Պողոս Պողոսյանի գործով տուժող կողմը բարձրացնելու է նախկին նախագահ Քոչարյանի պատասխանատվության հարցը. Հարություն Բաղդասարյան Մահացել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ամուսինը Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Բևեռն առաջարկում է ձևավորել անցումային կառավարություն, բայց վարչապետի հրաժարական չեն պահանջում Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Ծնողները չեն կողմնորոշվում՝ պետք է երեխաների համար դպրոցական պարագաներ գնել, թե՞ ոչ ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում հանգստավայրերում. փչացնում են հանգստի մթնոլորտը. ահազանգ քաղաքացիներից (լուսանկարներ) Կարող ենք առողջապահության նախարարին հարցնել՝ մեզ պատերա՞զմ են հայտարարել, հնարավո՞ր է ռազմական դրության հայտարարում․ Վահե Աստվածատրյան Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել և ե՞րբ է դիմակի կրումը պարտադիր Եթե սկսենք ուսումնասիրություններ անել, իշխանության ողջ անկարողությունը ջրի երես դուրս կգա. Անի Սամսոնյան Ամենակրեատիվը Ձեր շնորհավորանքն է՝ հարցազրույցի տեսքով. Վիկտոր Ենգիբարյանը՝ ծննդյան օրը նշելու ու հաճելի անակնկալների մասին
Երևան, 12.Հուլիսի.2020,
00
:
00
Գլխավորը Կորոնավիրուսի մասին

Ամուլսարի ծրագրի ազդակիր բնակավայրերի բնակիչները դիմել են ՎԶԵԲ/ԾՀԱՄ-ին՝ կոչ անելով ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից

Ձեր Գովազդը այստեղ ԻՄԱՆԱԼ ԱՎԵԼԻՆ

Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից 23 բնակիչ դիմել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ/EBRD) Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ կոչ անելով ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից: Ի աջակցություն Ջերմուկի բնակիչների՝ դիմումին միացել են “CEE BankWatch” միջազգային ցանցը, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ն, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ն եւ «Հայկական բնապահպանական ճակատ» քաղաքացիական նախաձեռնությունը: Բանկից արդեն հաստատել են դիմումի ստացումը:

Դիմումում նշված է. «Մենք՝ Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման ծրագրի ազդակիր բնակավայրերից ներքոստորոգրյալներս, գտնվում ենք Ամուլսարի ծրագրի ազդեցության տակ (Lydian Extension project, 2016, #48579): Ծրագիրն առաջ է տանում «Lydian International» ընկերությունը Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ֆինանսավորմամբ: Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ միասին մենք դիմում ենք ՎԶԵԲ-ի Ծրագրի հաշվետվողականության անկախ մեխանիզմին (IPAM/ԾՀԱՄ)՝ բանկի սոցիալ-էկոլոգիական քաղաքականությանը եւ հաստատված սկզբունքներին Ամուլսար ծրագրի համապատասխանության ստուգում նախաձեռնելու նպատակով: Ծրագրի կատարողը՝ «Lydian International» ընկերությունը, ՀՀ նախկին կառավարության օգնությամբ եւ ՎԶԵԲ-ի ֆինանսական ու բարոյական աջակցությամբ չի կիրառել միջազգային լավ չափանիշներ՝ ազդեցություն գնահատելու եւ ծրագրի ազդակիր մարդկանց հետ բովանդակալից/առարկայական խորհրդակցություններ անցկացնելու եւ տեղի բնակչության կարծիքը հաշվի առնելու համար:

Մենք կարծում ենք, որ ՎԶԵԲ-ը՝ որպես «Լիդիան»-ի ներդրող, չի ապահովել ծրագրի համապատասխանությունը բանկի բնապահպանական եւ սոցիալական քաղաքականության հետ: Արդյունքում, ՎԶԵԲ-ին եւ իր հաճախորդին՝ «Lydian International» ընկերությանը, չի հաջողվել պատշաճ կերպով պաշտպանել մեր բնությունը (ջրերը, օդը, հողը եւ վայրի բնությունը), մեր համայնքի առողջությունը եւ ապրուստը (այգիները, արոտավայրերը եւ սննդի արտադրությունը) եւ Ջերմուկ խոշորացված համայնքի 5 բնակավայրի, այդ թվում՝ Ջերմուկ առողջարանի, տնտեսությունը (հիմնված բժշկական, գյուղական, էկոլոգիական տուրիզմի եւ հանքային ջրերի արտադրության, մաքուր գյուղատնտեսության վրա):

2014թ. արդեն իսկ բողոքներ ներկայացվել են ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմ, ինչպես նաեւ Համաշխարհային բանկի Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) Համապատասխանության ապահովման պաշտպան-խորհրդականի գրասենյակ (ՀԱՊԽ): ՀԱՊԽ-ը բողոքը փակել է հետեւալ եզրակացությամբ. «ՀԱՊԽ-ը գտնում է, որ ՄՖԿ-ի պատասխանը համապատասխանության ապահովման հետաքննությանը միայն մասամբ է անդրադարձել համակարգային մակարդակում արված բացահայտումներին, եւ չի անդրադարձել նախագծի մակարդակում արված բացահայտումներին:

Բայցեւայնպես, ՀԱՊԽ-ն որոշել էր փակել Լիդիանում ՄՖԿ-ի ներդրումներին վերաբերող երկու գործերն էլ՝ հաշվի առնելով, որ ՄՖԿ-ն որեւէ ընթացիկ ներդրում այդ ընկերությունում չունի եւ ՄՖԿ-ն ունի որոշում՝ չմասնակցել նախագծի մակարդակում որեւէ պատասխան գործողությունների իր նախկին հաճախորդի կամ բողոքաբերների հետ»:

ՎԶԵԲ-ի Ծրագրերի բողոքարկման մեխանիզմը մեր բողոքները համարել է «վաղաժամ», քանի որ այդ փուլում ՎԶԵԲ-ը ներդրել էր միայն օգտակար հանածոների հետախուզման համար (DIF Lydian, 2009, #42182), եւ հանքարդյունաբերության ծրագիրը դեռ չէր հաստատվել (Lydian Amulsar Gold Mine - Extension, 2016, #48579): Եթե անգամ մեր բողոքի մերժումն ընթացակարգային առումով հիմնավորված էր, մենք բաց թողեցինք անկախ ստուգման անցկացման հնարավորությունը եւ ծրագրի ազդակիր համայնքների դիրքորոշման քննարկումը ծրագրի վերաբերյալ: Այսպիսով, սա բաց թողնված հնարավորություն էր՝ տեղեկացնելու ՎԶԵԲ-ին համալիր գնահատման անհրաժեշտության մասին:

ԾՀԱՄ-ը կարող է անդրադառնալ եւ´ Ծրագրերի բողոքարկման մեխանիզմին ներկայացված բողոքներին, եւ´ ՀԱՊ-ի գնահատման զեկույցին այնքանով, որքանով դրանք առնչվում են Ամուլսարի ոսկու հանքի նախագծի ստուգմանը:

2018-2019թթ-ին մի քանի կազմակերպություններ Ամուլսարի ծրագրի խնդիրները բողոք նամակով ներկայացրել են ՎԶԵԲ-ին: Սակայն բանկը չի դիտարկել այդ խնդիները՝ դիմումատուներից Հայկական բնապահպանական ճակատին նշելով որպես ոչ պատշաճ դիմող:

2018թ. դրությամբ հանքի շինարարության աշխատանքներն առաջ էին գնացել, եւ մեր շատ մտահոգություններ եւ վախեր հիմնավորվեցին: Մենք արդեն իսկ կրել ենք լուրջ բնապահպանական վնասներ՝ ջրի, օդի եւ հողի աղտոտում ծրագրի պատճառով: Մենք անհանգստացած ենք, թե որքան թունավոր կարող է լինել ծրագրի տեղանքից տարածվող փոշին: Չնայած «Լիդիան»-ի ՇՄԱԳ-ի համաձայն հանքարդյունաբերական գործունեության արդյունքում փոշու ազդեցություն Ջերմուկի վրա չի լինի, հանքի շինարարական աշխատանքների մեկնարկից Ջերմուկում արտահայտվեց փոշով զգալի աղտոտում: Օրինակ, ձմռանը ձյունը դառնում էր վարդագույն 8 կիլոմետր հեռավորությունից տարածվող փոշու պատճառով:

Անձրեւներից հետո մեքենաների վրա եւ տներում փոշու շերտ էր նստում, ինչը մինչ այդ աշխատանքները չկար:

Ուշադրության արժանի են նաեւ այն պատահարները, որոնք ազդեցություն են թողել Գնդեվազ բնակավայրի խմելու ջրի, ոռոգման ջրի եւ ձկնաբուծարանների վրա: 2018թ. տեղի է ունեցել ջրի մատակարարման խաթարման եւ ջրի աղտոտման մի քանի դեպք, չնայած «Լիդիան»-ը գրել էր իր նախագծի ազդեցության գնահատման մասում, որ ջրի վրա ազդեցությունները կարող են կառավարվել եւ զգալի չեն լինի:

Կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ թթվային դրենաժը կարող է ազդել մակերեւութային ջրերի աղբյուրների վրա, ինչպիսիք են՝ Դարբ, Արփա եւ Որոտան գետերը, բազմաթիվ աղբյուրներ ջրհավաք ավազաններում, Կեչուտ եւ Սպանդարյան ջրամբարները եւ, ի վերջո, Սեւանա լիճը, ինչպես նաեւ ստորգետնյա ջրերը:

Գնդեվազ բնակավայրի ծիրանի այգիների սեփականատերերը կորցրել են ոչ միայն իրենց հողերը, այլ նաեւ՝ ապրուստը, որը պատշաճ կերպով չի փոխհատուցվել: Նշենք, որ Գնդեվազի հողերի վաճառքի փաստի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեում հարուցված է քրեական գործ Գնդեվազի նախկին համայնքապետի կողմից առերեւույթ կատարված չարաշահումների դեպքի առթիվ։ Բացի այդ, Ջերմուկ առողջարանային քաղաքը լուրջ վնասներ է կրել, ինչպես օրինակ՝ վարկանիշի կորուստ եւ բացասական տնտեսական եւ սոցիալական ազդեցություն տուրիզմի անկման պատճառով:

Ջերմուկը վերածվել էր հանքարդյունաբերական քաղաքի, ինչը վնաս էր հասցնում քաղաքի համբավին՝ որպես հեղինակավոր առողջարանային հանգստավայրի:

Տուրիզմը Ջերմուկում տուժում էր. մարդիկ չէին ցանկանում գալ մաքուր լեռնային օդ շնչել եւ բուժիչ հանքային ջրերով բուժումներ ստանալ մի քաղաքում, որը լի էր հանքագործներով, հանքարդյունաբերական հանրակացարաններով եւ նրանց ցեխոտ ավտոտրանսպորտային միջոցներով: Ջերմուկի սոցիալական կերտվածքը խաթարվել էր հանքի աշխատողների ներհոսքի պատճառով:

Ուրանի եւ այլ ռադիոակտիվ տարրերի ազդեցության ռիսկը չի գնահատվել: Մեր բնակիչները լավ տեղյակ են խորհրդային ժամանակաշրջանում Ամուլսարի տարածքում իրականացված ուրանի եւ ռադիոակտիվ տարրերի որոնման արշավախմբեր հետազոտությունների մասին եւ Ամուլսարի ուրանային երեւակումների հայտնաբերման մասին («Горный журнал», 2007, N 6,: Ամուլսարի ծրագրի ռադիացիոն ռիսկերի մասին նշված է նաեւ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի կարծիքի մեջ, որը ուղարկվել է ՀՀ բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»՝ «Գեոթիմ» ընկերության (ներկայումս «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ծրագրի 2012թ-ի հայտի վերաբերյալ: Հանձնաժողովի նամակում, մասնավորապես, նշված է. «Նախագծի Radman Associates հատորում նշվում է, որ ռադոնի կոնցենտրացիան գերազանցում է 400ԲԿ m-3 ներգործության մակարդակը, բայց «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» հատորում ոչ մի միջոցառում չի նախատեսված ռադոնի մակարդակը իջեցնելու համար:...»: Հանձնաժողովը Սեւանա լճի վրա Ամուլսարի ծրագրի ազդեցության վերաբերյալ նշել է. «Նախագծում լցակույտի համար նախատեսված իջույթի հիդրոերկրաբանական առանձնահատկությունների շնորհիվ դիտարկվում են գրունտային ջրերի բազմաթիվ ելքեր, որոնք լցակույտում պարունակվող վտանգավոր բաղադրիչները կտեղափոխեն Որոտանի գետահունը, այնուհետեւ Որոտան-Արփա-Սեւան թունելով նաեւ Սեւանա լիճ»: Գնահատելով Ամուլսարի ծրագրի ռիսկերը՝ հանձնաժողովը տվել էր բացասական եզրակացություն:

Սակայն 2014թ-ին՝ Սեւանի Հանձնաժողովի կազմի փոփոխվելուց հետո, այն դրական եզրակացություն տվեց Ամուլսարի ծրագրին: Հանձնաժողովը մերժեց հասարակությանը տրամադրել իր դրական կարծիքը:

Ջերմուկի քաղաքացիների կարծիքը հաշվի չի առնվել: Ծրագրի ՇՄԱԳ-ի պատշաճ հանրային լսում եւ քաղաքացիների համար քննարկումներ չեն անցկացվել: Լինելով նախատեսվող հանքից գրեթե նույն հեռավորության վրա, ինչպես մյուս, բայց ազդակիր համարված համայնքները, տարածաշրջանի կարեւորագույն բնակավայրի՝ Ջերմուկի բնակիչներն օտարված են եղել իրենց հարազատ քաղաքի ապագայի վրա լրջագույն ազդեցություն ունեցող ծրագրի մասին կարծիք հայտնելու իրավունքից։ Չնայած նրան, որ 2016-ին Ջերմուկը դարձավ ազդակիր համայնք, սակայն այդ քաղաքում այդպես էլ օրենքով սահմանված կարգով քննարկումներ չանցկացվեցին:

Ջերմուկ առողջարանային քաղաքի վրա, Գնդեվազ եւ Կեչուտ բնակավայրերի վրա ազդեցությունները պատշաճ կերպով չեն գնահատվել «Լիդիան»-ի եւ ՎԶԵԲ-ի կողմից:

2018թ. Ջերմուկում կոլեկտիվ հանրագիրը 3000 ստորագրություն է հավաքել՝ Ջերմուկ համայնքը էկո-տնտեսական տարածք դարձնելու եւ մետաղական հանքարդյունաբերությունն արգելելու վերաբերյալ։ 3000 ստորագրությունը հավաքվել է 5 օրում, որը ցույց է տալիս մետաղական հանքարդյունաբերության արգելքին լայնորեն աջակցելու եւ Ամուլսարի ծրագրին լայնամասշտաբ ընդդիմանալու փաստը: «Լիդիան»-ը որեւէ հանրային համաձայնություն չունի իր գործունեության համար: Վայոց ձորի մարզի Ջերմուկ համայնքի ավագանին հավանություն է տվել հանրագրին (Ավագանու որոշում N 88-Ա, 18 դեկտեմբերի 2018թ.:

Ասպիսով խախտվել է մեր իրավունքը ՝ զարգացնելու տուրիզմը որպես համայնքի զարգացման եւ մեր բարեկեցության ուղղություն, քանր որ ծրագրի արդյունքում կտուժի պատմամշակութային տուրիզմը, քանի որ կոչնչացվի պատմամշակութային ժառանգությունը (տե՛ս հուշարձանների ոչնչացման մասին հավելվածը): Կտուժի էկոտուրիզմը (տես կարմիրգրքյան տեսակների եւ Բեռնի կոնվենցիայով պաշտպանվող տեսակների անհետացման ռիսկերի մասին հավելվածը): Մենք՝ Ջերմուկի բնակիչներս, մտադիր էինք հայտարարել այդ ռիսկերի մասին Ջերմուկում՝ հանրային լսումների ժամանակ, որոնք նախատեսվում են «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության» մասին օրենքով, բայց դրանք տեղի չունեցան, թեպետ Ջերմուկը ճանաչվել էր ազդակիր համայնք: Լսումներն անցկացվեցին ոչ մեծ գյուղերում, որոնք ներառված են խոշորացված Ջերմուկ համայնքի մեջ, եւ «Լիդիան» ընկերությունը հայտարարեց, որ նրանք հետեւել են օրենքին եւ անցկացրել հանրային լսումներ այն դեպքում, երբ իրականում Ջերմուկ առողջարանային քաղաքում լսումներ չեն կազմակերպվել, եւ մեր՝ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ հանրային լսումներին մասնակցելու իրավունքն անտեսվել է»:

Մենք ցանկանում ենք բարելավել մեր շրջակա միջավայրը եւ սոցիալական վիճակը, ոչ թե այն վատթարացնել: Մենք ցանկանում ենք վերականգնել մեր ապրուստը եւ զարգացնել տուրիզմը մեր բնական ռեսուրսների հիման վրա: Մենք ցանկանում ենք բարձրորակ կյանք մաքուր եւ առողջ միջավայրում: Մենք պայքարում ենք մեր իրավունքի վերականգման համար՝ մեր դիրքորոշումը հայտնելու մեր համայնքների ապագայի կապակցությամբ:

Մենք կոչ ենք անում ԾՀԱՄ-ին առաջարկել ՎԶԵԲ-ին դուրս գալ Ամուլսարի ծրագրից, ինչը պատասխանատու քայլ կլինի բանկի կողմից եւ բանկի կողմից հաստատված Սոցիալական եւ էկոլոգիական քաղաքականության հետեւյալ պահանջների պահպանում.

Պահանջ 1.- Էկոլոգիական եւ սոցիալական ազդեցության գնահատում եւ դրանց կառավարում:

Պահանջ 3. – Ռեսուրսաարդյունավետություն, շրջակա միջավայրի աղտոտման կանխարգելում եւ վերահսկողություն:

Պահանջ 4.- Առողջապահություն եւ անվտանգություն

Պահանջ 6. - Կենսաբազմազանության պահպանում եւ բնական ռեսուրսների կայուն կառավարում

Պահանջ 8. – Մշակութային ժառանգություն

Պահանջ 10. – Տեղեկատվության հանրայնացում եւ շահագրգիռ կողմերի հետ փոխգործակցություն, որպեզի խուսափել հետագա լուրջ եւ անդառնալի վնասից եւ վերականգնել Ջերմուկի բնակչության հանդեպ արդարությունը:

Աշխարհը նոր մարտահրավերներ ունի, որտեղ մարդու առողջությունը եւ կյանքը առողջ շրջակա միջավայրում դառնում են սկզբունքային, ինչի մասին վկայում են խոշորագույն կազմակերպությունների հայտարարած դիրքորոշումները: Մենք վստահ ենք, որ ՎԶԵԲ-ը, լինելով զարգացման խոշորագույն ֆինանսական ինստիտուտներից մեկը, հաշվի կառնի մեր բողոքը, կուսումնասիրի մեր կողմից բարձրացված խնդիրները եւ որոշում կկայացնի ի օգուտ Ջերմուկի բնակիչների»:

Նշենք, որ այս դիմումի հետ միասին, որպես լրացուցիչ տեղեկատվություն ՎԶԵԲ-ին է ուղարկվել նաեւ “CEE Bankwatch Network” միջազգային ցանցի, «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի, «Հայաստանի անտառներ» ՀԿ-ի, «Կանաչ Հայաստան» բնապահպանական, կրթական ՀԿ-ի կողմից 2020 մարտին Բեռնի կոնվենցիայի քարտուղարություն ուղարկված բողոքը, որում, մասնավորապես, նշված է, որ ՀՀ կառավարությունը խախտել է Բեռնի կոնվենցիայի 4-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ կետերը, 5-րդ եւ 6-րդ կետերը՝ տալով թույլտվություններ Ամուլսարի ոսկու նախագծի իրականացման համար եւ թույլ տալով նշանակալից ազդեցություն Մշտական հանձնաժողովի 4-րդ բանաձեւով (1996թ.) եւ 6-րդ բանաձեւով (1998թ.) պաշտպանվող բնակմիջավայրերի եւ տեսակների վրա: Բեռնի կոնվենցիայի քարտուղարությունն ակնկալում է մինչեւ հուլիսի 17-ը ստանալ Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը ՀԿ-ների բողոքի կապակցությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Պատրաստ ենք միասնական ուժերով նոր հաջողություններ գրանցել. Անի Ապրահամյանը՝ Դավիթ Տոնոյանին Ոստիկանությունում 30 միլիոն դրամ դուրս գրելու մասին տեղեկատվությունը իրականության հետ կապ չունի. ՀՀ Ոստիկանություն Մեքենաս լվացել եմ, էսօրվանից տաքսի եմ քշելու. Գոռ Հակոբյան (լուսանկար) Коронавирус: Россия подошла к первой десятке стран с наибольшей смертностью (WP) Գոհար Աբաջյանը լուսանկար է հրապարակել Արարատ Միրզոյանի հետ Սևանից ՀՀ ԶՈՒ ԳՇ պետն ընդունել է ՌԴ դեսպանության ռազմական կցորդին Փրկարարները հայտնաբերել են Արզնի-Շամիրամ ջրանցքն ընկած 37-ամյա քաղաքացու դին Ընկերներիս մեջ մարդ կա՞, որ մոտակա օրերին Երեւանից Վորոնեժ ա գնալու, մի հատ բան պետք ա ուղարկեմ. Հրաչյա Հակոբյան (լուսանկար) Արարատի մարզում 31-ամյա վարորդը «01»-ով բախվել է կայանված BMW-ին, BMW-ն էլ բախվել է մեկ այլ ավտոմեքենայի. կա վիրավոր «Հաղթանակ» կամրջից ցած նետվել փորձող քաղաքացիներից 1-ին փրկել են, մյուսին փորձում են փրկել (տեսանյութ) Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 4 վիրավորներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է Հրդեհ է բռնկվել է Ագրարային համալսարանի ամառանոցի տանիքում Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ առաջատար օդաչու-փորձարկողների հետ Մոսկվայում «պարող» լուսացույց է հայտնվել Արտակարգ դեպք Երեւանում. Հաղթանակ կամրջից միաժամանակ երկու քաղաքացի են փորձում նետվել Трамп рассказал о преимуществе Канье Уэста перед Байденом (WP) Պողոս Պողոսյանի գործով տուժող կողմը բարձրացնելու է նախկին նախագահ Քոչարյանի պատասխանատվության հարցը. Հարություն Բաղդասարյան Լիդիանի վարձած պահակները պատրաստվում են տարհանել Ամուլսարի պահպաններին. ՀԲՃ-ն ահազանգում է Իրինա Շեյքը շքեղ բրենդի ներքնազգեստով լուսանկար է հրապարակել Ավտովթար Երևանում. բախվել են BMW-ն ու Նիվան. կան վիրավորներ ԱԳՆ-ն՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի իշխանությունների որոշման մասին Հակոբ Արշակյանը հանդիպել է ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի հետ Հինգ տարի գլորեցինք. Տիգրան Ավինյանը ջերմ լուսանկար է հրապարակել կնոջ հետ Айя-София: Эрдоган окончательно расстался с Ататюрком (WP) Մոմավառություն՝ ի հիշատակ Կարեն Վարդանյանի. ուղիղ. 1in TV Կորոնավիրուսով հիվանդացածների 90 տոկոսը, անգամ ապաքինվելուց 2 ամիս անց, շարունակում են հիվանդության ախտանիշներ ունենալ Մահացել է ՀՀԿ նախկին պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի ամուսինը Քաղաքական կյանքը covid 19-ի օրերին․ Բևեռն առաջարկում է ձևավորել անցումային կառավարություն, բայց վարչապետի հրաժարական չեն պահանջում Քորտնի Քարդաշյանը սեփական ապրանքանիշի բիկինիով լուսանկար է հրապարակել եւ հիացրել երկրպագուներին Խախտումների ծավալը քչացել է, բայց դրանք կան. ՍԱՏՄ-ն շարունակում է ստուգայցերը ողջ հանրապետությունում Ինչպիսի եղանակ է սպասվում հանգստյան օրերին Adjarabet.am-ի գլխավոր գրասենյակում տեղադրված ռումբի մասին ահազանգը կեղծ էր Ծնողները չեն կողմնորոշվում՝ պետք է երեխաների համար դպրոցական պարագաներ գնել, թե՞ ոչ "Фекалии в постели" и "телефоном в глаз". Джонни Депп дает показания в английском суде (WP) ՃՈ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում հանգստավայրերում. փչացնում են հանգստի մթնոլորտը. ահազանգ քաղաքացիներից (լուսանկարներ) ԱԱԾ-ն բերման է ենթարկել 10-ից ավելի ԲՀԿ-ական ակտիվիստների. Աշոտ Անդրեասյան Բացահայտվել է անցած տարի կատարված բնակարանային գողության դեպքը Կարող ենք առողջապահության նախարարին հարցնել՝ մեզ պատերա՞զմ են հայտարարել, հնարավո՞ր է ռազմական դրության հայտարարում․ Վահե Աստվածատրյան Դանակահարություն Շենգավիթում. 23-ամյա երիտասարդը ձերբակալվել է Նոր դիահերձարանը կսկսի գործել օգոստոսի 1-ից. ԱՆ մամուլի խոսնակ Тело самой красивой женщины в мире на фото в бикини вдохновило поклонников (WP) Արփին «մաքրազարդեց» տորթի եռագույնի կարմիրը. Աննա Հակոբյանը լուսանկար է հրապարակել Սևանի ափին հանգստացողները ո՞ր դեպքում կարող են դիմակ չկրել և ե՞րբ է դիմակի կրումը պարտադիր Հայտնի է պատգամավոր Ծովինար Վարդանյանի՝ կորոնավիրուսի թեստի պատասխանը Երբեմն անհարմար ու վատ եմ զգում, երբ հաճախ եկեղեցին համեմատում են կենցաղային բաների հետ.Հովսեփյան В Индии продают защитные маски, сделанные из золота и украшенные бриллиантами (ФОТО) (WP) Եթե սկսենք ուսումնասիրություններ անել, իշխանության ողջ անկարողությունը ջրի երես դուրս կգա. Անի Սամսոնյան Արցախում արտակարգ դրությունը երկարաձգվեց Երկուշաբթի գործադիրն ու օրենսդիրն արտահերթ նիստեր կհրավիրեն Ամենակրեատիվը Ձեր շնորհավորանքն է՝ հարցազրույցի տեսքով. Վիկտոր Ենգիբարյանը՝ ծննդյան օրը նշելու ու հաճելի անակնկալների մասին