Ով է Իվետա Տոնոյանի ընտրյալը. նա այսօր Երևանում ռեստորան է բացել (լուսանկարներ) Ինչպիսին են եղել հայ հայտնիները մանուկ հասակում (լուսանկարներ) Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի «մութ» կողմերը. ինչո՞ւ է հայկական կողմը ձգտում ցույց տալ բարեկամական սերտ հարաբերությունները «ԼՈԼ» եմ ստացել նվեր. ինչպես են քաղաքացիները նշում հունիսի 1-ն արտակարգ դրության պայմաններում (տեսանյութ) Նախագահը շատ խիստ է վերաբերում հակահամաճարակային կանոնների պահպանմանը. Նա թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության Աննա Հակոբյանի՝ Տանձուտ այցի օրը համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. համայնքի ղեկավար Թուրքիան ցանկանում է Նախիջևանի ողջ տարածքը դարձնել ռազմաբազա. Կարեն Հովհաննիսյան Ծննդյան խնջույքի մասնակիցներից մեկը վարակված է եղել և վարակել մյուսներին. Սյունիքի փոխմարզպետ Վարչապետին փոխարինելու հարց չի քննարկվում. խոսնակ Վստահության, թե բարոյականության դեֆիցի՞տ. երբ անգամ կասկածի տակ են դնում վարչապետի վարակվելը
Երևան, 02.Հունիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

«Ծառայել եմ ու շարունակելու եմ ծառայել». Նարինե Աղբալյանը պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձ է հղել

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Արցախի կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը զբաղեցրած Նարինե Աղբալյանը ուսումնական տարվա և իր պաշտոնավարման ավարտի կապակցությամբ ուղերձով դիմել է հանրությանը:

Ստորեւ ներկայացնում ենք ուղերձը.

«Սիրելի ուսուցիչներ եւ աշակերտներ, դասախոսներ եւ ուսանողներ, սիրելի գործընկերներ։

Ավարտվում է 2019-2020 ուսումնական տարին։ Ավարտվում է՝ բոլորիս համար անսովոր պայմաններում։ Նոր կորանավիրուսի համավարակը որպես աննախադեպ փորձություն ծառացավ բոլորիս առջեւ՝ ստիպելով փնտրել ու գտնել ելք՝ ուսուցման գործընթացը չընդհատելու՝ մեր երեխաներին անուսում չթողնելու համար։ Փառք ու պատիվ մեր ուսուցիչներին, աշակերտներին ու ծնողներին, ուսանողներին ու դասախոսներին, որ կարողացան համատեղ ջանքերով շատ արագ անցում կատարել հեռավար ուսուցման՝ չունենալով համապատասխան փորձ եւ բավարար միջոցներ։ Նորից ու նորից բոլորին հայտնում եմ խորին երախտագիտությունս։

Ստեղծված իրավիճակը լուրջ մարտահրավեր էր նաեւ կրթության ոլորտի պատասխանատուներիս համար։ Վստահեցնում եմ, որ նախարարության կողմից արվել է հնարավորը՝ հեռավար ուսուցման գործընթացը ուղղորդելու, ծագած խնդիրներին իրավիճակային լուծումներ տալու համար։

Զրկված լինելով արտաքին որեւէ օգնությունից, այնուամենայնիվ, մեզ հաջողվել է հեռավար ուսուցման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներ ձեռք բերել շուրջ 100 դպրոցների, ինչպես նաեւ 3 տասնյակից ավել գյուղերի, Ստեփանակերտ ու Շուշի քաղաքների բազմանդամ շուրջ 300 ընտանիքների համար։ Այս հարցում մեզ աջակցելու համար շնորհակալություն եմ հայտնում Արցախի Հանրապետության կառավարությանը, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակին, «Ապագա սերունդների հիմնադրամ»-ին, «Վալլեքս բարեգործական հիմնադրամ»-ին, «Հայրենիք» հիմնադրամին, «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին, «Ղարաբաղ Տելեկոմ» ընկերությանը, անհատապես՝ Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի որդիներին՝ Հայկ եւ Վարդան Սարգսյաններին եւ բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել արցախցի երեխաներին՝ անձամբ նախաձեռնելով եւ նվիրելով տեխնիկական միջոցներ։ Հուսով եմ՝այդ օգնությունը լինելու է շարունակական եւ հասնելու է բոլոր կարիքավորներին։

Կանխատեսելով համավարակի պատճառով սպասվող զարգացումները՝ Նախարարությունը նախաձեռնել է Արցախում հեռավար ուսուցման գործընթացի ուսումնասիրություն՝ այդ նպատակով հարցում իրականացնելով ուսուցիչների եւ դպրոցների տնօրենների շրջանում։

Հարցման արդյունքները հիմք են ծառայել մեզ համար՝ ստեղծված իրավիճակում ոչ դյուրին որոշումներ կայացնելու։ Դրանով էր պայմանավորված մեր որոշումը՝ հաշվառել եւ գնահատել հեռավար ուսուցման արդյունքները։ Չեղարկվեցին դպրոցներում ավարտական եւ փոխադրական քննությունները։ Փոխարենը, բոլորս միասին հանձնեցինք ամենակարեւոր քննություններից մեկը՝ արտակարգ իրավիճակում ճիշտ կողմնորոշվելու եւ գործելու քննությունը։ Վստահ եմ, որ նոր գիտելիքները, հմտություններն ու կարողությունները, որ ձեռք բերեցինք վերջին երեք ամիսներին, օգնելու են յուրաքանչյուրիս՝ մեր հետագա կյանքի ճանապարհին։

Սիրելի շրջանավարտներ,

Գիտեմ, որ երկար եք սպասել Վերջին զանգի արարողությանը, յուրահատուկ ջերմեռանդությամբ ու հույզերով նախապատրաստվել տոնելու այդ չկրկնվող օրը։ Ափսոսում եմ, որ ձեր այդ երազանքը կիսատ մնաց։ Միաժամանակ, վստահեցնում եմ, որ առջեւում անսահման հորիզոնն է, աշխարհը՝ իր անսահման հնարավորություններով։

Սրտանց շնորհավորում եմ ձեզ դպրոցն ավարտելու կապակցությամբ, մաղթում եմ բոլորիդ քաջառողջություն եւ տոնելու ու ուրախանալու բազում առիթներ ու հնարավորություններ ձեր կյանքում։ Եղեք նպատակասլաց, աշխատասեր ու հետեւողական ՝ ձեր երազանքներին հասնելու համար։

Ձեզնից շատերը շարունակելու են ուսումը բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, որոշում է ընդունվել՝ բուհերում ընդունելություն կատարել մեկ քննությամբ։ Դա ոմանց համար լրացուցիչ հնարավորություն է, ոմանց համար՝ նոր խնդիր։ Շատերը, այս որոշմամբ պայմանավորված, հնարավոր է՝ վերանայեն իրենց ընտրած մասնագիտությունը։

Խորհուրդս է ձեզ՝ չընկնել հեշտ արդյունքի հետեւից՝ զոհաբերելով երազանքը․ ձեր ապագա մասնագիտությունն ընտրելիս առաջնորդվեք սրտի′ թելադրանքով, որպեսզի ապագա աշխատանքը ձեզ համար լինի ոչ թե պարզապես զբաղմունք կամ պարտավորություն, այլ՝ կոչո′ւմ։

Սիրելի′ հայրենակիցներ

Ուսումնական տարվա ավարտը համընկել է մեր երկրում իշխանափոխության հետ։ Համավարակի բարդ պայմաններում, ձեզ հետ միասին պատվով հաղթահարեցինք եւս մեկ փորձություն՝ Արցախի Հանրապետությունում համապետական ընտրությունների կազմակերպումը, որի արդյունքում մեր երկրում ընտրվեց նոր Նախագահ եւ ձեւավորվեց նոր խորհրդարան։

Սահմանադրությանը համապատասխան, ընթացքի մեջ է նոր կառավարության ձեւավորման գործընթացը։ Դրանով պայմանավորված ավարտվում է նաեւ իմ՝ որպես Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնավարման ժամկետը։ Պաշտոնը թողնելուց առաջ, ուզում եմ խորին երախտագիտությունս հայտնել Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանին՝ հայրենիքին ծառայելու ինձ ընձեռած հնարավորության, վստահության եւ քաղաքական ու պետական գործչի իմ կայացմանը մեծապես նպաստելու համար։ Պատիվ եմ ունեցել Բակո Սահակյանի քաղաքական թիմում 11 տարի ղեկավարել Արցախի Հանրապետության կարեւորագույն ոլորտներ, 2009-2017-ին աշխատելով որպես Մշակույթի եւ երիտասարդության հարցերի, 2017-2020-ին որպես Կրթության, գիտության եւ սպորտի նախարար։

Նախարարի պաշտոնը թողնելուց առաջ խորին երախտագիտությունս եմ հայտնում իմ բոլոր գործընկերներին, յուրաքանչյուրին, ում հետ այս տարիներին մտահղացել ու կյանքի ենք կոչել բազում գաղափարներ, նախաձեռնել ու իրագործել տասնյակ հետաքրքիր ծրագրեր։

Շնորհակալություն յուրաքանչյուրին, ով բոլոր այս տարիներին կանգնած է եղել իմ կողքին, սատարել ու օգնել է այս պատվաբեր առաքելության մեջ։ Վստահեցնում եմ բոլորիդ՝ ծառայել եմ ու, անկախ իմ կարգավիճակից, շարունակելու եմ ծառայել Հայրենիքիս՝ Նվիրումով եւ Պատասխանատվությամբ։

Շնորհավորում եմ Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանին եւ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման Ազգային Ժողովի բոլոր պատգամավորներին, խորհրդարանի նորընտիր նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորությամբ՝ նոր պաշտոնները ստանձնելու կապակցությամբ։

Այս ոչ դյուրին ժամանակաշրջանում շատ բարդ խնդիրներ ու մարտահրավերներ են ծառացած նոր իշխանությունների առջեւ։

Վստահ եմ, որ տարիների փորձը, իմաստությունը եւ ժողովրդի անվերապահ աջակցությունն օգնելու են Արցախի նոր ղեկավարներին՝ մեր հայրենիքի շահերը անշեղորեն պաշտպանելու, Արցախ երկիրն էլ ավելի հզորացնելու եւ միասնական հայրենիք կերտելու ճանապարհին։

Շնորհավորում եմ Լուսինե Ղարախանյանին, ով կստանձնի Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ սպորտի նախարարի պաշտոնը։ Վստահ եմ, որ կրթության համակարգում աշխատանքի իր բազմամյա փորձն ու մարդկային որակները կնպաստեն Արցախում կրթության հիմնախնդիրների լուծմանը եւ ոլորտի բարեփոխումների արդյունավետ իրականացմանը։

Իմ պատրաստակամությունն եմ հայտնում անհրաժեշտության դեպքում կիսվելու իմ փորձով ու գիտելիքներով։

Առողջություն եւ հաջողություն եմ մաղթում բոլորին։

Մեր երկրին՝ խաղաղություն, զորություն եւ նորանոր հաղթանակներ։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ի տնօրենի դեմ հարուցված քրգործն ուղարկվել է դատարան Պարետի որոշմամբ՝ ժամանակավորապես կասեցվել է մի շարք տնտեսվարողների գործունեությունը В США призвали Трампа жестко подавить протесты (WP) ՍԱՏՄ-ն Կենտրոն վարչական շրջանում կասեցրել է կրկնակի խախտում կատարած երկու հանրային սննդի օբյեկտների աշխատանքը 48 ժամով Հաշմանդամություն ունեցող երեխային պետք է սովորեցնել ինքնուրույն կյանք վարելու հմտություններ. Արման Թաթոյան Հրետանավորներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ. ՊՆ Ով է Իվետա Տոնոյանի ընտրյալը. նա այսօր Երևանում ռեստորան է բացել (լուսանկարներ) Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Կաթողիկոսն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել. հաստիքներ են ավելացվում դատախազությունում Канада высказалась против возвращения России в G7 (WP) Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին Կորոնավիրուսից մահացել է հորեղբորս աղջկա ամուսինը, հորեղբորս աղջիկը ոնց որ հաղթահարում է հիվանդությունը. Թաթուլ Հակոբյան Գեղարքունիքի մարզում 28–ամյա տրակտորիստը տրակտորով կողաշրջվել է. վերջինս տեղափոխվել է հիվանդանոց Գործարկվել է Հանրապետության նախագահի՝ երեխաների համար նախատեսված կայքը Վրաստանը չի կարող բացել սահմանը Հայաստանից ժամանող զբոսաշրջիկների համար. Գամկրելիձե Հրշեջ-փրկարարները մարել են 2000 քմ խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհները Մեքենաներից նոր տեսակի գողությունների շարք է սկսվել. «Վարորդի ընկերը» ահազանգում է Վարչապետին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահը Արման Սահակյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահման մեջ Օդային հաղորդակցության վերաբացումը կլինի հուլիսի կեսերին. Տիգրան Ավինյան ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ Կենսաթոշակների և նպաստների հետ կապված ժամկետները կրկին երկարաձգվել են Զուրաբիշվիլին շուտափույթ ապաքինում է մաղթել Փաշինյանին Ժիրայր Ոսկանյանի և Գոհար Հայրապետյանի թեստերի արդյունքը բացասական է Հունիսի 2-ին պատրաստ կլինեն կորոնավիրուսի ախտորոշման հայկական արտադրության թեստերը Այսօր հանրապետությունում կարող են 18-20 հազար ասիմպտոմ չախտորոշված դեպքեր լինեն. Փաշինյան Կորոնավիրուսով հիվանդներից 440-ի վիճակը ծանր է, 55-ինը՝ ծայրահեղ ծանր. նախարարը նոր թվեր ներկայացրեց Փափազյան-Կոմիտաս խաչմերուկի կանգառում տղամարդու դի կա. տարածքը շրջափակված է Ընդունելության միասնական քննությանը դիմորդները կջերմաչափվեն, ԳԹԿ-ն նրանց ալկոգել եւ դիմակ կտրամադրի Գավառի քննչական բաժնում կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել «Արտ Լանչ» սննդի ապահովման համակարգը գործում է արդեն բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում Արարատ Միրզոյանը Երևանում ընդունել է Արցախի իր պաշտոնակցին Պարետատան նիստից հետո ճեպազրույց՝ վարչապետ Փաշինյանի մասնակցությամբ. ուղիղ Ինչպիսին են եղել հայ հայտնիները մանուկ հասակում (լուսանկարներ) Գիտեք հե՞շտ է դատախազությունում աշխատել, ստանձնել այդ պատասխանատվության բեռը. Արթուր Դավթյանը՝ նախկինների կադրը լինելու և Հրայր Թովմասյանի հետ համեմատության մասին Զորամասի հրամանատարին մեղադրանք է առաջադրվել՝ իշխանազանցություն, կեղծիք կատարելու և խոշոր չափերով կաշառք ստանալու համար Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի «մութ» կողմերը. ինչո՞ւ է հայկական կողմը ձգտում ցույց տալ բարեկամական սերտ հարաբերությունները «ԼՈԼ» եմ ստացել նվեր. ինչպես են քաղաքացիները նշում հունիսի 1-ն արտակարգ դրության պայմաններում (տեսանյութ) Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 նոր դեպք. մարզպետ Նախագահը շատ խիստ է վերաբերում հակահամաճարակային կանոնների պահպանմանը. Նա թեստ հանձնում է ըստ անհրաժեշտության Դանակահարություն Ակնալիճ գյուղում․ ոստիկանները հայտնաբերել են կասկածվողին․ նա ձերբակալվել է (տեսանյութ) Աննա Հակոբյանի՝ Տանձուտ այցի օրը համայնքում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը. համայնքի ղեկավար Աշխարհում արդեն գրանցվել է կորոնավիրուսի 6 միլիոն դեպք, որից 1 միլիոնից ավելի դեպքերն ԱՄՆ-ում են Աշտարակ-Արուճ ճանապարհին «ԿամԱԶ»-ը շրջվել է. 3 վիրավորներից երկուսն անչափահաս են (տեսանյութ) Թուրքիան ցանկանում է Նախիջևանի ողջ տարածքը դարձնել ռազմաբազա. Կարեն Հովհաննիսյան Այսօրվանից սկսվում է Մեծ հաղթանակի 75-ամյակի առթիվ վետերաններին 300 հազար դրամ միանվագ վճարման գործընթացը Հիմնավորումները չեմ կիսում, բայց համատարած հայտարարագրման համակարգին կողմ եմ. Սիրանուշ Սահակյան Ծննդյան խնջույքի մասնակիցներից մեկը վարակված է եղել և վարակել մյուսներին. Սյունիքի փոխմարզպետ Կորոնավիրուսի օրեր. ամենաանվտանգ վայրերը տուրիզմի համար Վարչապետին փոխարինելու հարց չի քննարկվում. խոսնակ