Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից Արցախյան պատերազմ, օր 34-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ինչ հարկային արտոնություններ են սահմանվել ռազմական դրության ժամանակ․ Քո իրավունքը Ակնհայտ է, որ եթե ինստիտուտներն ապահովված լինեին համապատասխան միավորումներով, նման օրենքի անհրաժեշտություն չէր ծագի․ Նորայր Նորիկյան Այս պահին բանակցությունները ոչ թե մադրիդյան որոշակի սկզբունքների էլեմենտների շուրջ են, այլ հրադադարի ապահովման մեխանիզմների․Ալեն Ղևոնդյան Խաղաղապահները երբեք խնդիր չեն լուծել․ Ալեն Ղևոնդյան Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը ցանկանում են մեկնել Մոսկվա. վարչապետի խոսնակ Կոռեկտության սիմվոլ Թաթոյանը եւ իր պարգեւավճարներով բարեգործություն անող Բաթոյանը Պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին հանձնարարական է տրվել հոկտեմբեր ամսվա համար պարգևավճարներ չնախատեսել Բացառում եմ, որ Ժնևյան հանդիպումը չեղարկելու պատճառը տեխնիկական լինի․ Ալեն Ղևոնդյան
Երևան, 31.Հոկտեմբերի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին Իրավիճակը սահմանին

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող բազմադրվագ քրեական գործով կատարված նախաքննության ընթացքում բացահայտվել են ՀՀ ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, այդ թվում` Վլադիմիր Գասպարյանի եւ Լեւոն Երանոսյանի կողմից կատարված պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի եւ պետական միջոցներից առանձնապես խոշոր չափերի հափշտակության դեպքեր, որոնց հետեւանքով պետությանը պատճառվել է շուրջ 114 մլն ՀՀ դրամի վնաս:

Քրեական գործով պարզվել է, որ 1997-2011 թվականներին ՀՀ ՊՆ զինվորական ոստիկանության /2007թ.-ից` ռազմական ոստիկանության/ վարչության պետի, ապա` ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները զբաղեցրած Վլադիմիր Գասպարյանը կատարել է առանձնապես խոշոր չափերի վատնում, այն է` ՀՀ ՊՆ զորամասի երեք զինծառայողի թույլ է տվել կատարել իրենց կարգավիճակից չբխող աշխատանքներ: Վերջիններս զորամաս հաճախելու փոխարեն փաստացի աշխատել են որպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրներ Լյովա եւ Ալեքսանդր Սարգսյանների վարորդ ու թիկնապահ, սակայն ՀՀ ՊՆ-ից որպես աշխատավարձ ստացել են ընդհանուր 54.790.433 ՀՀ դրամ, որից 21.691.481 ՀՀ դրամը` Վ. Գասպարյանի պաշտոնավարման ժամանակահատվածում:

Բացի այդ, 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ ԿԱ ոստիկանության պետի պաշտոնը` Վլադիմիր Գասպարյանը պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ եւ ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000 ու 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքերը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության բարձրաստիճան ծառայողների` ԿՀԴՊ գլխավոր վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ռ. Զաքարյանին եւ ՊՊԳ վարչության պետի առաջին տեղակալ Գ. Գասպարյանին:

Դրանից բացի, Վլադիմիր Գասպարյանը 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ մեկ այլ անշարժ գույք էլ սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության մշակույթի կենտրոնում աշխատած, սակայն բնակարան ստանալու իրավունք ձեռք բերելու համար ընդամենը 6 օրով ՀՀ ոստիկանության զորքերում գրանցված, երբեւէ ծառայության վայր չներկայացած եւ ծառայողական պարտականությունները չկատարած, բայց փոխարենը Վ. Գասպարյանի դստեր համար պրոդյուսերական ծառայություններ մատուցած աշխատակցին:

Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել եւ հիմնավորվել է նաեւ, որ Վլադիմիր Գասպարյանի դուստրը 2015թ.-ին նշանակվել է ՀՀ ոստիկանության զորքերի շտաբի օպերատիվ բաժնի ավագ սպայի պաշտոնին, սակայն առհասարակ ծառայության չի ներկայացել եւ ծառայողական պարտականությունները չի կատարել: Տեղյակ լինելով այդ մասին` նշված ժամանակահատվածում ոստիկանության պետի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Լեւոն Երանոսյանը ոչ միայն չի ձեռնարկել կանխարգելիչ միջոցառումներ, այլեւ վատնել է պետական միջոցները, այն է` պաշտոնեական դիրքի օգտագործմամբ յուրաքանչյուր ամիս իր ստորագրությամբ հաստատել է ՀՀ ոստիկանության զորքերի ամսական ֆինանսավորման հայտերը, որոնց հիման վրա Վ. Գասպարյանի դստերը 2015-2018 թվականների ընթացքում փաստացի վճարվել է առանձնապես խոշոր չափի՝ 8.838.362 ՀՀ դրամ: Ավելին, Լեւոն Երանոսյանի հանձնարարությամբ ամբողջությամբ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով կազմակերպվել է Վ. Գասպարյանի դստերն ընդամենը 3 օրով բարձր պաշտոնի նշանակելու ձեւական գործընթաց, որով ապահովվել է վերջինիս փոխգնդապետի զինվորական կոչում շնորհելը:

Քրեական գործով պարզվել է նաեւ, որ ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Վարդան Թունյանը Լեւոն Երանոսյանին դրդել է ՀՀ ոստիկանության զորքերում ծառայության ընդունած իր ծանոթին ազատել ծառայողական պարտականությունները կատարելուց: Լեւոն Երանոսյանը, Վարդան Թունյանի խնդրանքը կատարելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, հանձնարարել է իր անմիջական ենթակայության ներքո գտնվող` ՀՀ ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Գուրգեն Գրիգորյանին` նշված անձին ազատել զորամասի դասակի հրամանատարի պարտականությունների կատարումից: Փոխարենը վերջինս որպես վարորդ սպասարկել է Վարդան Թունյանին` 2014-2018 թվականների համար ստանալով զորամասի դասակի հրամանատարի դրույքաչափով` ընդհանուր 7.954.103 ՀՀ դրամ աշխատավարձ, որի հետեւանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի վնաս:

Բացի այդ, Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ոստիկանության մեկ այլ աշխատակցի հանձնարարել է աշխատանքային բուն գործառույթները կատարելու փոխարեն պետական միջոցների հաշվին իրականացնել իր ընտանիքի անդամների փոխադրումը տարբեր վայրեր: Արդյունքում 2016-2018 թվականների ընթացքում հիշյալ աշխատակցին անհիմն վճարվել է 3.750.960 ՀՀ դրամ աշխատավարձ:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ Վարդան Թունյանը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2014-2018 թվականների ընթացքում յուրացրել է 2.762.275 ՀՀ դրամ արժողությամբ 7445 լիտր բենզին:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար`

Վլադիմիր Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով /2 դրվագ/ եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով /2 դրվագ/:

Լեւոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 314-րդ հոդվածի 1-ին մասով եւ 308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Վարդան Թունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 3-րդ կետերով:

Գուրգեն Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով:

Հիշյալ մեղադրյալների հանցավոր արարքների հետեւանքով պետությանը պատճառված շուրջ 114 մլն ՀՀ դրամ վնասից նախաքննության ընթացքում վերականգնվել է շուրջ 64 մլն ՀՀ դրամը: Միեւնույն ժամանակ պատճառված վնասի մնացած չափով արգելանք է դրվել մեղադրյալների գույքի վրա: Նրանց վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու եւ դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Նախաքննության ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել նաեւ այն մասին, որ Վլադիմիր Գասպարյանի կողմից ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում վերջինիս կինը հրամանագրված է եղել ՀՀ ոստիկանության պետի ավագ ռեֆերենտի պաշտոնին, սակայն անհարգելի պատճառներով ոչ պատշաճ է իրականացրել իր աշխատանքային պարտականությունները եւ մի շարք դեպքերում տեւական ժամանակով չի ներկայացել աշխատանքի, սակայն ստացել է ավելի քան 19 մլն ՀՀ դրամ աշխատավարձ: Նրան նաեւ շնորհվել է ոստիկանության փոխգնդապետի, ապա` գնդապետի կոչում:

Վերը նշված, ինչպես նաեւ ենթադրյալ հանցագործությունների այլ դրվագներով նախաքննությունը շարունակվում է:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Մահացել է դերասան Վասիլ Սարգսյանը «Հրապարակ». Ի՞նչ առաքելությամբ է Արգիշտի Քյարամյանը Արցախում «Հրապարակ». ԲՀԿ-ն «կռվում է» մի քանի ճակատով Երևանն ու Բաքուն պայմանավորվել են չթիրախավորել խաղաղ բնակչությանը, փոխանակվել ռազմագերիների ցուցակով և դուրս բերել զոհվածների մարմինները ռազմաճակատից Հայկական կողմին փոխանցված մեկ քաղաքացիական անձը ճանաչվել է որպես տուժող և հարցաքննվել. ՔԿ Ժնեւում ավարտվել է Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը. այն տեւել է մոտ 6 ժամ Ադրբեջանն օգտագործում է ֆոսֆոր պարունակող զենք, որն ունի քիմիական զենքի տարրեր. ՀՀ ՄԻՊ (տեսանյութ) Տեղեկությունը, թե իբր Բերձորի հիվանդանոցն օգտագործվում է ռազմական նպատակներով, կեղծ է Այսօր մենք ունենք նահանջ, բայց ոչ պարտություն. Սենոր Հասրաթյան Արցախյան պատերազմ, օր 34-րդ. ԹԱՐՄԱՑՎՈՂ Ամերիկաբնակ հայ նկարիչը վաճառել է կտավները և 33 հազար դոլար փոխանցել «Հայաստան» հիմնադրամին Ռադայի պատգամավորը հայտարարել է, որ Կիեւը զենք է մատակարարում Բաքվին Ադրբեջանական քարոզչության հերթական տապալումը. Ալիևի օգնականը սեփական սխալների վրա սովորել չգիտի (լուսնակարներ) ԱՄՆ-ն առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավյան խաղաղապահներ տեղակայել Պետական համակարգում պարգևավճարներ չնախատեսելու հանձնարարական է տրվել Արցախում ոչնչացվել են թուրքամետ խմբավորման հրամանատարները ՀՀ և ԱՀ օմբուդսմենները Արցախ այցի հրավերներ են ուղարկել ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններին և միջազգային կառույցների ղեկավարներին Գնդապետ Ստանիսլավ Երյոմինը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրետանային կրակ են արձակել, կան հետևանքներ. Արծրուն Հովհաննիսյան Տղերք ես ձեզ հետ խրամատում եմ, ձեր սուրբ մայրերի փոխարեն. Շուշան Պետրոսյան Զոհվել է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող Գոռ Ավագյանը Ահաբեկչական խմբավորումները Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից օգտագործվում են, որպես ականադաշտերը հաղթահարելու կենդանի. Հովհաննիսյան Վիեննայի անվտանգությունն իմ աշխատանքային տրամաբանության մեջ չի մտնում, հետո թող չասեն՝ չզգուշացրեցինք. Փաշինյան Թուրքիայում երկրորդ երկրաշարժն է գրանցվել ՈՒՂԻՂ. ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի ճեպազրույցը Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահ Փեթեր Մաուերի հետ. ՀՀ ԱԳՆ Բերձորի ուղղությամբ ադրբեջանական բանակը խուճապահար փախել է զբաղեցրած դիրքերից Ավագ լեյտենանտ Մարգար Սարիբեկյանը նորօրյա գոյապայքարի առաջամարտիկներից մեկն է ՍԴ նախագահն ընդունել է Ջիաննի Բուքիքիոյի շնորհավորական ուղերձը Ոչնչացվել է մեծ քանակությամբ զինամթերք․ երկրաշարժ Թուրքիայում․ հոկտեմբերի 30-ն ամփոփ Ինչ հարկային արտոնություններ են սահմանվել ռազմական դրության ժամանակ․ Քո իրավունքը Ադրբեջանի գնդակոծության հետևանքով Ակնաղբյուր գյուղում սպանվել է մեկ, վիրավոր է 6 քաղաքացիական անձ. Բեգլարյան ԱՀ ԱԻՊԾ համակարգի աշխատակցի օրվա կապակցությամբ մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են Էդվարդ Ասրյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում Ակնհայտ է, որ եթե ինստիտուտներն ապահովված լինեին համապատասխան միավորումներով, նման օրենքի անհրաժեշտություն չէր ծագի․ Նորայր Նորիկյան Ոստիկանները Արցախից բերված փամփուշտներ են հայտնաբերել Եվս մեկ անգամ մաքսային միջնորդ կազմակերպություններին խնդրում եմ, որ հօգուտ պետության ձևակերպումները կատարվեն անվճար. ՊԵԿ փոխնախագահ Այս պահին բանակցությունները ոչ թե մադրիդյան որոշակի սկզբունքների էլեմենտների շուրջ են, այլ հրադադարի ապահովման մեխանիզմների․Ալեն Ղևոնդյան Իրանը փորձում է խնդիրները լուծել տարածաշրջանային պետությունների ձեւաչափով․ Ահարոն Վարդանյան Ռոբերտ Քոչարյանը վարակվել է կորոնավիրուսով. նա չի մեկնի Մոսկվա Նիկոլ Փաշինյանն ընդունել է Իրանի ԱԳ փոխնախարար Սեյյեդ Աբբաս Արաղչիին Շահարկումներից խուսափելու համար հանգամանալից պարզաբանում կտանք ճգնաժամի ավարտից հետո․ Տեր-Պետրոսյանի խոսնակ Էրդողանի քաղաքականությունը սպառնալիք է Եվրոպայի համար, Ֆրանսիան փորձաքարն է․ Էմիլ Օրդուխանյան ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանին Թաթոյանը ԵՄ դեսպանին փաստեր է ներկայացրել Ադրբեջանի զինուժի վայրագությունների ու հանցագործությունների մասին Երևանում կայացել են հերթական քաղաքական խորհրդակցությունները ՀՀ-ի և Իրանի ԱԳՆ-ների միջև Թուրքիայում սպասվում են հետցնցումներ. դեռևս զոհերի ու վիրավորների մասին տեղեկություններ չկան. թուրքագետ Բաքուն ահաբեկչության նոր օջախ է փորձում ստեղծել. աշխարհը շատ թանկ է վճարելու. Բելգիացի պատգամավորը ՝ Արցախի նախագահին Երեւանը՝ ԱԱՏՄ «խոշորացույցի» տակ․ ի՞նչ պատկեր է գրանցել տեսչականի ուժեղացված համաժամանակյա ստուգայցը

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ