Այա Սոֆիան այլևս շենք է վաղուց, մշակութային կոթող, որտեղ այլևս չի թևածում Սուրբ Հոգին և որի հոտը վաղուց մորթվել է. Հայկ Մարտիրոսյան Երբվանի՞ց է ՀՀ ԶՈւ-ն կիրառում «ՕՍԱ-ԱԿՄ»-ը. Hermes-900ի խոցումը շարժեց շատերի հիշողությունը Հերթական անգամ միջազգային կառույցները լղոզված հայտարարություններ են անում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ) Եթե Բաքվում ցանկանում են գալ ու հրանոթային միս դառնալ՝ մեր հրանոթները պատրաստ են իրենց հարյուրապատիկ արկեր նվեր տալ. Կոռնիձորի Արո Կդատապարտեմ այն քաղաքական ուժին, որը կփորձի օգտվել այս իրավիճակից. Գրիգորյան (տեսանյութ) Վնասները զգալի են, և զուտ համայնքային բյուջեով դժվար կլինի այդ ամենն իրականացնել. Բաղդասարյանը՝ Գյումրիի ջրհեղեղի վնասների մասին (տեսանյութ) Բաքվի կենտրոնում ցույցեր անող և պատերազմի կոչեր հնչեցնողների մեծ մասը առաջնագծում չի հայտնվի. Անժելա Էլիբեգովա Քաղաքական նախասիրությունները որևէ նշանակություն չունեն. խոսնակը՝ քաղաքապետարանի վարչության նոր պետի՝ նախկին իշխանությունների հետ կապված լինելու մասին Այս պահի դրությամբ սահմանին հիմնականում պահպանվում է հրադադար. Շուշան Ստեփանյան Լարված իրավիճակ Եղեգնուտ համայնքում. քաղաքացիների ու ոստիկանների միջև միջադեպ տեղի ունեցավ (տեսանյութ)
Երևան, 16.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Հանքերի հարցով «մարզպետն ընդդեմ Գլաձորի ավագանու» դատական վարույթը կարճվել է . ՀԲՃ

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Վայոց Ձորի մարզի Գլաձոր խոշորացված համայնքի ավագանին 2019թ ապրիլի 29-ին ընդունել էր որոշում, որով հավանություն էր տվել Գլաձոր համայնքի 2152 բնակիչների ստորագրությամբ ամրագրված «Գլաձոր համայնքն էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Համայնքի բնակիչներն այս հանրագիրը կազմել, ստորագրել ու ներկայացրել էին հավատալով, որ հետհեղափոխական Հայաստանում ուղիղ ժողովրդավարությունը կարևոր դերակատարում կունենա և հանքարդյունաբերողների դեմ իրենց երկարատև ու անհավասար պայքարը վերջապես կպսակվի հաջողությամբ։

Սակայն ավագանու այս որոշումից հետո Վայոց ձորի մարզպետը գրություն էր ուղարկել Գլաձոր համայնքի ղեկավարին, որով առաջարկել էր ողջամիտ ժամկետում հրավիրել ավագանու արտահերթ նիստ և անվավեր ճանաչել ավագանու վերոնշյալ որոշումը: Բայց ավագանին 2019թ հունիսի 14-ի հերթական նիստում միաձայն մերժել էր վերոնշյալ որոշումն անվավեր ճանաչելու մարզպետի այդ առաջարկը։

Այս ամենից հետո Վայոց ձորի մարզպետը դիմել էր վարչական դատարան՝ փորձելով դատական ճանապարհով պարտավորեցնել Գլաձորի ավագանուն անվավեր ճանաչել իր որոշումը։ Սկզբում հայցադիմումը մերժվել էր ու հետ էր վերադարձվել։ Դատարանը դիմողի ուշադրությունն էր հրավիրել այն հանգամանքի վրա, որ դիմումը չի պարունակում որևէ հիմնավորում, իսկ դրան կից ներկայացված չէ որևէ ապացույց առ այն, որ պետության՝ ընդերքի օգտագործման ոլորտում իրավունքների պաշտպանության լիազորությունը դրված է դիմողի՝ ՀՀ Վայոց ձորի մարզպետի վրա:

Այնուհետև մարզպետը կրկին էր ներկայացրել հայցադիմումն՝ արդեն ուղղված տարբերակով և իր լիազորությունները հիմնավորող փաստաթղթերով, որն էլ 2019թ օգոստոսի 23-ին ընդունվել էր վարույթ։

Եվ ահա, ՀՀ վարչական դատարանը՝ քննարկելով այդ հայցադիմումը, 2020թ ապրիլի 17-ին որոշում է կայացրել վարչական գործի վարույթն ըստ դիմումի Վայոց Ձորի մարզպետի ընդդեմ Գլաձոր համայնքի ավագանու՝ համայնքի ավագանու «Գլաձոր համայնքի բնակիչների կողմից ներկայացված հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին» 29.04.2019թ թիվ 44 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի վերաբերյալ, կարճել:

Դատարանի այս որոշման մեջ մասնավորապես նշված է հետևյալը

«…Դատական վերահսկողության օբյեկտ են հանրագիրը վերադարձնելու, հանրագրի քննարկումը մերժելու մասին որոշումը և հանրագրին պատշաճ պատասխան չտալու կապակցությամբ դրսևորված անգործությունը:
Դատարանի գնահատմամբ՝ հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալը /հավանություն տալու մասին որոշումը/ ենթադրում է որոշակի գործընթացի մեկնարկ, մասնավորապես, հիմք է հանդիսանում հավանության արժանացած առաջարկությունը կատարելու /կյանքի կոչելու/ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու համար, որոնք կարող են դրսևորվել տարբեր իրավական ակտերի, այդ թվում՝ նորմատիվ իրավական ակտերի ընդունման ձևով: Հանրագրում նշված առաջարկությանը հավանության տալը /հավանություն տալու մասին որոշումը/ հանդիսանում է հանրագրի քննարկման արդյունքում տրամադրված պատշաճ պատասխան, չի սահմանում վարքագծի որևէ պարտադիր կանոն անորոշ թվով անձանց համար և ըստ այդմ՝ չի հանդիսանում նորմատիվ իրավական ակտ, և դրա իրավաչափությունը չի կարող վիճարկվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 26-րդ գլխի կանոններով…
…Ավելին, հանրագրում նշված առաջարկությանը հավանություն տալու մասին որոշումն ինքնին դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով դատական վերահսկողության օբյեկտ կարող են հանդիսանալ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված միջացառումների շրջանակներում ընդունվող /ընդունվելիք/ վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը: Սույն դեպքում, վիճարկվող որոշմամբ Գլաձոր համայնքի ավագանին որոշել է հավանություն տալ Գլաձոր համայնքի բնակիչների՝ 2019թ. ապրիլի 19-ին համայնքի ղեկավարին և ավագանուն ներկայացված «Գլաձոր համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու և համայնքում մետաղական հանքարդյունաբերությունը արգելելու վերաբերյալ» կոլեկտիվ հանրագրում նշված առաջարկությանը: Նշված որոշումը հիմք է այդ առաջարկության կատարման ուղղությամբ որոշակի միջոցառումներ ձեռնարկելու համար: Վիճարկվող որոշումը վարքագծի որևէ պարտադիր կանոն չի բովանդակում և ըստ այդմ՝ նորմատիվ իրավական ակտի բնույթ չունի: Դատարանն անհրաժեշտ է համարում նշել նաև, որ որոշման համարից հետո բացակայում է «Ն» /նորմատիվ/ տառը, որի միջոցով իրավական ակտն ընդունած մարմինը, «Նորմատիվ ակտերի մասին» ՀՀ օրենքիք 19-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, նշում է կատարում այդ ակտի նորմատիվ բնույթի մասին:

Դատարանի գնահատմամբ՝ վիճարկվող որոշումը դատական վերահսկողության օբյեկտ չի հանդիսանում. վարչադատավարական կարգով վիճարկման առարկա կարող են դառնալ սույն գործով վիճարկվող որոշմամբ հավանության արժանացած առաջարկության կատարման ուղղությամբ ձեռնարկված /ձեռնարկվելիք/ միջոցառումների շրջանակներում ընդունվելիք վարչական կամ նորմատիվ իրավական ակտերը:
Վերոհիշյալի հիման վրա դատարանը եզրակացնում է, որ առկա է սույն գործի վարույթը կարճելու՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմք, այն է՝ վեճը ենթակա չէ որևէ դատարանում քննության…»:

Վայոց ձորի մարզպետը բողոքարկել է դատարանի այս որոշումը վերաքննության կարգով՝ ինչի մասին Գլաձորի ավագանու ներկայացուցիչ, փաստաբան Դավիթ Թարվերդյանն ֆեյսբուքյան իր էջում արել է հետևյալ գրառումը․

«Սիրելի Հայրենակիցներ, սիրելի Վայոցձորցիներ,

Ինչպես գիտեք,Վայոց Ձորի նախկին մարզպետը հայցադիմում էր ներկայացնել, ընդդեմ Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի ավագանու, բնակիչների կողմից ստորագրված հանրագրին հավանություն տալու որոշման դեմ, որը վերաբերվում էր, Համայնքը էկոտնտեսական գոտի դարձնելու և մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։

ՀՀ Վարչական դատարանը, սույն գործով կարճման որոշում էր կայացրել, ամրագրելով, որ սույն վեճը ընդդատյա չէ որևէ Դատարանի։ Փաստաբանական մարտավարությունից ելնելով, այդ լավ լուրը չէինք հանրայնացնում, մինչև այն կմտներ օրինական ուժի մեջ։

Ներկայիս Մարզպետը, կարճման որոշումը բողոքարկել է վերաքննության կարգով:

Այն որ, Վերաքննիչ ատյանում ևս պարտվելու եք, դա հաստատ։

Երկյուղեք Վայոցձորցիների ցասումից!!!

Չհամարձակվեք այլևս, խոսել ժողովրդավարությունից։

Վայոց Ձորի բնակչությունն ասում է.

ՈՉ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆԸ

Հ.Գ. Վերջնականապես մի փոշիացրեք Ժողովրդի վստահության քվեն,այն Ձեզ անհրաժեշտ է լինելու երկու տարի անց...»

Ակնհայտ է, որ Վայոց ձորի մարզպետն ու ՀՀ կառավարության որոշ օղակներ ոչ մի կերպ չեն ուզում համակերպվել օրենքով սահմանված կարգով ուղիղ ժողովրդավարության գործիքների նմանատիպ կիրառման հետ։ Նրանք հետևողական քայլերով ու տարբեր եղանակներով փորձում են ստիպել չեղարկել մետաղական հանքերի վերաբերյալ մարզի մի շարք համայնքների բնակիչների նախաձեռնած հանրագրերի արդյունքում ավագանիների ընդունած որոշումները։

Հիշեցնենք, որ վերջին 2 տարիների ընթացքում մարզի վեց համայնքների մոտ 13 000 բնակիչ ստորագրել էին մետաղական հանքարդյունաբերությանը դեմ լինելու հանրագրերն ու ներկայացրել իրենց ավագանիներին, որոնցից հինգը՝ 2018թ-ի դեկտեմբերին՝ Ջերմուկը, 2019թ-ի ապրիլին՝ Գլաձորը, մայիսին՝ Արենին և Եղեգնաձորը, իսկ սեպտեմբեր ամսին էլ՝ Մալիշկան, արդեն իսկ ընդունել են բնակիչների այդ ցանկությանը համաձայնություն տալու համապատասխան որոշումներ։

Քաղաքացիների հիմնարար իրավունքն է որոշել, թե ինչ բնական միջավայրում են ուզում ապրել իրենք ու հետագա սերունդները, և ոչ մի պետական կառույց կամ որևէ դատական ատյան չեն կարող պարտադրել նրանց փոխել մետաղական հանքահանման դեմ հստակ ու հիմնավոր արտահայտած կարծիքը։ Ուղիղ ժողովրդավարությունն ու տեղական ինքնակառավարման մարմինների անկախությունը չեն կարող խաթարվել ինչ-որ մարդկանց ցանկություններով պայմանավորված։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Արայիկ Հարությունյանը հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ Գյումրիում անձրևի պատճառով ոչ պիտանի դարձած 3 տնակների բնակիչներին սոցիալական բնակարաններ կհատկացվեն Համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը Մեկ օրում՝ 69 հանցագործություն. Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 4 հետախուզվող Ե՛վ Հայաստանում, և՛ Ադրբեջանում առաջիկա ամիսներին սպասվում են շատ թեժ ներքին քաղաքական գործընթացներ. Արթուր Ղազինյան Հակառակորդն ամենամեծ վնասը հասցրել է Այգեպար գյուղին. Արման Թաթոյանը նշեց, թե քանի տուն է վնասվել ՀՀ ԶՈւ-ն խոշոր տրամաչափի հրետանային միջոց չի կիրառել, որևէ խաղաղ բնակիչ կամ տուն չի թիրախավորվել. Արծրուն Հովհաննիսյան Ես չեմ կարողացել գտնել ԱԳ նախարարին. Կառավարության հետ հեռահար նիստին Ալիևի այսօրվա բեմադրությունից Թուրքիայի կողմնակալ եւ սադրիչ կեցվածքը լուրջ վնաս է հասցնում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ Լենա Նազարյանը նամակներ է ուղարկել Չինաստանի և Վրաստանի գործընկերներին Սահմանային իրավիճակի ամփոփում ժամը 21:30-ի դրությամբ Կորոնավիրուսի պայմաններում ադրբեջանական կողմը հրետակոծել է Տավուշում դիմակներ արտադրող գործարանի ուղղությամբ. խոսքը գնում է թիրախային վնաս հասցնելու մասին Ես արդյունք չտեսա նախարարից. Ալիևը քննադատել է Մամեդյարովի աշխատանքը Մեր ԶՈւ-ն հուլիսի 12-ից սկսած խոցել է հակառակորդի 13 ԱԹՍ. Արծրուն Հովհաննիսյան Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հրաժարական է ներկայացրել. Արուսյակ Ջուլհակյան 40-ամյա Անդրանիկը 2 տարի հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից սպանության մեղադրանքով Արցախի նախագահը հանձնարարել է դադարեցնել մայրաքաղաքի ընդհանուր դիմագծին չհամապատասխանող շինությունների կառուցումը Ուղիղ. Արծրուն Հովհաննիսյանի և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի ճեպազրույցը Ադրբեջանի ՄԻՊ գրասենյակի ակնհայտ կեղծ և իրականության հետ որևէ աղերս չունեցող հայտարարությունը առնվազն տարակուսելի է և դատապարտելի. խոսնակ Клинтон призвала готовиться к отказу Трампа уходить с поста президента (WP) Հայ-ադրբեջանական պետական սահմանագոտում օպերատիվ իրավիճակը շարունակում է մնալ հանգիստ. ՊՆ խոսնակ Մեր դռան առջև նորից վտանգն է և թշնամին. ՀՀ նախագահը միասնության կոչ է արել Արցախի նախագահի հրամանով՝ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Ս. Ավանեսյանն ազատվել է պաշտոնից ՄԻՊ-ը փաստահավաք աշխատանքներ է իրականացնելու Տավուշում՝ ադրբեջանական զինված ուժերի հրետակոծությունների վերաբերյալ Մենք հնարավորություն և իրավունք ունենք սահմանի անհեթեթ «զիգզագը» շտկելու. Վարուժան Ավետիսյան (տեսանյութ) Բացահայտվել են առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառության եւ մաքսանենգության դեպքեր. ԱԱԾ Այա Սոֆիան այլևս շենք է վաղուց, մշակութային կոթող, որտեղ այլևս չի թևածում Սուրբ Հոգին և որի հոտը վաղուց մորթվել է. Հայկ Մարտիրոսյան Զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներին եւ նրանց ընտանիքի անդամներին կտրվեն հատուցումներ. հայտարարություն Ինչպե՞ս անցկացնել դասապրոցեսը կորոնավիրուսի օրերին․ ԿԳՄՍՆ-ն շրջաբերական է ուղարկել եւ սպասում է առաջարկների Путин и Меркель оказались недовольны Украиной (WP) Ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են Հայաստանում որոնվող ՀՀ քաղաքացու` Ադրբեջանում հայտնվելու մասին Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչների մարտական հերթապահությունը կրելու է մշտական բնույթ․ ՊՆ խոսնակ Պառավաքար բնակավայրում ջրամատակարարման համակարգը վերակառուցվում է Կառավարությունում ներկայացվել է ՏԿԵ նախարարության 2019թ. գործունեության հաշվետվությունը ԱԱՏՄ-ն այսօր միանգամից 72-ժամյա կասեցում է կիրառել 4 տնտեսավարողի նկատմամբ, որից երկուսը՝ Երևանում Քննարկվել է ՏԻՄ օրենքում փոփոխությունների և լրացումների փաթեթը․ մասնակցել է ավելի քան 144 համայնք Հուլիսի 14-ին իրականացված արտակարգ ռեժիմով ծառայության ընթացքում հայտնաբերվել է իրավախախտման 3009 դեպք․ Ոստիկանություն(տեսանյութ) Երբվանի՞ց է ՀՀ ԶՈւ-ն կիրառում «ՕՍԱ-ԱԿՄ»-ը. Hermes-900ի խոցումը շարժեց շատերի հիշողությունը Երթուղիներում հայտնաբերվել են կանգնած ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ. ՔՏՀԱ տեսչական մարմին Երեւանը հույս ունի, որ Ռուսաստանի ազդեցությունը կնվազեցնի Բաքվի հետ լարվածությունը. ՌԴ-ում ՀՀ դեսպան Աննա Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Լիտվայի դեսպան տիկին Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում հանրությանը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին չօգտվել ադրբեջանական տեղեկատվական ռեսուրսներից (տեսանյութ) Հերթական անգամ միջազգային կառույցները լղոզված հայտարարություններ են անում. Գևորգ Գորգիսյան (տեսանյութ) Եթե Բաքվում ցանկանում են գալ ու հրանոթային միս դառնալ՝ մեր հրանոթները պատրաստ են իրենց հարյուրապատիկ արկեր նվեր տալ. Կոռնիձորի Արո Կդատապարտեմ այն քաղաքական ուժին, որը կփորձի օգտվել այս իրավիճակից. Գրիգորյան (տեսանյութ) Վնասները զգալի են, և զուտ համայնքային բյուջեով դժվար կլինի այդ ամենն իրականացնել. Բաղդասարյանը՝ Գյումրիի ջրհեղեղի վնասների մասին (տեսանյութ) Հուլիսի 16-ին 8 ժամով կդադարեցվի Վարդաձորի գազամատակարարումը Միջազգային արձագանքները կամ եղել են չեզոք, կամ հօգուտ Հայաստանի՝ բացառությամբ երկու դեպքի. Շիրակ Թորոսյան (տեսանյութ) Մալաթիայի ոստիկանները բացահայտել են Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբամանների գողությունները (տեսանյութ) Բաքվի կենտրոնում ցույցեր անող և պատերազմի կոչեր հնչեցնողների մեծ մասը առաջնագծում չի հայտնվի. Անժելա Էլիբեգովա