Եթե անկեղծ, ապա չհասկացա, թե կորոնավիրուսն ում շունն է. «Ցանցահենը»՝ Թադ Հայրապետյան
Ցանցահեն
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է Ֆեյսբուքում հայտնի ու ակտիվ օգտատերերին։ Այս անգամ մեր շարքի հերոսը Թադ Հայրապետյանն է։
-La casa de papel-ի մասին գրառումնե՞րն եք ընտրում, թե՝ երեխայի նկարը մեծացրեք լայքեք խնդրանքները)
-Երևի թե երեխայի նկարը մեծացնելու ու լայքելու խնդրանքները։ Առհասարակ երեխաների շատ եմ սիրում ու չեմ կարող սերիալը համեմատել իրենց հետ։
-Մեկ ամիս կարանտինում անցկացնելուց հետո վերջապես հասկացա՞ք, թե ում շունն է կորոնավիրուսը։
-Եթե անկեղծ ասեմ, ապա՝ չհասկացա։ Մի բան եմ հասկացել շատ լավ, որ տանը մնալը մարդկանց վրա դրական ազդեցություն չի կարող թողնել։ Ճիշտ է մեզ տրվում է ժամանակ մեր գործերը ավարտին հասցնելու համար, բայց այդ գործերն էլ մի օր ավարատվում են, չէ՞…
-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ, ում պարտադիր է հետևել և ինչու։
-Իրականում ֆեյսբուքում ոչ մեկին չեմ հետևում։ Այն օգտագործում եմ խմբում և անձնական էջումս գրառումներ անելու համար։ Չեմ կարող առանձնացնել որևէ մեկին։
-«Ոխերիմ թշնամի» ունե՞ք Ֆեյսբուքում, ում հետ աչքով աչք չունեք։
-Չէ, առհասարակ, թշնամիներ չունեմ։ Նամանավանդ օնլայն հարթակներում։
-Ֆեյք երբևէ ունեցե՞լ եք։ Եթե՝ այո, ինչպե՞ս էր այն կոչվում և ինչո՞ւ էիք բացել, եթե ՝ ոչ, ապա պատկերացնենք պետք է բացեք, ի՞նչ անուն կդնեիք։
-Ֆեյք էջ երբեք չեմ ունեցել, բայց, եթե ունենայի, անունը կդնեի greek god:
-Ֆեյսբուքն ապրելու, ծանոթանալու, քնելու ու արթնանալու, բիզնեսն առաջ տանելու ու էլի նման հազար հատ գործառույթի տեղ է)։ Բաաաայց կա մի ֆունկցիա, որն ունի Ֆեյսբուքը ու դրա մասին գիտի միայն Թադը։ Ո՞րն է այդ ֆունկցիան։
-Կարծում եմ՝ բոլոր այն մարդիկ, ովքեր ֆեյսբուքի վետերաններ են շատ լավ տեղեկացված են բոլոր ֆունկցիաներից։ Էջերում նոր ֆունկցիաներ են հայտնվել, որոնցից անգամ ես տեղյակ չեմ, չնայած նրան, որ առաջ չկար մի ֆունցկիա, որը չիմանայի։ Կարծում եմ չտեղեկացված լինելը պայմանավորված է ժամանակի սակավությամբ։
-Ֆեյսբուքի տիրույթում երբևէ սիրահարվե՞լ եք։ Խորհուրդ Թադից տղաներին, ինչպիսի՞ մոտեցում ցուցաբերել հավանած ֆեյսբուքահայուհուն, որպեսզի մերժում չստանալ։
-Ես կասեի՝ հավանել եմ։ Սիրահարվելու համար պետք է ռեալ շփում, օնլայնը բավարար չէ։ Դե իսկ տղաներին կասեի հետևյալը՝
1. Աղջկան գրելուց գրեք հայերեն կամ ճիշտ տրանսլիտով, որովհետև, իրականում սա կարևոր է, չէ որ գրելու ձևից շատ բան է կախված ու դուք չգիտեք, թե էկրանի մյուս կողմում ինչ տեսակի մարդ է։
2. Մտածեք գրելուց առաջ։ Մի տվեք շաբլոն ու ծեծված հարցեր։ Օրիանակ՝ «Բարև Անի ջան, մի հարց կարելի է»:
3. Եվ ընդհանրապես, ճիշտը ռեալ շփումն է, հավատացեք ինձ այդպես դուք ավելի շատ բան կհասկանաք, միմիկան ու ժեստերը ֆեյսբուքով չեք տեսնի, աչքերի խորությունն ու բույրը այդպես չեք զգա։
-Եղե՞լ է դեպք, որ մեկը ստատուս գրի, ասեք՝ վախ ոնց էս ստատուսը ես չեմ գրել։ Եթե այո՝ ո՞ւմն է եղել և ի՞նչ էր գրված։
-Հմմմ, չէ, կարծում եմ նման բան չի եղել։ Անգամ, եթե եղել է՝ չեմ հիշում։
-Վերջին նամակը ո՞ւմից եք ստացել ու ինչ պարունակությամբ, եթե գաղտնիք չէ:
-Վերջին նամակս ստացել եմ աշակերտիցս հետևյալ բովանդակությամբ՝ «I’ll transfer the money a bit later» ։Դ
-Առանց Ֆեյսբուք...
Չէի ճանաչի այն մարդկանց, որոնց հիմա գիտեմ ու շատ ուրախ եմ։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի