Ովքե՞ր են Կոտայքի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. Ռոմանոս Պետրոսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Կոտայքի մարզպետի աշխատակազմը: Կոտայքի մարզպետը Ռոմանոս Պետրոսյանն է:
Պետրոսյանն ունի երկու տեղակալ՝ Վասակ Վարդանյանը և Առնակ Ավետիսյանը: Մարզպետի խորհրդականներն են Արտավազդ Բարսեղյանը և Արևշատ Առաքելյանը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարը Լևոն Պետրոսյանն է:
Կոտայքի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում կա 6 վարչություն, 6 բաժին, մեկ տեսչություն և քարտուղարություն:
Ինչպես նաև կա 4 առանձնացված ստորաբաժանում` Աբովյանի, Հրազդանի, Չարենցավանի և Եղվարդի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: