Ովքե՞ր են Արմավիրի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. Համբարձում Մաթևոսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Արմավիրի մարզպետի աշխատակազմը: արմավիրի մարզպետը Համբարձում Մաթևոսյանն է:
Արմավիրի մարզպետի տեղակալն է Կարեն Գրիգորյանը, իսկ խորհրդականը՝ Նվեր Պետրոսյանը:
Արմավիրի մարզպետարանի գլխավոր քարտուղարի պաշտոնակատարը Վարդան Վարդազարյանն է, գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Արամ Հովհաննիսյանը:
Արմավիրի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում կա 6 վարչություն, 7 բաժին, մեկ տեսչություն և քարտուղարություն:
Ինչպես նաև կա 3 առանձնացված ստորաբաժանում` Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: