Այսօր նախարարները Երևանի փողոցներում դիմակ կբաժանեն
Քաղաքական
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ այսօր նախարարները Երևանի փողոցներում դիմակ են բաժանելու։ Մեր աղբյուրի փոխանցմամբ նախարարները տարբեր վարչական շրջաններում են դիմակ բաժանելու։ Ակցիան մեկնարկելու է ժամը 18։00-ին։
Նշենք, որ առաջինը նմանատիպ ակցիա արեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նմանատիպ ակցիաներ են անում նաեւ այլ պաշտոնյաներ, իրավապաշտպաններ, հասարակական, քաղաքական գործիչներ։