Քաղաքական «բայղուշները» պետք է լռեն, երբ սահմանին հրանոթներն են կրակում Լուսադեմին եմ վերադարձել սահմանից, «Սև հովազի» տղաները պատրաստ սպասում են՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած ուղղությամբ դուրս գալու. Ռուստամ Գասպարյան Ապօրինի որդեգրման գործի լիարժեք բացահայտման դեպքում բազմաթիվ մեղադրյալներ ենք ունենալու՝ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից. փաստաբան Նման իրավիճակներում լուսաբանման սկզբունքը չվնասելը պետք է լինի. Շուշան Դոյդոյան Զոհված Գարուշ Համբարձումյանը Բազում համայնքից է, ամուսնացած է, երեխա ունի Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ) Անհետ կորած 30-ամյա երիտասարդը մանկահասակ երեխաներ ունի. կասկածներ կան, որ հատել է սահմանը ՀԱՊԿ-ում Բաքվին եւ Երեւանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Սխալ է մարտական գործողությունների վայրից լայվ մտնելը. բաներ կան, որոնք տարօրինակ են. Սամվել Մարտիրոսյան Հակառակորդի արձակած կրակոցից 2 զինծառայող է զոհվել. ՊՆ խոսնակ
Երևան, 14.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Վտանգը տեսանելի ու շոշափելի է. սթափվե՛ք. Վլադիմիր Գասպարյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է . «Կան իրավիճակներ, երբ լռելը հանցագործություն է կամ առնվազն՝ հանցակցություն: Այսօր այդ վիճակում ենք: Իշխանությունների դիլետանտիզմն ու անճարությունը մեզ հասցրել են այն սահմանին, որից այն կողմ պետականության կորուստն է: Իսկ թե ինչ է նշանակում պետություն չունենալ՝ աշխարհում երևի ամենից լավ մենք գիտենք: Դա վերջին ութ հարյուր տարվա մեր պատմությունն է: Դա Արևմտյան Հայաստանի ու միլիոնուկես ժողովրդի, ապա Արևելյան Հայաստանի կեսի ու հարյուր հազարավոր հայ մարդկանց զոհաբերման իրողությունն է: Այո՛, հենց զոհաբերման: Որովհետև երկիրն ու ժողովրդին կարելի է զոհաբերել ոչ միայն դավաճանությամբ, այլև՝ տգիտությամբ ու եսասիրությամբ:

Անցած դարի կորուստներից առաջ էլ այսօրվա պես է եղել, և օդում կրկին կախված է կորստի տագնապը:

Նախորդ ողբերգությունների համար ազդակ եղան Առաջին աշխարհամարտն ու հաջորդած քաղաքական վերադասավորումները: Հիմա ազդակը կորոնավիրուսի համավարակն ու առաջիկա անխուսափելի վերադասավորումներն են: Ընդ որում, կորոնավիրուսը ոչ միայն ազդակ է, այլև յուրատեսակ լակմուսի թուղթ, որը պարզ ցույց է տալիս ցանկացած երկրի ուժն ու թուլությունը: Մեր դեպքում ցույց է տալիս իշխանությունների գաղափարական ու կառավարչական ֆիասկոն:

Ու դրա պատճառը վիրուսը չէ: Վիրուսն ընդամենը բարձրացրել է վարագույրն, ու շատերի համար աննկատ մնացածն ի հայտ է եկել ողջ այլանդակությամբ. գաղափարախոսության, ինչպես ասում են՝ «իզմերի» բացակայություն, ցանկացած զարգացման զրոյացում, նախորդ երեսուն տարիներին պետության ու ժողովրդի կուտակած քաղաքական, տնտեսական, հոգևոր ռեսուրսների մսխում, հանրության մասնատում ու փոխադարձ թշնամանքի հրահրում, հրաժարում բնական դաշնակիցներից ու սիրախաղեր ավանդական թշնամու հետ...

Այս ամենը մեկին մեկ եղել է անցյալ դարասկզբին. նույն եսասիրությունը, ագահությունը, թեթևամտությունը, ինքնահավանությունը, անտարբերությունը: Մենք ասես կախարդական շրջանում լինենք: Տիգրան Մեծի Հայաստանից այս մի բուռն է մնացել: Եվ այսպես շարունակելու դեպքում սա էլ չի մնա: Կլինեն աշխարհով մեկ ցիրուցան հայեր, այն էլ՝ ընդամենը մեկ սերունդ տևողությամբ:

Սա է իրականությունը, և սարսափելի է, որ այս իրականության մեջ ապրելով էլ՝ շարունակում ենք մեր դժբախտությունների մեղավոր կարգել անխտիր բոլորին: Բյուզանդացին է մեղավոր, թուրքը, բոլշևիկը, հարևան Պողոսը, իսկ մենք՝ որպես ժողովուրդ, իմաստուն ենք, ժողովրդի տերերն էլ՝ սուրբ...

Այս ճանապարհը մեզ արդեն երկու անգամ տարել է ցեղասպանության դուռը, ու երրորդ անգամ ենք կանգնած նույն ճանապարհին: Մեզ այնպես ենք պահում, կարծես բնակչությամբ Չինաստանն ենք, տարածքով՝ Ռուսաստանը, տնտեսությամբ՝ Ամերիկան, աշխարհաքաղաքական դիրքով՝ Շվեյցարիան... Եվ այս մեծամտության պատճառով անընդհատ կորցնում ենք: Կորցնում ու այդպես էլ չենք հասկանում, որ այսօր էլ գոյամարտի մեջ ենք ու պիտի ապրենք այդ կանոններով: Վազգենն ասում էր՝ գոնե մի անգամ մի հոգնեք կես ճանապարհին ու կռիվը մինչև վերջ կռվեք: Ճի՛շտ էր ասում. հակառակ դեպքում՝ մեր պատմությունը միշտ պարտության պատմություն է լինելու...

Եվ այդ վտանգը տեսանելի ու շոշափելի է: Հանգուցալուծումն էլ կարծես հեռու չէ, եթե այսպես շարունակենք: Իսկ ի՞նչ կարող ենք անել՝ գահավիժումը կանգնեցնելու համար:

Պատմությունը հուշում է, որ պետք չէ հույսը դնել ժողովրդի հավաքական իմաստնության ու իշխանությունների բացառիկության վրա: Պատմությունը հակառակն է վկայում: Սարդարապատը հակառակ իշխանությունների կամքի ու փախչող բազմության «հավաքական իմաստնության» եղավ: Հաղթանակը կերտեցին կոնկրետ գաղափարներով, ծրագրերով ու հեռանկարներով կոնկրետ մարդիկ: Այսօր էլ պիտի ապավինենք այդպիսի սթափ նվիրյալների կամքին ու իմաստնությանը: Սակավ են, ճիշտ է, բայց ուժեղ են հոգով ու տեսնում են հեռանկարը:
Մարմնից առաջ միշտ հոգին է պարտվում: Մարմնի պարտությունն ընդամենը վավերացնում է հոգու կորուստը: Հոգով չպարտվելու համար պետք է հասկանանք, որ հպարտությունը մահացու մեղք է, որ ինքն իր մեջ բաժանված տունը կանգուն մնալ չի կարող, իսկ անպտուղ ծառը կտրում են արմատից...

Սթափվե՛ք:
Մենք արդեն անցնում ենք այս կարմիր գծերը:
Արդեն ձեռք ենք բարձրացրել Վեհափառի ու Եկեղեցու վրա, անվանարկել ենք Բանակը, Վազգենի ասած կռիվը ստորադասել ենք զանգվածային անկարգություններին, Շուշիի ազատագրման օրը դատել ենք Շուշին ազատագրողներին, վավերացրել ենք մեր երեխաներին այլասերման դատապարտող փաստաթղթեր...
Սթափվե՛ք:

Բազում են կոչվածները, ընտրյալները՝ սակավ: Եվ այդ սակավ մարդիկ պիտի վեր կենան, գտնեն իրար, ժողովրդին հանեն քնից, ծրագիր ու գործ առաջարկեն:
Խնդիրը ապաշնորհների ու անճարակների խմբակը իշխանությունից հեռացնելը չէ: Մեր հասարակության մտածողությունն է գլխիվայր շրջված: Պետք է ոտքի դնել: Պետք է բացատրել, որ մարդու գլխավոր իրավունքը ոչ թե սեռը փոխելու ազատությունն է, այլ չմորթվելու իրավունքը: Պետք է հիշեցնել, որ ոսկե հորթին ծառայելը մահացու է: Պետք է փաստել, որ մեր դժբախտությունների պատճառը պետականության բացակայությունն է, և իրավունք չունենք այս վերջինն էլ կորցնել:

Պիտի սթափվենք ու գործենք:
Համոզված եմ, որ այդ սակավ ընտրյալները, իմ սիրած խոսքով՝ պետության մարդիկ, անպայման կգտնեն իրար, հոգով չպարտվածներն էլ կհետևեն նրանց, ու նորից իրավունք կունենանք ասելու՝ պատիվ ունեմ ու հանուն Հայաստանի Հանրապետության:
Աստված մեզ պահապան»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Քաղաքական «բայղուշները» պետք է լռեն, երբ սահմանին հրանոթներն են կրակում Բրյուսովի համալսարանի ո՞ր ֆակուլտետներն ունեն ամենից շատ դիմորդներն. այս տարի ակտիվացել է կորեերեն և չինարեն թարգմանչական գործ դիմորդների թիվը Գիշերային պատժիչ գործողություններ. ՊՆ-ն նոր տեսանյութ է հրապարակել Լուսադեմին եմ վերադարձել սահմանից, «Սև հովազի» տղաները պատրաստ սպասում են՝ անհրաժեշտության դեպքում ցանկացած ուղղությամբ դուրս գալու. Ռուստամ Գասպարյան Հուլիսի 14-ին Վահե Ղազարյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել (տեսանյութ) Դա սադրանք է՝ Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի վերսկսման համար. Նիդերլանդների պատգամավորը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին Ապօրինի որդեգրման գործի լիարժեք բացահայտման դեպքում բազմաթիվ մեղադրյալներ ենք ունենալու՝ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաներից. փաստաբան Դադարեցվել է Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար գյուղերի և Չինարի գյուղի մի հատվածի գազամատակարարումը. «Գազպրոմ» Արարատի մարզի 66-ամյա բնակչի անհետ կորելու դեպքի առթիվ հարուցվել է քրգործ. ՔԿ Եվս մեկ անգամ Հայաստանը հարձակման տակ է, այս անգամ Ադրբեջանի կողմից. Իտալացի պատգամավոր Шесть священников запрещены в служении из-за поддержки схимонаха Сергия (WP) ՍՊԸ-ի տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ «Յունիբանկ»-ին 21 մլն ՀՀ դրամի գույքային վնաս պատճառելու համար Իջևանում կստեղծվի ճգնաժամային տեղեկատվական կենտրոն. բրիֆինգներով կներկայացվի սահմանին ընթացիկ վիճակը. Հովհաննես Մովսիսյան Նման իրավիճակներում լուսաբանման սկզբունքը չվնասելը պետք է լինի. Շուշան Դոյդոյան ՊՆ-ն կոչ է անում սահմանամերձ բնակավայրեր մուտք գործելիս ուղիղ հեռարձակում չիրականացնել Հայաստանում Ուկրաինայի դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ Զոհված Գարուշ Համբարձումյանը Բազում համայնքից է, ամուսնացած է, երեխա ունի Ալիեւը մնացել է մենակ, խնդիրն այն է, թե ինչ գնի դիմաց նա պետք է հեռանա. Հակոբ Բադալյան Սոսը իմ եղբոր որդին է. Մարմարաշենի համայնքապետը՝ հակառակորդի կրակոցից զոհված կապիտանի մասին (լուսանկարներ) Դժվար է ասել, թե որն է Ադրբեջանի ռազմա-քաղաքական հաշվարկը, բայց տանուլ են տվել. Տաթեւ Հայրապետյան Անհետ կորած 30-ամյա երիտասարդը մանկահասակ երեխաներ ունի. կասկածներ կան, որ հատել է սահմանը ՀԱՊԿ-ում Բաքվին եւ Երեւանին կոչ են արել անհապաղ դադարեցնել կրակը սահմանին Սխալ է մարտական գործողությունների վայրից լայվ մտնելը. բաներ կան, որոնք տարօրինակ են. Սամվել Մարտիրոսյան Հայկական ԶՈՒ ՀՕՊ ստորաբաժանումը խոցել է Ադրբեջանի ԶՈՒ կրակի կառավարման համակարգ հանդիսացող ԱԹՍ Հակառակորդի արձակած կրակոցից 2 զինծառայող է զոհվել. ՊՆ խոսնակ Հարուցվել է քրեական գործ՝ 53-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու դեպքով Կրեմլում անհանգստացած են Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած փոխհրաձգություններով Նաիրա Զոհրաբյանը դիմել է Եվրոպական կառույցների ղեկավարներին Հակառակորդի կողմից Չինարի բնակավայրի ուղղությամբ արձակած կրակոցների դեպքի առթիվ հարուցվել է քրգործ․ ՔԿ Հայաստան մշտական բնակության տեղափոխվողներն անձնական իրերը կարող են ներմուծել առանց մաքսային վճարների Այս պահին մասնագետները զբաղվում են դրանով և փորձում հասկանալ խնդիրը. ինչու չեն աշխատում կառավարության և վարչապետի պաշտոնական կայքերը Հայաստանի խաղաղ բնակչության եւ սահմանների պաշտպանությունն այլընտրանք չունի. «Ժառանգություն» Այսօր առավոտյան զոհվել են գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը եւ գնդապետ Իլգար Միրզաեւը. Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է Демография на постсоветском пространстве (WP) Շուրջ 518 մլն դրամ կhատկացվի Լոռու մարզի 14 համայնքում ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման համար Հրետանու պետ, գնդապետ Իլհամ Միրզոևը ևս հաստատվեց. Արծրուն Հովհաննիսյան Սպանվել է Ադրբեջանի զինված ուժերի գեներալ-մայոր Փոլադ Հաշիմովը. քանի՞ զոհ ունի Ադրբեջանի բանակը Ավելի քան մեկ տարի առաջ Դսեղ գյուղում կատարված սպանության փորձի դեպքով հարուցված քրգործը ուղարկվել է դատարան. ՔԿ ՄԻՊ-ը Տավուշի բնակավայրերի հրետակոծությունների վերաբերյալ պատրաստվում է երկրորդ զեկույցը ուղարկել միջազգային կազմակերպություններին Այգեպարում ոստիկանության ՊՊԳՎ-ին պատկանող պահակակետի ուղղությամբ արձակված կրակոցների դեպքով քրգործ է հարուցվել. ՔԿ Իտալիայից Հայաստան ժամանած ԱՀԿ բուժաշխատողների խումբն աշխատում է Covid-19-ի դեմ պայքարող հիվանդանոցներում ՔՏՀԱ տեսչական մարմինը խախտումներ է հայտնաբերել Գյումրիում կառուցվող Հյուսիսային մաքսատան շինարարական աշխատանքներում Հուլիսի 13-ին Գյումրիում 1 ժամվա ընթացքում թափվել է աննախադեպ քանակությամբ տեղումներ. ՇՄՄՏԿ Ուֆայում տանը մենակ մնացած 2 երեխաները ՄԻՊ-ի և ՌԴ-ում ՀՀ դեսպանության համատող աշխատանքով վերադարձել են Հայաստան՝ իրենց ծնողների մոտ (տեսանյութ) ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները ոչնչացնում են Տավուշի սահմանամերձ բնակավայրերը հրետակոծած ադրբեջանական հենակետերը. մարզպետ Մեքենաս լվացել, արդեն տաքսի եմ քշում, երեկ էլ անձրևային էր, գործը շատ էր.Մանվել Խաչատրյան Հարսանիքները՝ covid-19-ի օրերին. ռեստորանում խնջույք՝ առանց հարսի զգեստի եւ «տաշի-տուշիի», կամ օրավարձով սեփական տուն Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes» և «Kia» ավտոմեքենաները, վերջինը շրջվել է․ կա 4 տուժած ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահը և սենատոր Էդվարդ Մարքին իրենց զորակցությունն են հայտնել Հայաստանին. Ռուբինյան У Армении и Азербайджана обострилось хроническое. Коммерсантъ (WP)