Ովքե՞ր են Սյունիքի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. Հունան Պողոսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Սյունիքի մարզպետի աշխատակազմը: Սյունիքի մարզպետը Հունան Պողոսյանն է:
Այս պահին Սյունիքի մարզպետի տեղակալն է Նարեկ Բաբայանը: Մարզպետի խորհրդականներն են Արմինե Ավագյանը և Գոռ Թադևոսյանը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարը Էդգար Մարտիրոսյանն է, իսկ գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Գրիգոր Թադևոսյանը:
Մարզպետի օգնականն է Արտյոմ Իվանյանը:
Լոռու մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում կա 6 վարչություն, 5 բաժին, մեկ տեսչություն և քարտուղարություն:
Ինչպես նաև կա 4 առանձնացված ստորաբաժանում` Կապանի, Գորիսի, Սիսիանի և Մեղրիի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: