N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի Անդրանիկ Քոչարյանը՝ ՆԳ նախարար, իսկ ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է. մամուլ Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն կաշխատեն խուսափել պատերազմից. Արման Մելիքյան Ռուսները Մեղրի-Ագարակ ճանապարհին անցակետ են տեղադրել. Վահե Գասպարյան (տեսանյութ) Հայաստանը դեռևս կորոնավիրուսային հիվանդության վերելքի շրջանում է. համաճարակաբան  Ի՞նչ իրավիճակ է սահմանին և ի՞նչ է հայտարարել Չավուշօղլուն. լրահոս Մարդիկ մեկը մյուսին են նայում, տեսնեն ով առաջին քայլը կանի. Աղավնոյի նախկին համայնքապետը՝ գյուղը լքելու մասին Ի՞նչ ունեցվածք ունի Արսեն Թորոսյանը Չնայած ունեմ բավականին թվով հետևորդներ, սակայն ինձ բլոգեր չեմ համարում․ Արուս Պիվազյան Թուրքիան անում է ամեն ինչ՝ տարածաշրջանում «օրինական» ձևով իր զորքը տեղակայելու համար․ Ռուբեն Սաֆրաստյան Ի՞նչ է դեպրեսիան և ինչպե՞ս այն հաղթահարել․ մեկնաբանում է հոգեբանը Շփման գծում որևէ պայքար չի ընթանում, պատերազմը Երևանի կենտրոնում է. Հայկ Մարտիրոսյան
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ում ընկերությունը և որքան գումարով է կազմակերպել Եղեռնի 105-րդ տարելիցի միջոցառումը. փոխկապակցված ընկերությունը հաղթել է նաև Հ1-ի հայտարարած 45մլն դրամի գնման մրցույթը

Փաստերի լեզվով

Ապրիլի 24-ին ընդառաջ ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելություններն արգելվելու են, սակայն դրա փոխարեն ապրիլի 24-ին մեր բոլորի անունից կառավարությունը 105 հազար ծաղիկ կխոնարհի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

ArmDaily.am-ը հարցում էր ուղարկել Երևանի քաղաքապետարան՝հասկանալու, թե ումի՞ց են գնվել 105 հազար ծաղիկները, արդյոք տենդեր հայտարարվե՞լ է, թե՝ ոչ, և ինչքան գումար է ծախսվել 105 հազար ծաղիկ գնելու նպատակով:

Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառման իրականացման համար ծախսային մասը կազմել է 16 միլիոն 580 հազար  դրամ, որից 7 միլիոն 500 հազար դրամը՝ համայնքային բյուջեից.«Մնացորդային 9 միլիոն 80 հազար դրամը, հաշվի առնելով նշված միջոցառման բովանդակության և ձևաչափի փոփոխությունը, միջոցառման մասնակիցների և տեխնիկական հագեցվածության ծավալների ավելացման անհրաժեշտությունը, Երևանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ կառավարությանը՝ Երևան քաղաքի բյուջեով նախատեսված և փաստացի իրականացված ծախսերի տարբերության փոխհատուցման խնդրանքով:Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացված մշակութային միջոցառման համար այլ աղբյուրներից գումար չի ստացվել»:

Քաղաքապետարանից նշում են, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով իրականացված մշակութային միջոցառման ծառայությունները ձեռք են բերվել մեկ անձից գնման ընթացակարգով, հետևաբար՝ մրցույթ չի անցկացվել.«Միջոցառումն
իրականացնող ընկերության ընտրությունը կատարվել է՝ հաշվի առնելով նախկինում նմանատիպ միջոցառումներ /մասնավորապես՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված/ կազմակերպած և իրականացրած ընկերության մասնագիտական աշխատանքային խմբի փորձառությունը»:  Քաղաքապետարանից տեղեկացրին, որ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված մշակութային միջոցառումներն իրականացրել է «Լայթ լայֆ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ վարչապետի աշխատակազմն էլ իրականացրել է միջոցառման կազմակերպման համակարգումը.«Ինչ վերաբերում է ֆինանսական գործընթացին, տեղեկացնում ենք, որ աշխատակազմի կողմից միջոցառման շրջանակում ձեռք են բերվել ծաղկեպսակ և ծաղկեփնջեր՝ 318 հազար 848 դրամ գումարին համարժեք»,-մեզ տեցեկացրել էին վարչապետի աշխատակազմից:

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Լայթ լայֆ» ՍՊԸ-ն գրանցվել է 2014թ-ի ապրիլի 6-ին: Սեփականատերը Արամ Ռուբիկի Թումանյանն է: Ընկերության իրավաբանական հասցեն է Մալաթիա-Սեբաստիա Գ.Հաղթանակ 1փ 1նրբ 2տ:

ՊԵԿ-ից տեղեկանում ենք, որ որպես ծառայության մատուցման տեսակ նշված է այլ ծառայությունների մատուցումը: 

Այս ընկերությունը 2018թ-ի մայիսի 15-ից ի վեր Երևանի քաղաքապետարանի, Պաշտպանության նախարարության և «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ կնքել է ընդհանուր առմամբ 5 պայմանագիր՝ 84,737,000 դր ընդհանուր արժեքով: 

Երևանի քաղաքապետարանի հետ կնքվել է 3 պայմանագիր՝ 2018 թ-ի մայիսի 15-ին՝ 3,476,000 դր արժեքով, 2018 թ-ի հուլիսի 27-ին՝ 6,731,000 դր («Երևան Տարազ Ֆեստ» ազգային տարազի 4-րդ փառատոնի կազմակերպման ծառայություններ) և 2019 թ. հուլիսի 4-ին՝ 24,750,000 դր: Բոլոր դեպքերում ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կարիքների համար միջոցառումների կազմակերպման ծառայություններ է մատուցել: 

«Լայթ լայֆ» ՍՊԸ-ն «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի հետ 2020թ-ի փետրվարի 17-ին 45մլն դրամի պայմանագիր է կնքել: Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է  հեռուստատեսային արտադրանքի նկարահանումների համար անհրաժեշտ տեխնիկա տրամադրել՝ վարձակալական հիմունքներով:

Այստեղ հետաքրքրական է ընկերության ունեցած աշխատակիցների թիվը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկանում ենք, որ ընկերությունը 2020թ-ի մարտի 31-ի դրությամբ ունի գրանցված 3 աշխատող (յուրաքանչյուր աշխատաողի հաշվով հիմնադրամ վճարվում է 1000 դրամ գումար):

Եթե ուշադրություն դարձնենք tender-monitoring.am-ի կողմից տրամադրված տեղեկատվությանը, ապա պայմանագրի մեջ որպես էլ. փոստ նշված է [email protected] էլեկտրոնային հասցեն: Մեզ հաջողվեց գտնել Քննչական կոմիտեի հետ կնքված տոնական հանդիսությունների կազմակերպման պայմանագիր, որտեղ գործարքում նշված էր կրկին նույն էլ փոստի հասցեն: Այստեղից պարզ է դառնում, որ  «Լայթ լայֆ» ՍՊԸ-ն և Քննչական կոմիտեի հետ պայմանագիր կնքած «ԹԻ ԷՆ ՍԱՈՒՆԴ» ՍՊԸ-ն միմյանց հետ փոխկապակցված են ընկերություններ են:

 

ՀՀ քննչական կոմիտեի կազմավորման 5-ամյակի միջոցառման կազմակերպման համար պայմանագիրը կնքվել է 2019թ-ի հոկտեմբերի 7-ին՝ «ԹԻ ԷՆ ՍԱՈՒՆԴ» ՍՊԸ անվամբ ընկերության հետ: Այն նշված ընկերության կողմից ստորագրել է համասեփականատերերից Թորգոմ Մարտիրոսյանը: Պայմանագրով նշված ծառայությունը մատուցելու համար Քննչական կոմիտեն ընկերությանը փոխանցել է 9 մլն 450 հազար դրամ:

ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրից տեղեկանում ենք, որ «ԹԻ ԷՆ ՍԱՈՒՆԴ» ՍՊԸ-ի համասեփականատերերն են Թորգոմ Մարտիրոսյանը և Նարեկ Չախոյանը

Հավանաբար հենց Նարեկ Չախոյանի անվամբ էլ պայմանավորված է էլ. փոստի հասցեի անվանումը՝ [email protected]ը: Նարեկ Չախոյանը աշխատում է «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում՝ ձայնային ռեժիսոր: 

Չախոյանը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները բարձր մակարդակով կազմակերպելու համար պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 

Այստեղից պարզ է դառնում, որ «Հայաստանի հանրային Հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի աշխատակցի հետ փոխկապակցված ընկերությունը հաղթել է միջոցառումների կազմակերպման մի շարք մրցույթներում այդ թվում հենց «Հայաստանի հանրային Հեռուստաընկերության» կարիքների համար 45մլն դրամ ընդհանուր արժեքով տեխնիկայի վարձակալության մրցույթը:

Արմինե Նավոյան

Ավտովթար՝ Գյումրիում. Տուժածները հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ
Ադրբեջանական շարասյուն, անորոշ, սպասողական իրավիճակ. ի՞նչ է կատարվում Բերձորում և Աղավնոյում
Ճամբարակ քաղաքում կհիմնանորոգվի 5 բազմաբնակարան շենքի տանիք
Արմավիրի մարզում երկաթե գովազդային վահանակը քամու հետևանքով կոտրվել ու կախվել է` փակելով արագաչափը
Անթույլատրելի ենք համարում ՀՀ իշխանությունների կողմից ստվերային պայմանավորվածությունների պատասխանատվությունը արցախյան կողմի վրա բարդելու արատավոր փորձերը․ ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե
Արցախի Քաշաթաղի շրջանում սկսվել է հուշարձանների տարհանման գործընթացը
Սայաթ-Նովա թաղամասի գազամատակարարումը դադարեցվել է
Շիրակի մարզի տնտեսավարողներին մատակարարվել է 3639 տ ազոտական պարարտանյութ․ կառավարությունը սուբսիդավորել է 655 մլն դրամ
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Էկվադորի նախագահին
Նոր Արեշի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է 39-ամյա տղամարդու դի
Մահացած զինծառայողը կրծքավանդակին հրազենային վիրավորում ստացել է իրեն ամրակցված ինքնաձիգից․ ՔԿ-ն նոր մանրամասներ է հայտնում
Ծառերն ապօրինի հատել էր. ոստիկանության բացահայտումը
«Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեցին Օլիմպիադայում արծաթե մեդալ նվաճած շախմատի տղամարդկանց հավաքականին
Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարան
Արայիկ Հարությունյանն ընդունել է անհայտ կորած զինծառայողների մի խումբ հարազատների
Տեր Ներսես աբեղա Հարությունյանը նշանակվել է Միլանի հոգեւոր հովիվ
Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու վրայից հեռացնում են խաչերը
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Երիտասարդության օրը կնշվի 2022 թ. «Երիտասարդական մայրաքաղաք» Հրազդանում և ՀՀ մարզերում
Էգեյան ծովում 50 միգրանտների որոնողափրկարարական աշխատանքներ են ընթանում
Քննարկվել են Հայաստանի և Կատարի միջև միջխորհրդարանական համագործակցության խորացմանն ուղղված հարցեր
Հայ աթլետները 5 մեդալ են նվաճել
Զինվորի դի է հայտնաբերվել, իսկ Բալասանյանը ադրբեջանցիների հետ գնացել է Բերձոր. լրահոս
Ամբողջ բուսականությունը 15-20 կմ շառավղով կոչնչանա
Ձերբակալվեցին զենք ու թմրանյութ ապօրինի պահելու համար
Կինոթատրոնից՝ Գռզոյի բազառ
31-ամյա վարորդը Opel Zafira-ով հայտնվել է դաշտում
Դպրոցականների միջազգային օլիմպիադաների մասնակիցները և հաղթողները կստանան անվանական կրթաթոշակ
86-ամյա տղամարդը որոնվում է որպես անհետ կորած
Ավետիսյանների ընտանիքի երեք զինվորների պատմությունը
N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի
Թուրք պաշտոնյան պնդել է, որ Մեծամորի ատոմակայանը վտանգ է ներկայացնում Թուրքիայի ու Ադրբեջանի համար
Ինչպե՞ս է ԱՄՆ-ում ինքնաթիռը վթարային վայրէջք կատարում մայրուղու վրա և հրդեհվում
Ռուստամ Բաքոյանը և Իրաքյան Քրդստանի նախարարը քննարկել են համագործակցության խորացման մի շարք հարցեր
Վերնիսաժում արդեն կարող եք գնել Արցախից մի բուռ հող՝ ձեր մի կտորը Արցախից․ Նաիրա Զոհրաբյան
Կրակոցներ Փարիզի օդանավակայանում. կա զոհ
«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության Մամուլի ազատության 2022 թ. ինդեքսում Հայաստանը տարածաշրջանի առաջատարն է
Ըստ վերլուծության՝ հայաստանցի կանայք տղամարդկանցից ավելի պահանջատեր են հողերի հարցում. Էլբակյան
Կրակոցներ ու ծեծկռտուք Ծովինար գյուղում
Բաքվի բռնապետի արտգործնախարարի հայտարարությունը խաբեություն է. իրանագետ
Ալիևը Կոնիայում հանդիպել է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետության ղեկավարի հետ
Խստացված վերահսկողություն միս-մսեղիքի սպանդանոցային ծագման նկատմամբ
ՄՊՀ-ն վարույթ է հարուցել Globbing-ի, ONEX-ի, Հայփոստի նկատմամբ
Oգոստոսի 9-ից 10-ը բացահայտվել է հանցագործության 58 դեպք
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Ջերմաստիճանը կհասնի +40․․․+42 աստիճանի
Առինջի գյուղում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում երկու անձ կալանավորվել է
ՊԵԿ-ի նոր բացահայտումը բենզինի և դիզելային վառելիքի ներմուծման ոլորտում
Ցավում եմ, որ առիթ եմ ունեցել այս խայտառակ կազմակերպության հետ առընչվելու. Ռոբերտ Ղևոնդյան
Խաթարվել է Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ավտոճանապարհի երթևեկությունը
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™