Ովքե՞ր են Արարատի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. Գարիկ Սարգսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Արարատի մարզպետի աշխատակազմը: Արարատի մարզպետը Գարիկ Սարգսյանն է:
Սարգսյանն ունի մեկ տեղակալ՝ Արտավազդ Նազարեթյանը: Մարզպետի խորհրդականներն են Արմենակ Բաղիրյանը և Լիլիթ Թադևոսյանը:
Օգնականներն են՝ Գևորգ Մանուկյանը և Տիգրան Շիրինյանը:
Գլխավոր քարտուղարը Լիլիթ Միրզախանյանն է:
Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում կա 6 վարչություն, 7 բաժին և քարտուղարություն:
Ինչպես նաև կա 3 առանձնացված ստորաբաժանում` Մասիսի, Արտաշատի և Վեդու սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: