Անհատական բուժքույրերի մատուցած ծառայությունների արժեքը մի քանի անգամ բարձրացել է. «սիստեմա» միացնելը դարձել է 4000-5000 դրամ Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ո՞վ կփոխարինի Արմեն Հարությունյանին Քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ խոսնակ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. ՊՆ խոսնակ
Երևան, 14.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Այն, ինչից ես դժգոհ եմ, վերաբերում է մեր իրավական փոխհարաբերություններին. Սաշիկ Սուլթանյանը՝ եզդիական համայնքի խնդիրների մասին

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

«Պարոն Աբովյանի ձեռագիրը, որ պարունակում է քրդերի և շատ տեղեր նրանց հետ խառն ապրող եզդիների սովորույթների, նրանց բնավորության գծերի և կյանքի պայմանների մասին դիտողություններ, իմ տրամադրության տակ դրվեց՝ ազատորեն օգտվելու պայմանով»,– գրել է Մյունխենի համալսարանի պրոֆեսոր Մարից Վագները 1846 թվականին՝ ստանալով Խաչատուր Աբովյանի «Քրդեր և եզդիներ» աշխատության առաջին օրինակը: Ցարական Ռուսաստանը Խաչատուր Աբովյանին էր, որպես արևելյան լեզուների գիտակի, հանձնարարել ուսումնասիրել ու գրառել Հայաստանի տարածքում ապրող քրդերի և եզդիների սովորույթներն ու առանձնահատկությունները: Կայսրություն նոր մուտք գործած ազգությունների համար անհրաժեշտ էր կառավարման ազգային քաղաքականությունը մշակել: Հետագայում՝ խորհրդային տարիներին, Հայաստանի եզդիներին ու քրդերին սկսեցին «Հայաստանի քուրդ» անվանել: Ու թեև «եզդի» անվանումը հետին պլան մղվեց, այդ տարիներին եզդիական մշակույթը Հայաստանում զարթոնք ապրեց: ԽՍՀՄ փլուզումից հետո «Հայաստանի քրդերը» դարձյալ տարանջատվեցին: Քրդերի մեծ մասն արտագաղթեց: Իսկ նոր պայմաններում ինքնության հայտ ներկայացրած եզդիական համայնքն այսօր Հայաստանի ամենախոշոր ազգային փոքրամասնությունն է:

Եզդիների ծագումնաբանությունը, մշակույթը, կրոնը, լեզուն ուսումնասիրվել են Աբովյանից առաջ ու հետո էլ, բայց վստահաբար կարելի է ասել, որ այս ինքնատիպ ժողովրդի ամբողջական նկարագիրը մինչ օրս առկա չէ, ինչին մեծապես նպաստել է եզդիական աղբյուրների բացակայությունը:

– Եզդիներն իրենց պատմության ընթացքում, հատկապես 13-15-րդ դարերում բազմաթիվ կոտորածներից հետո, հանուն ազգային ինքնության պահպանման՝ ներփակ կեցություն են որդեգրել: Բազմաթիվ արգելքների թվին է պատկանել և գիրը: Այդ կենսակերպն անխուսափելի է եղել հատկապես Օսմանյան Թուրքիայում: Մշտական բնակության համար Հայաստան եկած եզդիական համայնքը խորհրդային փակ հասարակությունում իր կենսակերպից ձերբազատվելու հնարավորություն չի ունեցել: Հիմա իներցիայի ուժն է գործում, ինչից մեր համայնքին ձերբազատելու են կոչված ինչպես մեր մտավորականները, այնպես էլ հայ հանրությունը,– ասում է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի տնօրեն, Եզդիների ազգային կոմիտե ՀԿ անդամ, ՀՀ Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի անդամ Սաշիկ Սուլթանյանը:

Եզդիների բնօրրանն այսօրվա Իրաքի տարածքն է, կրոնի՝ Շարֆադինի հիմքում միաստվածության գաղափարն է: Այս ժողովուրդն իր ինքնությունն ընկալում է մյուս ժողովուրդներից առանձին, չի նույնացնում իրեն որևէ էթնոսի հետ: Եզդիները, պատմական իրադարձությունների բերումով, չունեն պետականություն, սփռված են աշխարհով մեկ։ Ապրում են Իրաքում, Թուրքիայում, Սիրիայում, Վրաստանում, Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Կանադայում, Ամերիկայում, այլուր: Որոշ տվյալներով` աշխարհում այսօր 1-1,5 մլն եզդի է ապրում, Հայաստանում՝ 30-35 հազար:

Բնակչության ընդհանուր թվի երեք տոկոսից պակաս ազգային փոքրամասնությունների համայնքներ ունեցող, հաճախ մոնոէթնիկ՝ միատարր բնակչությամբ երկիր համարվող Հայաստանը միշտ էլ խաղաղ գոյակցել է ինչպես մյուս տասնմեկ ազգությունների, այնպես էլ եզդիական համայնքի հետ: Եզդիներն այստեղ ապրում են և՛ համահավաք բնակավայրերում, և՛ ցրված՝ հայերի հետ խառն համակեցությամբ: Ընդհանուր են մեր առօրյա հոգսերը, Արցախյան գոյամարտի հերոսների պանթեոնը: Հայաստանում գործում են եզդիական ազգային միությունը և հասարակական կազմակերպություններ, որոնք գործունեություն են ծավալում եզդիների իրավունքների, կրոնի, մշակույթի և ազգային ինքնության պահպանման ուղղությամբ:

– Եզդի ժողովուրդը չունի իր ազգային պետությունը: Մենք քաղաքացիական դաստիարակության կարիք ունենք, և այդ հարցում մեզ պետք է աջակցեն այն երկրները, որտեղ ապրում ենք: Հայերի հետ մեր անձնային փոխհարաբերությունները միշտ լավ են եղել: Այն, ինչից ես դժգոհ եմ, վերաբերում է մեր իրավական փոխհարաբերություններին: Մենք երկուստեք պետք է գիտակցենք, որ ոչ միայն նույն հող ու ջրի մարդիկ ենք, այլ ամենից առաջ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացի: Գուցե սուր հնչի, բայց մեր փոխհարաբերությունները պետք է բերվեն իրավական դաշտ,– պնդում է Սուլթանյանը:

Հայերս լավ գիտենք, որ ազգային ինքնության պահպանումն ուղիղ համեմատական է լեզվապահպանությանը: Ազգային փոքրամասնությունների կրթական ու լեզվական հարաբերությունների համար ուղենիշ է ՀՀ լեզվակրթական օրենսդրությունը, Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան, որին Հայաստանը միացել է 2001-ից, և որով ստանձնած պարտավորությունները կիրառելի են Հայաստանի ազգային փոքրամասնություններից հինգի նկատմամբ, որոնցից մեկը եզդիական համայնքն է:

Տեղական և միջազգային իրավական ակտերը առանձնացնում են ազգային փոքրամասնությունների կրթության երկու հիմնախնդիր: Առաջինը կրթության կազմակերպման՝ լեզվի, մշակույթի ուսուցման, ավանդույթների փոխանցման միջոցով համայնքների ինքնության պահպանումն է, երկրորդը՝ հանրակրթության հասանելիության ապահովումը:

Առաջինի դեպքում եզդի համայնքի խնդիրը երկսայրի սուր է: Մի կողմից՝ Հայաստանը պարտավորված է աջակցել համայնքի ինքնության պահպանմանը, մյուս կողմից՝ համայնքը, պայմանավորված հիմնականում ավանդույթներով, կրթությանը վերաբերվում է որպես եզդիականության խաթարման գործիքի:

«Կրթության մասին» ՀՀ օրենքը սահմանում է՝ «Հայաստանի Հանրապետությունն ապահովում է կրթության իրավունք` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային դրությունից կամ այլ հանգամանքներից» (Հոդված 6, կետ 1): ՀՀ Սահմանադրությունը սահմանում է կանանց և տղամարդկանց իրավահավասարություն:

– Այդուհանդերձ, Հայաստանի Հանրապետության պատկան մարմինները մինչ այժմ «դրական» խտրականություն են դրսևորում եզդի համայնքի նկատմամբ՝ «հարգելով», օրենքից վեր դասելով եզդիների ավանդույթները: Դպրոցական կրթությունը շարունակում է անհասանելի մնալ եզդի ընտանիքների իգական սեռի շատ երեխաների համար։ Եզդի ծնողը երբևէ չի հետապնդվել իր զավակին կրթության իրավունքից զրկելու համար: Բայց չէ՞ որ որպես քաղաքացի՝ մենք նույն պարտականություններն ու իրավունքներն ունենք, ինչ հայերը,– նշում է Սուլթանյանը:

Հայաստանը միակ երկիրն է, որտեղ եզդիերենի՝ կուրմանջիի և եզդիական գրականության ուսուցմամբ 60 դպրոց կա: Պետպատվերով տպագրվում են դասագրքեր (այլ խնդիր է, որ դրանք եզդի մտավորականներից շատերին դուր չեն գալիս): Լեզվապահպանական նշանակություն ունեն գեղարվեստական գրականության տպագրությունը, «Էզդիխանա» լրագիրը, օրական կես ժամ հեռարձակվող եզդիերեն ռադիոհաղորդումը Հանրային ռադիոյով։
Ավելի մեծ է բուհական կրթության խնդիրը:

– Չնայած ձեռնարկված միջոցառումներին՝ չի կարելի ասել, թե Հայաստանում լուծված է եզդիների 12-ամյա կրթության խնդիրը: Եվ այդ պարագայում բնական է, որ առավել խնդրահարույց պետք է լինի բուհական կրթության կազմակերպումը: Նախ՝ պետական պատվերը բուհերում պահպանվում է միայն առաջին կուրսում: Հետագայում եզդի ուսանողները մասնակցում են ընդհանուր ռոտացիային: Բացի այդ՝ վաղաժամ ամուսնությունների խնդիրը պատնեշ է մեր կրթության ճանապարհին: Ոչ մի եզդի ծնող չի հետապնդվում իր երեխայի վաղ ամուսնությունը կազմակերպելու համար: Մինչդեռ մարդու իրավունքների հիմնարար արժեքների հետ կապված դրույթները պետք է կիրառվեն բոլորի համար, և ազգային փոքրամասնությունները բացառություն չպիտի լինեն: Եթե մենք հարց ենք բարձրացնում, թե ինչու կրթության ասպարեզում մասնագետներ չունենք, պետք է հասկանանք, որ հենց այստեղ է բուն խնդիրը,– ասում է Սուլթանյանը:

Անվիճելի է՝ այսօր միայն ավանդույթին ապավինելը ժամանակավրեպ է: Եզդի մտավորականները պետք է նկատի ունենան ժամանակի պահանջն ու գրավիչ դարձնեն իրենց կրթությունը, դասագրքերը: Միանգամայն ընդունելի է Սաշիկ Սուլթանյանի մտահոգությունը, թե «Հայաստանի Հանրապետությունը եզդիական համայնքի հանրակրթությունը կազմակերպելու գործում շատ անելիքներ ունի: Եթե մենք մեր լեզուն չենք սովորում, մեր ինքնությունը թուլանում է և մեր մյուս պահանջներն ու իրավունքները չենք գիտակցում»:

Կարևոր է նաև եզդի մտավորականների համախմբումը լեզվակրթական խնդիրների շուրջը: Միայն այդ դեպքում նրանք կկարողանան հստակ ձևակերպել իրենց ինքնության պահպանման ներհամայնքային խնդիրները:

Զրուցեց Երազիկ Գրիգորյանը

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Խոշոր ավտովթար` Արագածոտնի մարզում․ 4 վիրավորներից 2-ը երեխաներ են Արամ Ա Կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել Արայիկ Հարությունյանի հետ ՄԻՊ-ը՝ այսօր Ոստիկանության բաժիններում կատարված աշխատանքի մասին. արդյունքներով գրություն կհասցեագրվի Ոստիկանություն WP: Трамп допустил 20 тысяч ложных и неверных утверждений в своих выступлениях (WP) Մնացականյանը ԵՄ բարձրաստիճան պաշտոնյային ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը Ադրբեջանի գործողությունները կարող են ավերիչ ազդեցություն ունենալ տարածաշրջանի համար. Ադամ Շիֆ Արման Եղոյանը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի հետ Գիշերը բարձրացել եմ շենքի տանիք, կոտրել բնակարանի խոհանոցի ապակին ու մտել տուն. Գողի խոստովանությունը Գյումրիում տեղացած կարկուտն ու անձրևը մարդկանց տներն են ավիրել (տեսանյութ, լուսանկարներ) Միջազգային հանրությունը պարտավոր է հստակ գնահատել թուրք-ադրբեջանական ագրեսիան. ՀՅԴ ՀԳՄ հայտարարությունը Трампа отказались заранее признавать проигравшим на выборах (WP) Արցախի նախագահը Ստեփանակերտում 300 բնակարան ունեցող թաղամասի կառուցման ծրագրի վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել Ուզում եմ ի լուր բոլորի տեղեկացնել, որ հաջողությամբ հաղթահարել ենք հիվանդությունը. Վահե Էնֆիաջյան (տեսանյութ) Այսօր՝ հուլիսի 13-ին, տեղացած հորդառատ անձրևը և կարկուտը արտակարգ իրավիճակ են ստեղծել Գյումրում Ադրբեջանը պետք է անվերապահորեն դադարեցնի նմանօրինակ գործողությունները. ՀՀ ԱԳՆ խոսնակ Կեղծ լուր տարածող օգտատիրոջ էջը կոտրել են. կարճ ժամանակ անց ճշտվել է օգտատիրոջ անձը Մեր նոր դիրքի առաջին լուսանկարներից. Կեցցեն տղերքը. Ստյոպա Սաֆարյանը լուսանկար է հրապարակել Ղազախստանի ԱԳՆ-ն խորապես մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցածի առնչությամբ Արցախի ԱԳՆ-ն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումը Մաշա Մնջոյանը հասել է ավստրալական «Ձայնը» նախագծի կիսաեզրափակիչ (տեսանյութ) ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում․ 23 անձ զրկվել է մեքենա վարելու իրավունքից Мир начал бороться с третьей волной коронавируса (WP) Ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հայտնի կլինեն հուլիսի 18-ին. ԳԹԿ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՌԴ դեսպանին Մեր երկրների բարեկամությունը հարատեւ է. Արմեն Սարգսյանը հյուրընկալել է իտալացի բուժաշխատողների խմբին Ինչ է կատարվում ՀՀ 2-րդ քաղաքում (լուսանկարներ) Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Անհատական բուժքույրերի մատուցած ծառայությունների արժեքը մի քանի անգամ բարձրացել է. «սիստեմա» միացնելը դարձել է 4000-5000 դրամ Բժշկական համալսարանի ո՞ր ֆակուլտետներն ունեն ամենից շատ դիմորդները.այս տարի համալասարանն ունի 1085 դիմորդ Եղեգնաձոր համայնքի ղեկավարին մեղադրանք է առաջադրվել. ՔԿ-ն մանրամասնում է 2020-ի առաջին կիսամյակում ավելի քան 127 մլն դրամի կապիտալ շինաշխատանքներ են կատարվել Կոտայքի մարզային դպրոցներում Ադրբեջանական արկածախնդրությունը սահմաններ չի ճանաչում, բացառված չէ, որ գործողություններ իրականացնեն նաև Արցախում. Սուրեն Սարգսյան Չորսամսյա արտակարգ դրությունը՝ բազմակի փոփոխված որոշումներով. երբ նորից սրբագրումների կարիք կա Մասնավոր հատվածից կարծիք չեմ լսել, խմբակցությունն էլ դեռ որոշում չունի. Զեյնալյանը՝ ԲԿ-ների հետ կապված որոշման մասին (տեսանյութ) Իջեւանի երկու բնակիչ ապօրինի հատել են 6 հացենի. նրանք բերման են ենթարկվել Իջեւանի բաժին Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարարը մեղադրվում է պետության դեմ ուղղված կոչերի մեջ Ապօրինություններ Գորիսում պետական սեփականության հողամասը վարձակալության հանձնելու գործընթացում Ի դեպ. Ադրբեջանական սադրանքի եւ ՀԱՊԿ-ի մասին Դեմ եմ պարտադրելուն, առավել եւս՝ պարտադրաբար մարդու օրգանիզմ նյութ ներմուծելուն. Բժիշկ Արամ Սահակյան ԱԺ նախագահը նամակներ է հղել ԵԽ նախագահ Դավիդ Սասոլիին, ԵԽԽՎ նախագահ Հենդրիկ Դամսին և ԵԱՀԿ ԽՎ նախագահ Գեորգի Ծերեթելիին Գյումրին փակ է. անձրևի պատճառով փակվել է ողջ ճանապարհը (լուսանկարներ) Բացառիկ լուսանկար․ հայկական կողմը խոցել է ադրբեջանական ԱԹՍ. Banak.info Էս ինչ բերեց էս կորոնավիրուսը մարդկանց գլխին, բոլորն ուզում են հետ վերադառնալ՝ չեն կարողանում. Վերին Լարսում մնացած կինը վերադարձել է Մոսկվա Մենք ենք որոշում` ինչ դիրք զբաղեցնել մեր տարածքում. ՊՆ մամուլի խոսնակը՝ ադրբեջանական «Ղարա Դաշ» հենակետը գրավելու մասին Կառավարությունը բացարձակ նպատակ չունի հավելյալ դժվարություններ առաջացնել քաղաքացիների համար. Արման Բոշյան (տեսանյութ) Գիշերվանից մինչեւ այս պահը մոտ տասնյակ հայաստանյան լրատվամիջոցներ գտնվում են DDoS հարձակման տակ. Սամվել ՄԱրտիրոսյան Կոտրված հայաստանյան օգտատիրոջ պրոֆիլով գրողն ադրբեջանցի է․ Սամվել Մարտիրոսյանը զգուշացնում է Օդը միայն մերը չէ, այլ նաև մեր սերունդներինն է և պետք է այն մաքուր պահենք. Արթուր Մանուկյան (տեսանյութ) Ադրբեջանի ՊՆ-ն շատ տարօրինակ տեսանյութ ա հրապարակել, որը հարցեր է առաջացնում. Սամվել Մարտիրոսյան (տեսանյութ) Մեղադրական դատավճիռ՝ ոստիկանի կողմից քաղաքացու նկատմամբ բռնություն գործադրելու համար