Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Շատ ավելի հեշտ կլիներ, որ մենք էլ դեմ քվեարկեինք և հիմա մամուլում որպես հերոս հանդես գայինք. Գրիգոր Բեքմեզյան Առողջապահության նախարա՞ր, թե՞ առողջապահության աստված. Արսեն Թորոսյանին «այս աշխարհը խիստ նեղ է» Այդ 7 փողոցին ընկնում է 20 տոկոս զոհերի վիճակագրությունը. Արմեն Խաչատրյանը՝ Երևանում 60կմ/ժ առավելագույն արագություն սահմանելու մասին Ավելի քան 2 մլրդ դրամ՝ 36 հյուրանոց ու հոթել որպես մեկուսավայր օգտագործելու ու սննդի համար (ցանկ) Երևանում պետք է 40կմ/ժ արագություն լինի. քաղաքացիները՝ ոստիկանության նոր որոշման մասին (տեսանյութ) Խնդրահարույց ջրագիծ ունենք և ամռան ամիսներին այդպիսի խնդիրներ լինում են. Հացավանի ղեկավարը՝ խմելու ջրի խնդրի մասին Մեքենայիս գինն ա 300 հազար դրամ, Հայաստանում աշխատող տարբերակ չէ. քաղաքացիները՝ կատալիզատորի պարտադիր լինելու մասին (տեսանյութ) Նախագահական նստավայրի դիմացից 9 անձ բերվել է ոստիկանություն
Երևան, 11.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները. Ավետիք Չալաբյան

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ավետիք Չալաբյանը ֆյսբուքյան իր էջում գրել է.

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՏԵՍԼԱԿԱՆԸ

Անցած շաբաթ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «անպարկեշտ առաջարկություն» արեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը՝ որպես իշխող խորհրդարանական մեծամասնություն, փաստացի հասնել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկությանը, և իր իսկ շարքերից նրա փոխարեն ավելի պետականամետ, հավասարակշիռ և գործունյա վարչապետ առաջադրել, որը կկարողանա հասարակության այլ ուժերի հետ աշխատելով, երկիրը դուրս բերել խորացող ճգնաժամից։ Այս հոդվածից հետո հանրության մեջ սկսեցին բազմաթիվ տեսություններ տարածվել պատրաստվող «պալատական հեղաշրջման» մասին, մի շարք այլ գործիչներ էլ սկսեցին արտահայտվել իշխանափոխության թեմայով, ու թեև այս առաջարկությունը իրականում ավելի շատ իշխանության վրա հոգեբանական գրոհի տարր էր հանդիսանում, քան իրական քաղաքական գործողություն, առկա ճգնաժամային իրավիճակում այն անխուսափելիորեն բերել է բազմաթիվ ենթադրությունների և քննարկումների, և ես կուզենայի այդ կապակցությամբ ստորև շարադրել Հայաստանում ապագա իշխանափոխության վերաբերյալ մեր սեփական պատկերացումները։

Մեր կուսակցությունը իր հռչակման օրից հանդես է եկել գործող իշխանությանը սկզբունքային ընդդիմության դիրքերից, համարելով, որ այն տեսլականը, որը Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հանրությանը, և ստացել նրա վստահության մանդատը 2018 թ․ դեկտեմբերի ընտրություններին, որքան էլ առաջին հայացքից գրավիչ, իրականում խաբուսիկ է, և չի համապատասխանում մեր երկարաժամկետ ազգային շահերին։ Դա սակայն հեշտ չէր բացատրել հասարակության այն զգալի մասին, որը մինչ այժմ սևեռված լինելով նախորդ իշխանությունների օրոք տարածված կոռուպցիայի վրա, և հավատալով «թալանը» հետ բերելու միջոցով համատարած բարեկեցության հասնելու Փաշինյանի խոստումներին, ուշադրությունից բաց էր թողնում այն պարզ իրողությունները, որ Հայաստանը բոլոր դեպքերում սահմանափակ ռեսուրսային բազայով, համեմատաբար թույլ զարգացած արդյունաբերությամբ, փոքր և նվազող բնակչությամբ, արտաքին մեծ կախվածությամբ, երկու կողմից շրջափակված, և նույնիսկ իր բուն գոյությանը սպառնալիքներ ունեցող երկիր է, որի համար կոռուպցիան թեև իրական մարտահրավեր է, բայց բնավ ոչ միակը։

Այս բոլոր մարտահրավերները հաղթահարելը պահանջում են ազգային լավագույն կառավարչական և մտավոր ռեսուրսների համախմբում և տասնամյակների համակարգված աշխատանք՝ բազմաթիվ ճակատներով։ Նախորդ իշխանության օրոք դա ևս բավարար տեղի չէր ունենում, սակայն Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո իրավիճակը էլ ավելի է վատացել, քանի որ նա, նախորդ իշխանությունների դեմ պայքարի անվան տակ, թուլացրել է պետության ինստիտուցիոնալ կառույցները, փչացրել է հարաբերությունները հայկական իրականության մեջ գործող բազմաթիվ կարող ուժերի հետ, և ֆորմալ ունենալով բացարձակ իշխանություն, փաստացի իրեն իսկ զրկել է երկիրը կառավարելու հիմնական լծակներից։

Որպես հետևանք, «Իմ քայլ»-ի իշխանության գալուց հետո անցած մեկ և կես տարիների ընթացքում, Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը, թեև արձանագրել է որոշակի ձեռքբերումներ, մասնավորապես, հարկային մուտքերի ավելացման ուղղությամբ, վերջին շրջանում հայտնվել է ավելի և ավելի սրվող ներքին և արտաքին քաղաքական մեկուսացման մեջ, և կորցնում է երկիրը արդյունավետ կառավարելու ընդունակությունը։ Դա արտացոլվում է մի շարք առանցքային խնդիրներում, որոնք այլևս անհնար է թաքցնել հասարակությունից՝

Ա) արտաքին քաղաքական հարաբերությունների վատթարացում մի շարք գերակա ուղղություններում, և Արցախի հարցում Հայաստանի վրա ճնշումների անթաքույց ուժեղացում տարբեր միջազգային հարթակներում,

Բ) հայկական ավանդական արժեհամակարգի և ընտանիքի նկատմամբ ուղղորդված գրոհ՝ դրսից ֆինանսավորվող ուժերի կողմից, որոնց աջակցում է ԱԺ իշխող մեծամասնությունը,

Գ) հասարակության ներսում ատելության, հանցավորության և քաղաքական բռնության աճ, որոնք վերջին շրջանում առավել սուր բնույթ են ստանում, ներառյալ տառացիորեն երեկ Սյունիքում,

Դ) համավարակի դեմ պայքարի ձախողում, որի արդյունքում Հայաստանում համավարակի ահագնացող տարածումը զուգորդվում է սոցիալ-տնտեսական խորացող ճգնաժամի հետ,

Ե) այս ամենի ֆոնին, պետական համակարգի և իրավապահ մարմինների շարունակվող կազմալուծում, որակյալ մասնագետների արտահոսք բազմաթիվ ոլորտներից (քաղավիացիա, կրթություն, գիտություն, գյուղատնտեսություն, և այլն), և դրան հետևող ակնհայտ ձախողումներ։

Ցանկացած այլ զարգացած երկրում, այս խնդրներից մեկն էլ բավական կլիներ՝ կառավարության հրաժարականի համար։ Սակայն մինչև վերջերս, գործող կառավարությունը Հայաստանում անձեռնամխելի կարգավիճակ ուներ, նրան նույնիսկ քննադատել չէր կարելի։ Քննադատողները ակնթարթորեն «ժողովրդի թշնամու» կարգավիճակ էին ստանում, ինչպես ստալինյան ժամանակներում, իսկ բոլոր առկա խնդիրներում մեղավոր կարող էր լինել ով ասես, բայց ոչ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հիմա սակայն իրավիճակը սկսվում է փոխվել, և շատերը սկսում են հասկանալ, որ ի վերջո, Կառավարությունը պատասխանատու է երկիրը արդյունավետ կառավարելու համար, ընտրողները դրա համար են նրան ընտրել, ոչ թե ամեն քայլափոխին թշնամիներ որոնելու, նրանց «ասֆալտին փռելու», բայց արդյունքում իրական գործերը ձախողելու համար։ Այս ամենը հանգեցրել է մի իրավիճակի, որում իշխանափոխությունը Հայաստանում աստիճանաբար դառնում է օրակարգային խնդիր, թեև բոլորովին էլ ոչ այն սցենարով, որն առաջարկում էր Միքայել Մինասյանը։

Իրականությունը այն է, որ թեև ֆորմալ իմաստով «Իմ քայլը» հանդիսանում է ԱԺ իշխող մեծամասնություն և իրավասու է իր հայեցողությամբ ցանկացած այլ վարչապետի թեկնածություն առաջարկել, մեկ և կես տարի առաջ ընտրողների մեծամասնությունը ընտրել են ոչ թե այդ տարասեռ և հավաքական քաղաքական կենսագրությունից զուրկ կառույցը, այլ անձամբ Նիկոլ Փաշինյանին, և հենց նրանից են ակնկալում երկրի առաջ կանգնած խնդիրների լուծումը։ Ուստի եթե Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը չի կարողանում արագ շրջադարձ կատարել և հաղթահարել ահագնացող ճգնաժամը, վարչապետը ոչ միայն պետք է քաղաքական պատասխանատվություն ստանձնի և հրաժարական տա (ինչպես նախկինում բազմիցս խոստացել է), այլև նաև որոշակի անցումային փուլից հետո պետք է նոր ԱԺ ընտրություններ անցկացվեն, և մեր քաղաքացիները հնարավորություն ունենան իրենց ազատ կամարտահայտության միջոցով նոր իշխանություններ ձևավորելու։

Եթե դա արվի խելամիտ ժամկետներում, նույն Նիկոլ Փաշինյանը շանս կունենա պահպանել իր անկում ապրող վարկանիշի գոնե մի մասը, և իր թիմով վերադառնալ ԱԺ՝ կամ որպես ընդդիմություն, գամ գուցե նույնիսկ ինչ որ մի տարբերակում՝ նոր կառավարող կոալիցիայի մաս, և սա կլինի նորմալ ժողովրադավարական զարգացում՝ առանց պալատական հեղաշրջումների և դրան հաջորդող քրոնիկ անկայունության։ Այլապես, շարունակելով համառել և վատնել իր վարկանիշը և մեր բոլորի սուղ ռեսուրսները, նույն Նիկոլ Փաշինյանը ի վերջո կարող է կանգնել «մերժվելու» վտանգի առաջ, իսկ նրա առաջնորդած ուժը՝ քաղաքական թատերաբեմից ընդհանրապես վերանա, ինչպես դա արդեն տեղի է ունեցել մի շարք այլ, մեկ առաջնորդի շուրջ ստեղծված կառույցների հետ։

Այս պայմաններում արտախորհրդարանական ընդդիմությունն էլ նաև արդեն հիմա պետք է սկսի համախմբվել, և արդյունքում հանրությանը ներկայանա 2-3 խոշոր գաղափարական միավորներով։ Դա հնարավորություն կտա հեռանկարում ավելի խելամիտ և տարբերակված ընտրություն կատարել իրական քաղաքական ծրագրերի շուրջ, ձևավորել ներկայացուցչական և հավասարակշռված խորհրդարան, և նրա մեջ ներկայացված ուժերից էլ՝ այնպիսի կառավարություն, որը կկարողանա լիցքաթափել ներքաղաքական լարվածությունը, ձևավորել ազգային համաձայնության օրակարգ, դրանով կայուն հեռանկար տալ հասարակությանը և պետական կառույցներին, և ձեռնամուխ լինել երկրի անվտանգության և զարգացման հիմնական խնդիրների լուծմանը։

Մենք, որպես նորաստեղծ, բայց արագ զարգացող ազգային առաջադիմական քաղաքական ուժ, ևս պատրաստ ենք ըստ ամենայնի նպաստել այդպիսի համախմբման գործընթացներին, համագործակցել ազգային գաղափարախոսությամբ և ժողովրդավարական նկարագրով այլ կարող ուժերի հետ, և մեր առավելագույն ջանքերը ներդնել՝ հասարակությանը տալու իրական և որակյալ ընտրություն։ Բոլոր դեպքերում, մենք ապագա իշխանափոխությունը պատկերացնում ենք միայն սահմանադրական և ժողովրդավարական ճանապարհով, միայն դա հնարավորություն կտա բոլորիս այս ճգնաժամից հնարավորինս անկորուստ դուրս գալ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանն աշխատանքային շրջայց է կատարել Տավուշի մարզ 36-ամյա զինծառայողը Mercedes-ով բախվել է բետոնե էլեկտրասյանը Այսօր ունենք կորոնավիրուսի հաստատված 489 նոր դեպք և 13 մահ 2 բնակարան, մեքենա, հողամաս, 65մլն դրամ. Ինչ ունեցվածք ունի Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Назван опасный способ сжигания калорий (WP) Ինչ ֆուտբոլային հանդիպումներ կան այսօր Պաշտոնյաների նախընտրած սրճարանները, բարերն ու ռեստորանները «Ժողովուրդ». Էրիկ Գրիգորյանին փոխարինող չեն գտնում. ինչ ճակատագիր է սպասվում նախարարությանը Օրվա աստղագուշակ «Ժողովուրդ». Ծախսել են, բայց չգիտեն՝ որքան. ինչու է առողջապահության նախարարությունը թաքցնում տվյալները «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչեւ վերջ. սպառելու է բոլոր ընթացակարգերը եւ դիմի ՍԴ Երկկողմանի արհամարհանք. «իրականությունն» այս մարդուն, այս մարդը՝ իրեն շրջապատող իրականությանը. Միքայել Մինասյան Սեքսի 7 տեսակ, որ կանայք ամենաշատն են նախընտրում Արտակարգ դեպք Արարատի մարզում․ Մասիս-Չարբախ ճանապարհին բազմաթիվ վնասվածքներով 43-ամյա տղամարդ է հայտնաբերվել Երեք ընկերներով ծեծել են խանութի տիրոջը, ապա կրակել հրազենից. Նրանք կոշեցիներ են Пандемия коронавируса ускорилась в два раза (WP) Գագիկ Սուրենյանը՝ եղանակի մասին Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է ԵԱՏՀ խորհրդի հերթական նիստին Հայազգի բժիշկը բռնաբարել է անզգայացման տակ գտնվող հիվանդներին Արարատ Միրզոյանի կարգադրությամբ ԱԺ աշխատակազմի մի շարք պետական ծառայողներ և աշխատողներ պարգևատրվել են Յուքոմի շարժական և ֆիքսված ծառայությունների տրամադրումը գրեթե ամբողջությամբ վերականգնված է․ հայտարարություն Պրեմիերա․ Թաթա Սիմոնյան & 3.33՝ «Ձյունը հալել էր» ՀՀ կրթության տեսչական մարմինն իրականացնում է մշտադիտարկումներ ամենօրյա ռեժիմով Ես ու իմ Աշը. Փաշինյանի դուստրերը լուսանկարներ են հրապարակել իրենց եղբոր հետ Հանրապետության հրապարակն էսքան տխուր երբեք չեմ հիշում. ԱԺ պատգամավորը լուսանկարներ է հրապարակել «Նոան»՝ Հայաստանի գավաթակիր (ֆոտո) Շենգավիթ վարչական շրջանում գործունեություն ծավալող տնտեսավարողների մոտ էական խախտումներ չեն հայտնաբերվել. ՇՎՏՄ Ռումբի մասին ահազանգը կեղծ էր. ԱԻՆ Հուլիսի 11․ Ստուգումներով հայտնաբերվել է օրինախախտման 3490 դեպք, խախտումների ընդհանուր թիվը 84065 է Մթության պատճառով 30-ամյա քաղաքացու որոնողական աշխատանքները ժամանակավոր դադարեցվել են «ՈՒԱԶ»-ը Հաղարծին գյուղում հետընթացի ժամանակ կողաշրջվել է. 38-ամյա վարորդը տեղում մահացել է Բենիամին գյուղում 77-ամյա հովիվը կայծակնահարվել է եւ մահացել Ռուսաստանը հուլիսի 15-ից կչեղարկի միջազգային ավիափոխադրումների սահմանափակման ռեժիմը Доллару предсказали падение к 2021 году (WP) Գրկելով երազանքը 1800 մ բարձրությունից. Խաչիկ ու Արարատ համայնքների մշակույթի տների ներուժը որպես համայնքների զարգացման հիմնաքար Որոշում ենք կայացրել իրականացնել Փոխանց Ծաղկեպսակի. Կարեն Վարդանյանի ընտանիքը հայտարարություն է տարածել Մա՞րդ եք դաստիարակում, թե՞ գործ տվող, քննադատող. ուսուցիչներից շատերը չեն կարողացել մասնակցել Ժաննա Անդրեասյանի հետ քննարկման ու իրենց կարծիքն ասել ԱԻՆ-ը կրկին ռումբի տեղադրման մասին ահազանգ է ստացել Համայնքներ կան` բացօթյա են անցկացնում պատարագները. Տեր Եսայի քահանա Արթենյան Տեսչական մարմինները հուլիսի 9-ին իրականացրել են 910 ստուգում Կարեն Վարդանյանի մահվան կապակցությամբ կառավարական հանձնաժողով է ստեղծվել Սուրբ Սոֆիայի տաճարը կդառնա մզկիթ. Էրդողանը ստորագրել է հրամանագիրը Հունվարից մինչ այսօր «ռումբի մասին» ահազանգման 7 դեպք է գրանցվել. քանիսի՞ հեղինակներն են հայտնաբերվել և ի՞նչ պատիժ է նախատեսված կեղծ ահազանգի համար Մադոննայի դուստրն առանց ներքնազգեստի եւ չսափրած թեւատակերով հայտնվել է պապարացիների օբյեկտիվում (լուսանկարներ) Կոտայքում կմեկնարկեն 5 դպրոցների կառուցման և վերակառուցման աշխատանքներ Мировые поставки нефти рекордно упали (WP) ՄԻԵԴ-ը հետևել է իր պրակտիկային. Տարոն Սիմոնյան Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Բակո Սահակյանի հետ ՍԱՏՄ տեսուչները կասեցրել են կրկնակի խախտումներ կատարած երկու տասնյակից ավելի տնտեսվարողների գործունեությունը