Ամենատխուր նամակը, որ ստացել եմ. «Յուր, քուրիկդ պահածդ նուտելլան գտել ու սաղ կերել ա». «Ցանցահենը»՝ Յուրա Սուքիասյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Ֆեյսբուք սոցիալական ցանցում ակտիվ ու հայտնի օգտատերերին: Այս անգամ մեր հերոսը Յուրա Սուքիասյանն է:
-Յուրա, երբվանի՞ց եք Ֆեյսբուքի բնակիչ և ամենաանմոռանալի օրը, կապված Ֆեյսբուքի հետ, որն է եղել։
Ֆեսբուքում առաջին անգամ գրանցվել եմ 2016 թվականին։ Հատուկ օրեր չկան, որ առանձնացնեմ ու նշեմ, որ դրանք ինձ համար անմոռանալի են եղել։
-Ես չեմ հասկանում, ինչու են Ֆեյսբուքում մարդիկ...
Ես չեմ հասկանում, ինչու են ֆեյսբուքում մարդիկ իրենց այլ կերպ ներկայացնում (կան բացառություններ):
-Ձեր ստացած ամենազավեշտալի ու ամենատխուր նամակներով կկիսվե՞ք:
Ամենազավեշտալին այն էր, երբ մի տղա գրեց, մեջբերում եմ. «Յուրա ջան, ապրես շատ, քո գրառումների մեկնաբանությունների շնորհիվ մի աղջկա հետ եմ ծանոթացել ու մենք շուտով կամուսանանք»։
Ամենատխուր նամակը՝ «Յուր, քուրիկդ պահածդ նուտելլան գտել ու սաղ կերել ա»։
-Ֆեյսբուքյում նշեք մեկին ում պարտադիր է հետևելը ու ինչու։
Աշոտ Ստեփանյան, ինչպես իր բիոյում է նշված «սրտի և հոգու դասախոս», հավես ու տարբերվող գրառումներ ունի։
-Եղե՞լ է դեպք,երբ գրառման կամ մեկնաբանության համար ընկնեք կռվի մեջ:
Ոչ, ադեկվատ ֆրենդուրա (ընկերներ) ունեմ ։Դ
-Եղե՞լ է, որ սիրահարվել եք Ձեր Ֆեյսբուքի ընկերներից մեկին, առանց տեսնելու, ուղղակի նկարներով։ Եթե այո, եկեք համարձակ լինենք ու նշենք, թե ով էր նա։
Սիրահարվել չի եղել։ Առանց մարդուն տեսնելու, ըստ իս, հնարավոր չէ սիրահարվել։
-Թշնամիներ ունե՞ք այստեղ։ Կա՞ օգտատեր ում հետ աչքով աչք չունեք։ Եթե այո , ով է նա ու ինչու։
Թշնամիներ չունեմ։ Այն մարդիկ ովքեր ազդում են ինձ վրա, ջնջում եմ ընկերներիս ցանկից:
-Սքրինշոթեր հաստատ անում եք խոսակցությունների։ Եղե՞լ է դեպք, երբ նույն մարդուն էլ ուղարկեք։ Ինչ եք անում այդպիսի դեպքերում։
Այոո, մի քանի անգամ եղել է, այդ ժամանակ գրում եմ, օրինակ՝ «Քո գրածը քո դուրը եկա՞վ» կամ «Նայի ստեղ մի ստորակետ բաց ես թողել»:
-Եթե Ֆեյսբուքը լիներ երգ, ի՞նչ ժանրի կլիներ ու ո՞վ այն կերգեր։
Ռոք, իհարկե՝ Սերժ Թանկյանը:
-Ամենամեծ սուտը, որ ֆեյսբուքյան օգտատերերը գրեթե ամեն օր ասում են, ո՞րն է։
Իրականում շատ պարզ ու միևնույն ժամանակ բարդ հարց էր։ Ըստ իս՝ «Ես ընդհանրապես հնդկական սերիալներ չեմ նայում» ասողներն ամենաշատն են հնդկական սերիալներ նայում
-Յուրա Սուքիասյան, 19 տարեկան, վախենում է Ֆեյսբուքում...
Անգրագետ մարդկանց հետ բանավիճելուց։
-Չկա ավելի անհասկանալի բան, քան...
Քվանտային ֆիզիկան ։Դ:
-Եթե Դուք լինեիք Ֆեյսբուքը ստեղծողը, ո՞ւմ չէիք թողնի գրանցվեր Ձեր ստեղծած հարթակում։
Գրանցվելուց առաջ բացի անձնական տվյալները լրացնելու բաժնից, կավելացնեի նաև IQ-ն ստուգելու թեստ ու այն մարդիկ, ովքեր կունենային ցածր IQ չէի թողնի մուտք գործեին այս հարթակ։
-Եվ վերջում, ինչո՞ւ եք Ֆեյսբուքում, եթե դեռ կա Одноклассники-ն։
Ֆեյսբուքը ավելի հոգեհարազատ է դարձել։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի