Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը Ինչու Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ հեռարձակումը ձայն չի ունեցել Ես շոկի մեջ եմ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտության մասին Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են Տարբեր կարծիքներ մեր ներսում ևս կան. Միքայել Նահապետյանը՝ Փարաքարում կոալիցիա կազմելու մասին Տարբեր անշունչ առարկաների ինչ-որ արտահայտած հնչյուններին պատասխանելու սովորություն չունեմ. ՀՅԴ ԳՄ անդամը՝ Վահագն Ալեքսանյանի հայտարարության մասին
Լավագույն տեսանյութերը. Youtube


Ես չեմ գնացել չէ՞ իր էպիկրիզը նայել ու բարձրաձայնել․ Կարեն Վարդանյանը՝ Արսեն Թորոսյանի գրառման մասին

Հասարակություն

Արսեն Թորոսյանի գրառումը ցուցիչ է նրա փոքր մարդ լինելու։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն՝ անդրադառնալով Առողջապահության նախարարի գրառմանը, որտեղ նա, մասնավորապես, անդրադարձել էր իր հարցազրույցին՝ նշելով, որ Վարդանյանի պնդումներն անհեթեթություն են:

«Ցավում եմ, որ գիտության և գիտական ապացույցների վրա հիմնված մի ամբողջ ոլորտ կարող է ներկայացված լինել նման մտքեր արտահայտող անձի կողմից ու շատ եմ ցանկանում, որ պարոն Կարեն Վարդանյանը հանկարծ չվարակվի կորոնավիրուսային հիվանդությամբ, քանի որ հաշվի առնելով վերջինիս քրոնիկական հիվանդությունները, չի բացառվում հիվանդության խիստ բացասական ելքը»,-գրել էր նախարարը:

Նախարարի այս գրառումը շատ օգտատերերի կողմից քննադատության արժանացավ, իսկ Վարդանյանն ասաց, որ այդ գրառումը հենց Թորոսյանին է բնութագրում։

«Ես չեմ գնացել չէ՞ իր էպիկրիզը նայել ու բարձրաձայնել, թե պարոն Թորոսյանն ինչ հիվանդություններով է տառապում, ինչ խրոնիկ հիվանդություններ ունի։ Դա բժշկական էթիկայի խախտում է։ Իսկ բժշկական էթիկայի խախտում թույլ տվող մարդը ոչ միայն իրավունք չունի նախարար լինելու, այլև ընդհանրապես բժիշկ աշխատելու»,-ասաց նա՝ ընդգծելով, որ կորոնավիրուսը համաշխարհային բլեֆ է պնդման համար հիմք են հանդիսանում համաշխարհային անկախ փորձագետների պնդումները, որոնք վաճառված չեն և Համաշխարհային առողջապահության կազմակերպությունից ու դեղորայքային ընկերություններից փող չեն ստանում։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը փող է ստանում տարբեր հիմնադրամներից, մասնավորապես, Ռոքֆելլերների հիմնադրամից, Բիլ Գեյթսի հիմնադրամից, Բաֆֆեթի հիմնադրամից, որոնք զբաղվում են տարատեսակ պատվաստանյութերի առաջ մղմամբ։

«Ընդ որում՝ ԱՀԿ-ն նաև ֆինանսավորում է Հայաստանին, դրա համար ես իրավունք ունեմ կասկածելու, որ իրենք սխալ ուղղությամբ են ուղղորդում նաև Հայաստանի առողջապահությունը։ Ի դեպ, այս տեսակետը պաշտպանում է նաև Դոնալդ Թրամփը, ով դադարեցրեց ԱՄՆ-ի կողմից ԱՀԿ-ին ֆինասավորման տրամադրումը»,-ասաց նա։

Վարդանյանը պնդում է, որ COVID-19 –ից մահացության վիճակագրությունը ներկայացնողները չունեն ապացույցներ, որ հիվանդները մահանում են հենց կորոնավիրուսից, քանի որ հենց իրենք են արգելել են դիահերձումները։

«Եթե դիահերձում չկա՝ սա նշանակում է, որ իրենց ախտորոշումը կասկածի տակ է, որևէ մեկ ապացույց, որ մարդը մահացել է կոնկրետ COVID-19-ից՝ իրենք չունեն։ Իսկ առաջ ի՞նչ է, քաղցկեղով հիվանդ չկար, որ գրիպ էլ ուներ ու մահանում էր քաղցկեղից։ Հիմա նույն վիճակն է, մարդը մահացել է քաղցկեղից, թոքաբորբից ու միաժամանակ նաև COVID-19 է ունեցել, COVID-19-ի կարող է ծանրացնի իր վիճակը, սակայն որևէ ապացույց չկա, որ մարդը 80 տարեկան մահացել է հենց կորոնավիրուսից։ Անգամ պաշտոնական տեղեկատվություն կա, որ տարբեր հիվանդություններից մահացած մարդկանց հարազատներին գումար են վճարվում, որպեսզի վերջիններիս մահվան եզրակացության մեջ նշվի, որ նրանք մահացել են COVID-19-ից։ Մասնավորապես, ԱՄՆ-ում պաշտոնապես 4500 դոլար վճարում են, եթե մարդը մահացել է թոքաբորբից, եթե գրվում է նաև COVID-19-ով է հիվանդ եղել տալիս են ևս 30 հազար դոլար, եթե մահացել է, նաև օգտագործել արհեստական շնչառական սարք, վճարում են 39 հազար դոլար։ Բնական է, որ հիվանդի հարազատները շահագրգռված են ներկայացնելու, որ հիվանդը մահացել է COVID-19-ից, այսինքն սա միջազգային պրովոկացիա է»,-ասաց Վարդանյանն՝ ընդգծելով, որ Թորոսյանն այժմ ուզում է ապացուցել, որ ինքը միջազգային այս պրովոկացիայի մաս չէ։

«Մինչդեռ, նախարարը սեփական կարծիք չունի և ասում է այն, ինչ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ Նա որպես նախարար պարտավոր էր խթանել տարբեր առողջապահական ասոցիացիաների ստեղծումը, այդ թվում՝ վիրուսոլոգների, որպեսզի մենք պրոֆեսիոնալ անկախ կարծիք ունենանք։ Հիմա նման կարծիք չկա և ինքը ԱՀԿ-ի կարծիքն այստեղ տրանսլիացիա է անում»։

Նա ընդգծեց, որ մարդիկ, ովքեր ֆինանսավորում են ԱՀԿ-ն, մասնավորապես Բիլ Գեյթսը, ուղիղ խոսում են վակցինացիայի անհրաժեշտության մասին, սակայն դեռ ոչ ոքի հայտնի չէ, թե դա ինչ պատվաստանյութ է լինելու։

«Նույն Բիլ Գեյթսը Հնդկաստանում դատվում է 400 հազար երեխայի պատվաստանյութի միջոցով պարալիչ գցելու մեջ, Աֆրիկայում նրանց թիվը հասնում է մի քանի 100 հազար երեխայի։ Իրականում, նրանք գնում են աշխարհի բնակչության նվազեցման ծրագիրն իրագործելու ուղղությամբ ու նվազեցնում են մեզ, ոչ թե իրենց։ Նույն Բիլ Գեյթս թույլ չի տալիս, որ իր երեխաներին որևէ մեկը պատվաստի։ Ավելին, դեռ տարեսկզբին՝ պանդեմիա հայտարարելուց 3 ամիս առաջ Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում ՝ Դավոսում Բիլ Գեյթսը ներկայացնում էր, թե ինչպես է ընթանալու կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում, թե որքան մարդ է մահանալու դրանից։ Նրանք պլանավորում են, իսկ Հայաստանում առկա ռիսկերի մասին չեն էլ մտածում։ Համաշխարհային բանկը ներկայացրել է ցուցանիշներ, թե ՀՆԱ-ի 10 տոկոսի նվազման պատճառով երկրի բնակչությունը որքան է նվազելու։ Ըստ այդմ՝ 10 տոկոս ՀՆԱ-ի նվազման հետևանքով բնակչության 2 տոկոսը նվազում է։ Մասնավորապես, Հայաստանում, եթե 2 ամիս տնտեսության հիմնական ոլորտները չեն աշխատել, ապա առնվազն 16 տոկոս ՀՆԱ-ն կնվազի։ Օրինակ, ԱՄՆ-ում COVID-19 հետևանքով 30 մլն գործազուրկ առաջացավ, դա բնակչության 10 տոկոսն է։ Կարծում եմ՝ ճիշտ նույնքան էլ Հայաստանում կառաջանա։ Սա նշանակում է, որ Հայաստանում բնակչությունը նվազելու է 60 հազարով, սա հետևանքն է թերսնուցման, դեղի գումար չունենալու, բժշկական սպասարկումից օգտվելու հնարավորություն չունենալու և այլնի։ Այսինքն, հիմա 2 ամիս անմիտ տնտեսությունը փակելու պատճառով 60 հազար մարդ մահանալու է։ Հիմա մեզ վախեցնում են 100 մահով, բայց իրականում թերսնուցման դեղ չունենալու, գործ չունենալու, բժշկի չդիմելու պատճառով 60 հազար բնակչություն ենք կորցնելու ու Թորոսյանը պատասխան է տալու հենց այդ 60 հազարի համար»,-ասաց Վարդանյանը։

Փոխհրաձգություն ադրբեջանաիրանական սահմանին
Անցկացվել են անվտանգության կանոնների պահպանման պարապմունքներ
Դատախազությունն ԱԺ-ում ծեծկռտուքի վերաբերյալ հրապարակումներն ուղարկել է ԱԱԾ
Ավարտվել է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի նախաքննությունը․ ՔԿ
Անելու ենք հնարավորը, որպեսզի օր առաջ լուծենք Շիրակում աղետի հետևանքով ծառացած խնդիրները․ ՀՀ փոխվարչապետ
Նիկոլի որբերն իրենց բնորոշ ոճով են գործել` ճիշտ շակալների նման, զուգահեռ ստացել են նաև պատասխան
Երբ փողոցի խուժանին բերում են խորհրդարան
Համլետ Բատիկյանը ազատվել է փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնից
Գերիների անհապաղ ազատ արձակումն առաջանահերթ խնդիրներից է․ արդարադատության նախարարը հանդիպել է ԵԽ ներկայացուցիչների հետ
Ինչ է տեղի ունենում Դեմիրճյան-Բաղրամյան ԱԺ մուտքի մոտ. Ուղիղ
Արցախի պետնախարարը ծաղիկներ է խոնարհել երկրաշարժի զոհերի հիշատակին
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ. Լարսը բաց է
Կաթողիկոսն ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հակոբ Տեր-Խաչատուրյանին. կողմերն անդրադարձել են սահմաններին և սահմանամերձ բնակավայրերում առաջացած անվտանգային խնդիրներին
Փաշինյանի որոշմամբ Ամալյա Կարապետյանը պաշտոնի է նշանակվել
Գլխավոր դատախազությունում ինչպե՞ս են որակում ԱԺ-ի այսօրվա ծեծկռտուքը
Ո՞վ եւ որտե՞ղ է Ալեն Սիմոնյանին տեսանկարահանել. սկանդալային տեսանյութի հետքերով
Ներսում, երբ ես եկա, Արծվիկ Մինասյանն էր խոսում Կոնջորյան Հայկի հետ. ՔՊ-ական պատգամավոր
Շտապօգնության մեքենա է ժամանել ԱԺ. մանրամասներ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքից
Պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնելը կարող է հանգեցնել աշխատանքից ազատման. ԱԺ-ն քննարկում է նախագիծը
Որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը
Ինչ է տեղի ունեցել ԱԺ-ում. մանրամասներ
Անոնս. AD TV «Հարցազրույցի» հյուրն է Հովիկ Աղազարյանը.Դիտեք այսօր՝ 21 .30-ին
Ծեծկռտուք, հայհոյախառը լարված իրավիճակ ԱԺ-ում 18+
Երկարաձգվում է ոչ կենսաչափական տվյալներով անձնագրերի տրամադրման ժամկետը
Այս իրավիճակն աննախադեպ է Եվրոպայի խորհրդի անդամ երկրի դեպքում. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Արթուր Ղազինյանը 15-րդ անգամ չի ընտրվել հանձնաժողովի նախագահի տեղակալ
Դուք եք Ռուսաստանում սկանդալային հայտարարություն արել. Խամոյանը՝ Ալեն Սիմոնյանին
Ինչու Ալեն Սիմոնյանը կրկին հայտնվեց հանրային քննադատությունների թիրախում. Փաշինյանի մտքերը շարունակողը դեռ նրա գործը շարունակողը չէ՞
Նախագահը պրոֆեսոր Արամ Սահարյանի հետ քննարկել է երիտասարդ հայ ֆիզիկոսների՝ Սինգապուրում վերապատրաստվելու ծրագրերը
Վրաստանի արդարադատության նախարարությունը տուգանվել է Սաակաշվիլիի բանտային լուսանկարները հրապարակելու համար
Լուսահովիտ համայնքում և Վարագավան բնակավայրում շչակներ են գործարկվելու
Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ աղմկահարույց տեսանյութի ամբողջական տարբերակը
Հնագիտական թաղված հուշարձանների հայտնաբերման և գնահատման աշխատանքներում առաջարկվել է նոր մոտեցում
Ինչպես են կազմվել խորհրդային քարտեզները, որոնք ոչ դե յուրե և ոչ էլ դե ֆակտո չունեն կիրառական արժեք
Հաշմանդամություն ունեցող մարզիկները որոշել են սեղմում հենարանից վարժության Հայաստանի չեմպիոններին
Կարճատես իշխանության սխալ հաշվարկները եւ ՄԻՊ թեկնածուի «հեղինակավոր» անցյալը
Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 30-ամյա տղամարդը
Ալենի ղեկավար նեռը փաստացի գերի է հանձնվել ալիևին ու բոլորիս է դարձրել գերի. Ռուբեն Մելիքյան
Գրեթե բոլոր համայնքներում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից տեղի են ունեցել վարչական ռեսուրսի չարաշահման բազմաթիվ դեպքեր
Ինչու Ասպրամ Կրպեյանի երդման ժամանակ հեռարձակումը ձայն չի ունեցել
Թուրքիա մեկնող զբոսաշրջիկներն Անիում կկարողանան շրջել էլեկտրական կառքով
Վերաքննիչ դատարանն այսօր մերժեց Վարուժան Ավետիսյանի՝ արտերկրում բուժում ստանալու վերաբերյալ փաստաբանի միջնորդությունը
Եթե ՔՊ-ն համաձայն չի Ալենի տեսակետի հետ, ապա Ալենը պիտի հրաժարական տա
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 509 նոր դեպք
Ես շոկի մեջ եմ. Գեղամ Նազարյանը՝ Ալեն Սիմոնյանի արտահայտության մասին
Ալեն Սիմոնյանը՝ իր մասնակցությամբ սկանդալային տեսանյութի մասին
ԱՀԿ-ն դեմ է արտահայտվել կորոնավիրուսի բուժման ժամանակ արյան փոխներարկմանը
Վարդենիսում 2 դաշինքները հայտարարել են տեղական իշխանություն ձևավորելու մասին
Մահացել է «Մի» ուղղաթիռների փորձարկող օդաչու, Խորհրդային Միության հերոս Գուրգեն Կարապետյանը
Ջալալ Հարությունյանին այսօր վիրահատե՞լ են
Ամենադիտված
Կայքի պատրաստում և սպասարկում՝ sargssyan™