իրան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ Մեր դրոշներն Ազգային Ժողովի շենքի վրա (լուսանկար) ՀՀ ԱԳ նախարարը Շվեդիայի գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի ագրեսիայի ստեղծած իրադրությունը Վալերի Դանելին. վերջին թռիչքը՝ դեպի անմահություն (տեսանյութ) Պետք է պատրաստ լինենք երկարատեւ պատերազմի. Արայիկ Հարությունյան ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանին Փաշինյանը Շառլ Միշելի հետ զրույցում ընդգծել է Թուրքիայի ներգրավվածության անթուլատրելիությունը Պատերազմի դասը. երբ հօդս են ցնդում ժողովրդի եւ երիտասարդների հասցեին ավանդական մեղադրանքները Չգիտեմ՝ ինչքանով է ռուսական իշխանությունը պատրաստ խոսելու Թուրքիայի իշխանության հետ. ԱՀ նախագահ Ունեցել ենք դեպք, երբ մեր հայրենակիցը նռնակով պայթեցրել է իրեն՝ թշնամու հետ միասին. Արայիկ Հարությունյան Սիրիացի վարձկանը BBC-ին պատմել է, թե ինչպես են իրեն խաբեությամբ բերել հայերի դեմ կռվելու Սահմանին տիրող իրավիճակն այս պահին. ԹԱՐՄԱՑՎՈՂ. 30.09.20 Արցախի ՊԲ-ն հայտնում է ևս 23 զոհված զինծառայողի մասին. հայտնի են նրանց անունները ՈՒՂԻՂ. ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի ճեպազրույցը Ընկերներս այսօր խոցել են թշնամու 1 զրահատեխնիկա, իսկ 3-ն առգրավել. Տղերք, հպարտ եմ ձեզանով. Արայիկ Հարությունյան (տեսանյութ) Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության վրա ագրեսիայի ակտ իրականացնելու առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ ՀՀ կառավարությունը ՄԻԵԴ է ուղարկել հավելյալ տեղեկություն` վերջին զարգացումների վերաբերյալ․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Քարվաճառում եմ, կնոջս հետ չիր ենք պատրաստում, Ադրբեջանի բլիցկրիգը տապալվել է. Ալեքսանդր Քանանյան Ռուսաստանը կոչ է անում հակամարտության գոտուց անհապաղ դուրս բերել վարձկաններին և ահաբեկիչներին Ադրբեջանը քարտեզի վրա է հայտնվել 20-րդ դարի սկզբին և Արցախի հետ որևէ կապ չունի. Վահրամ Բալայան Մոսկվան պատրաստ է կազմակերպել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումը Քո իրավունքը. Ովքե՞ր են ազատված զորահավաքից Երեք նախագահներն Արցախում հանդիպել են (լուսանկար) Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է կեղծ լուսանկարներ և տեսանյութեր տարածել Ազերիներն անխելք են, մենք պետք է հաղթենք. քաղաքացիները՝ պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ Պատերազմական պայմաններում զոհված խաղաղ բնակիչները. թարմացվող Արցախի ՄԻՊ-ը հրապարակել է ադրբեջանական թիրախավորման հետևանքով մահացած քաղաքացիական անձանց տվյալները Սահակաշվիլին պետք է զրկվի ԵՊՀ պատվավոր դոկտորի կոչումից. Արայիկ Հարությունյան Արմեն Գրիգորյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ղրղզստանի եւ Ղազախստանի անվտանգության խորհրդի քարտուղարների հետ Ադրբեջանի կորուստները ժամը 19:00-ի դրությամբ Սեպտեմբերի 30-ին հավաքագրվել է ավելի քան 250 մլն դրամ և 10 մլն ԱՄՆ դոլար Մարտակերտը՝ ադրբեջանական ռմբակոծությունից հետո Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցի վերաբերյալ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ