Զանգել էին հեռախոսիս և Զում հավելվածով հեշտոցի ներզննում էին ցանկանում անցնել. «Ցանցահենը»՝ Անդրոնիս Ղարիբյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Ֆեյսբուքում հայտնի ու ակտիվ ֆեյսբուքահայերին, և այս անգամ մեր հերոսն Անդրոնիս Ղարիբյանն է:
-Անդրոնիս, եթե չլիներ Ֆեյսբուքը կոնկրետ բժիշկ Անդրոնիսի կյանքում ինչը չէր լինի։
Չէր լինի ժամանակի ոչ նպատակային վատնումը, որը հաճախ պատահում է։ Չէին լինի շատ ընկերներ ու այցելուներ, որոնց հետ ծանոթացել եմ հենց Ֆեյսբուքում։
-Ձեզ կարող ենք համարել Ֆեյսբուքի սրտի սեքսոլոգը ՃՃՃ։ Մասնագիտական զավեշտալի նամակներ հաստատ ստանում եք: Մեկով, որն ամենատպավորիչն է եղել, կիսվեք մեզ հետ։
Սրտի սեքսոլոգՃ, կա նման բան։ Ես ինքնասիրահարված մարդ եմ և համաձայն եմ ցանկացած գովերգող, փառաբանող գրառման հետ, որը ինձ է վերաբերում։
Ինձ համացանցում ճանաչում են, որպես հումորային գրառումներ անող բժիշկ։
Թերևս վերջիններից մեկը այն էր, որ զանգել էին հեռախոսիս և Զում հավելվածով հեշտոցի ներզննում էին ցանկանում անցնել։
-Ֆեյսբուքում նյարդայնացնում է Ձեզ այն, որ...
Ինձ առհասարակ նյարդայնացնել անհնար է, եթե նյարդայնանամ էլ դա տևում է 1-2 րոպե, որը ավարտվում է կռվով։
Կռիվը որն է, ես տանել չեմ կարողանում համացանցային վեճերը, եթե ինչ որ մեկը բան ունի ասելու, ապա պետք է ասի աչքերիս նայելով։
-Կորոնավիրուսը ինչպես է ազդել Ձեր մասնագիտության վրա։
Քանի որ աշխատում եմ նաև առողջապահության նախարարության հիվանդությանների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում, կորոնավիրուսային համավարակի օրերին գրեթե քիթ սրբելու ժամանակ չունեմ։ Ողջ օրն աշխատում եմ որպես սեքսոլոգ, իսկ ողջ գիշեր՝ որպես նախարարության բժիշկ։
Չնայած ասեմ, որ ֆեյսբուքյան լայքերս համավարակի օրերին շատացել են։ Ինչպես կասեր Անդրոնիսը ` «Թենք յու մայ ֆան»։
-Ձեր կարծիքով ով է այն մարդը, ում պետք է անպայման հետևել Ֆեյսբուքում։
Դե ես բոլոր տեղերում հետևում եմ միայն իմ սիրած երգչուհուն` Քրիստինա Ագիլերային, մարդ ես մեկ էլ տեսար նոր երգ եղավ։
-Հակառակ սեռի ներկայացուցիչներից էլ վստահ եմ, որ նամակներ ստանում եք։ Հանդիպման հրավերներ, սիրո խոստովանություններ... կիսվեք մեզ հետ։
Այո, նամակները շատ- շատ են, մանավանդ սիրային։
Գրում են ու գրում, բայց չգիտեն, որ վաղուց է, ինչ տարված եմ ինչ - որ մեկով։
Ի դեպ սա առաջին անգամ եմ ասում։ Դե ես էլ չեմ կարողանում նեղացնել նամակագիրներին, մեկին սրտիկ եմ դնում, մյուսին լայք ու տենց անազնիվ բաներ։
-Ուզենք-չուզենք Ֆեյսբուքը քաղաքականացված է։ Հետևո՞ւմ եք քաղաքական գործիչներին։ Ում էջն եք ուշի-ուշով հետևում, բացի Արսեն Թորոսյանից։
Իհարկե հետևում եմ, ես քաղաքացիական ակտիվիստ եմ դեռ վաղուց ` Թռչկանի ջրվեժ, Մաշտոցի պուրակ, Աֆրիկյանների տուն և այլն։
Գրեթե ոչ մի քաղաքական գործիչի չեմ հետևում, իրենք ինձ համար թերևս ամենաանհետաքրքիր մարդիկ են։
Հա մոռացա, իմ սիրելի կերպարը` Անի Զախարյանն է:
-Եղել է, որ գրառում անեք ու շատ փոշմանեք, ընկնեք այդ գրառման ձեռքը կրակը։
Եթե համացանցին լուրջ վերաբերվեի հաստատ կլիներ պահեր, երբ կփոշմանեի։ Չեմ փոշմանում, նույնիսկ կրակի վրա յուղ լցնելու հատկություն ունեմ։
- Եթե Ֆեյսբուքի անունը չլիներ Ֆեյսբուքը, Ցուկերբերգը Ձեզ ասեր՝ Անդրոնիս, հորինիր այս ցանցի համար անվանում, ի՞նչ կդնեիք։
Քլունգ, քանի որ ոնց տեսնում ես՝ մեկը մյուսին քլնգում է Ֆեյսբուքում։
-Մեկ օրվա մեջ մոտավոր քանի՞ ժամ եք անցկացնում Ֆեյսբուքում, և եթե չլիներ Ֆեյսբուքը, այդ X ժամերն այստեղ անցկացրած, օֆլայն տիրույթում ինչի՞ վրա կծախսեիք։
1 ժամից ոչ ավել ու հիմանակում սուրճ խմելու կամ սոխով շաուրմա ուտելու ընթացքում։ Գրում եմ ստատուս, ստեղծում քննարկում ու կորում։ Այս պահին հաստատ այդ 1 ժամը կքնեի։
-Կա մարդ Ֆեյսբուքում, ում հետ ֆռենդ չեք, բայց միշտ թաքուն հետևում եք իր էջին։ Եկեք այսօր նշենք նրա անունը։
Նախկին ընկերուհուս եմ հետևում թաքուն, բայց դե այդ արարքիցս այնքան էլ գոհ չեմ։ Անունը չտամ, ամուսինը գա մեր վրա կռիվ։
-Եվ վերջում, եթե հնարավորություն ունենայիք Ֆեյսբուքում մեկ ֆունկցիա ավելացնելու, մեկ ֆունկցիա հանելու, որը դա կլիներ։
Դա կլիներ դիսլայքը, որին՝ ի դեպ սպասում եմ։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի