Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 10.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ովքեր են դիմակ չկրողները եւ ինչպես ստիպել նրանց դիմակ կրել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Հայաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերը առավել քան մտահոգիչ են։ Տեւական ժամանակ է՝ արդեն մեր երկրում օրական դեպքերի քանակը տատանվում է մի քանի հարյուրների սահմանում՝այսօր օրինակ 442 դեպք եւ ռեկորդային թվով մահ՝ 15։
Ընդ որում՝ ամեն օրվա ցուցանիշը ավելի վատն է, իսկ առավել սարսափելի է մտածել, թե ինչ է մեզ սպասվում օրինակ մի քանի շաբաթ հետո։

Պետության ռեսուրսները անսպառ չեն, արդեն իսկ ասիմպտոմ հիվանդներին դուրս են գրում, հետեւաբար՝ մեր շուրջը ամենուր վարակ կա, իսկ չվարակվելու պատասխանատվությունը՝ մեր ուսերին։ Իսկ թե ինչպիսի վիճակագրություն կունենանք արդեն 14 օր հետո, քանի հոգու վարակած կլինեն ասիմպտոմ հիվանդները, սարսափելի է անգամ պատկերացնել։ Ահա հենց այսպիսի պայմաններում է, որ ամենաաթեիստները անգամ սկսում են հավատալ Աստծուն կամ սպասել հրաշքի, որ մի օր կարթնանան առանց կորոնայի դեպքերի։

Վիրուսի տարածման նման տեմպերը եւ բժշկական ծառայություն չստանալու վտանգը, սակայն, բնակչությանը չի սթափեցնում։

Չնայած ամենօրյա ռեժիմով իշխանությունները հայտարարում են դեպքերի մասին, ամենուր կոչ անում՝ դիմակ, ձեռնոց կրել, սակայն այս ուղերձները չեն ընդունվում եւ չեն կատարվում։

Եւ, այսպես, ովքեր են մեր շրջապատի դիմակ չկրողները եւ ինչպես կարելի է նրանց ստիպել դիմակ կրել։

Առաջին խմբում նրանք են, ովքեր չեն հավատում վիրուսի գոյությանը կամ մտածում են, թե իրենք ապահովագրված են վիրուսից կամ վարակվելու դեպքում շատ թեթեւ կտանեն, ուստի կարիք չունեն պաշտպանիչ միջոցների։ Նրանց պետք է անընդհատ ասել, որ հիվանդություն բարդ ընթացք կարող է ստանալ նաեւ երիտասարդների, ամուր առողջություն ունեցողների մոտ, ցավոք սրտի, մահվան եւ ծանր վիճակում գտնվող անձանց տարիքային շեմը կամաց-կամաց նվազում է։

Երկրորդ խումբը ընդհանրապես «համարձակ ըմբոստներն են», ովքեր մտածում են, թե իրենց ոչ մեկ չի կարող ստիպել դիմակ կրել, ինչպես կուզեն՝ կվարվեն։ Այս խմբի մարդիկ հաճույք են ստանում օրենքներ, ընդունված որոշումներ խախտելով՝ այդպիսով ցույց տալով, թե ինչքան «ճկուն եւ հնարամիտ են»։ Այս պարագայում պետք է ընդամենը նրանց հարցնել՝ եթե վիրուսը հասնի օրինախախտներին եւ արդեն երկրում գնան հիվանդների սորտավորման, ճիշտ չի՞ լինի պետությունը առաջնությունը տա օրինապահ քաղաքացիներին։

Երրորդ խմբում ընդգրկված են նրանք, ովքեր ամաչում են դիմակ կրել, սա վերաբերում է հատկապես տղամարդկանց, որոնք դիմակը համարում են «կանացի աքսեսուար»։ Ի դեպ, ժամանակին նույն կաղապարները կային նաեւ ակնոցի մասով, երբ ակնոց կրողներին համարում էին «դոդիկներ», տարիները կոտրեցին այդ կարծրատիպերը, սակայն դիմակների մասով մենք չենք կարող սպասել տարիների ուժին։ Դիմակը աքսեսուար չէ, այն կարող է կյանքեր փրկել, հետեւաբար՝ հանուն ձեր եւ ձեր մտերիմների առողջության՝ կարելի է անգամ կարծրատիպերը դնել մի կողմ եւ դիմակ կրել։

Չորրորդ խմբում դիմակների դեմ գաղափարական դաշտում պայքար մղողներն են, ովքեր կարող են հազարումի մեջբերումներ անել դրանց ոչ օգտակար, արդյունավետ լինելու, ինչպես նաեւ երիցս ցիտել Հայաստանի իշխանությունների հակասական հայտարարությունները, գործողությունները։

Իհարկե, մեր իշխանությունները ի սկզբանե չեն փայլել դիմակային արշավը ժամանակին եւ ճիշտ կազմակերպելու համար, լավագույն օրինակ չեն ծառայել, հաճախ իրենք են խախտել իրենց ընդունած որոշումները, հակասել են իրենց հայտարարություններով եւ խճճել հանրությանը, սակայն այս ամենը արդեն կարելի է դնել մի կողմ, ոչ թե մոռանալ, այլ պարզապես սա չդարձնել պատճառ դիմակ չդնելու համար։ Հազարումի փաստարկներ կարելի է բերել, նշել, թե դրանց արդյունավետությունը ապացուցված չէ, սակայն այն պետք է դնել թեկուզ հենց այն պատճառով, որ դիմակ կրելով կարելի է նվազագույնի հասցնել վարակելու եւ վարակվելու ռիսկը։

Իհարկե, հասկանալի են նաեւ դիմակ կրելու անհարմարությունները շոգ եղանակին, ակնոց կրողների համար, սակայն վստահաբար՝ կորոնավիրուսով վարակվելը ավելի շատ անհարմարություն կարող է պատճառել։ Կան նաեւ մարդիկ, ովքեր շնչահեղձ են լինում դիմակ կրելիս, հետեւաբար՝ նրանք ընդամենը պետք է մնան տանը։
Եւ, իհարկե, հինգերորդ խմբում նրանք են, որոնց համար դիմակ կրելը ֆինանսական բեռ է, նրանց պետությունը պետք է ապահովի դիմակով։

Նկատենք նաեւ, որ դիմակ կրելու համար պետք է հետեւողական պրոպագանդա անել, օրինակ ծառայել, անընդհատ պատմել, ներկայացնել դրա անհրաժեշտությունը։ Օրինակ՝ այս օրերին ամենից շատ քննարկվող հարցը վերաբերում է մեքենայում դիմակ կրելուն, բազմաթիվ քաղաքացիներ տուգանվում են այդ նորմը խախտելու համար եւ քննադատում, թե եթե ընտանիքի անդամի հետ ապրում են մի տանը, ինչ իմաստ ունի նրա հետ երթեւեկելիս դիմակ դնել։ Կարծում ենք՝ այս որոշման պատճառները հանրությանը պատշաճ չեն ներկայացվել,ինչն էլ նման քննարկումների դաշտ է բացում։ Իսկ պատճառաբանությունն այն է, որ այս պարագայում դիմակ ենք կրում, քանի որ ոստիկանները չեն կարող բոլոր մեքենաները կանգնեցնել, հատ-հատ ստուգել՝ արդյոք ընտանիքի անդամներ են, թե ոչ։

Մի քանի օր է՝ տեսնում ենք, թե ինչպես են ոստիկանները հսկողություն իրականացնում փողոցներում։

Արդեն իսկ ահազանգեր կան, թե քաղաքացիները ինչ ագրեսիվ վարք են դրսեւորում, երբ ոստիկանը, անվտանգության աշխատակիցը նրանց կոչ է անում դիմակ կրել կամ պատշաճ կրել։ Առանձին դեպքերում նման կոչերը խոստանում են ավարտվել ձեռնամարտով, եթե կողքից սաստողներ չլինեն։ Օրինակ՝ այսօր մեր նկարահանող խումբը նկատել է, թե ինչպես են քաղաքացիները «մունաթով» պատասխանում ոստիկանի հորդորին, նրա հեռանալուց րոպեներ անց նորից դիմակը իջեցնում, իսկ մի քաղաքացի էլ, ով ընտանիքի հետ երթեւեկում էր առանց դիմակի, մեր տեսախցիկը նկատելուց հետո մատների կոմբինացներ սկսեց ցույց տալ։ Մեզ հանդիպած տաքսու վարորդն էլ հպարտորեն պատմում էր, թե «ինչպես է իր ընկերների հետ գրազը կրել, քանի որ ասել էր՝ կլինի 200-ից ավել, 400-ից ավել դեպք, այժմ էլ սպասում է 500+ դեպքի արձանագրմանը, որպեսզի գրազը հաղթի եւ պատիվ տա ընկերներին»։ Չենք բացառում եւ լիահույս ենք, որ նման մարդիկ շատ քիչ են։ Սակայն, դիմակները պարտադիր դարձնելուց հետո տպավորություն է, որ մարդիկ պայքարում են դիմակ չկրելու եւ վարակվելու համար։

Բոլոր անհարմարությունները, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառաբանությունները հաշվի առնելով, անգամ ընդունելով հանդերձ՝ միեւնույն է, ոչինչ ավելի գերակա չէ, քան ձեր եւ ձեր հարազատների առողջությունը։

Ուստի՝ դիմակ կրեք ոչ թե չտուգանվելու, ձեւական առումով որոշումը կատարելու համար, այլ չվարակվելու եւ վարակելու։

Կորոնավիրուսով չվարակվելու համար ավելի հեշտ է հույսներս դնենք մեզ վրա, խիստ հետեւենք կանոններին, քան վարակվենք եւ սպասենք, որ մեզ կբուժեն։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը Արմեն Սարգսյանը հանդիպել է Մասիս Մայիլյանի, Սամվել Բաբայանի, Գրիգորի Մարտիրոսյանի եւ պաշտոնատար այլ անձանց հետ (տեսանյութ) Արմեն Սարգսյանը մեկնել է Արցախ ու հանդիպել Արայիկ Հարությունյանի հետ 12 կոոպերատիվների նախագահներին Էկոնոմիկայի նախարարության կողմից հանձնվել են հավաստագրեր Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձավ Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Հանրակրթության չափորոշիչների նախագիծը ազգային բաղադրիչը կրթության համակարգից դուրս բերելու հերթական փորձն է. ՀՅԴ ՀԵՄ ՀԾԿՀ-ն համաձայնություն տվեց «Վեոն Արմենիա» ընկերության բաժնետոմսերը «Թիմ» ՍՊԸ-ին օտարելուն Արցախի նախագահն ընդունել է Սեյրան Օհանյանին Ի դեպ. Համաճարակային իրավիճակի եւ առողջապահության նախարարության մասին Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Հայաստանը կհամալրի դատական իշխանության նկատմամբ հարձակումների «սեւ ցուցակը». Սիրանուշ Սահակյան Կապույտ վառելիքը կհասնի Մեղրիի չգազաֆիկացված թաղամասեր, ներդրվել է շուրջ 260 մլն դրամ. ՀՏԶՀ Արմեն Հարությունյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին «Բիլայն»- ում զանգվածային ազատումներ չեն լինելու. Հայկ Եսայան (տեսանյութ) «Սևան» ազգային պարկում» քննարկվել են Սևանա լճում սիգի արդյունագործական որսին առնչվող հարցեր «Թիմ» ՍՊԸ-ն կգնի Բիլայնը․ ՏՄՊՊՀ-ն թույլատրել է գործարքը Եղեգնաձորում «Lada» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել տներից մեկի բակում․ կան տուժածներ "Работал губернатором Хабаровского края". Суд арестовал Сергея Фургала (WP) ՊԵԿ-ում անցկացվել է «Տրանսֆերային գնագոյացման կարգավորումները ՀՀ-ում» թեմայով հեռավար դասընթաց