Արմդեյլի օմբուդսմեն. արտահերթ ընտրություններ
ADTV«Արմդեյլի օմբուդսմենի» այսօրվա հաղորդումը արտահերթ ընտրությունների մասին է։ Դեկտեմբերի 9-ին նորանկախ Հայաստանի պատմության մեջ կանցկացվեն թվով 8-րդ, բայց առաջին արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ 11 ուժ կպայքարի խորհրդարանում հայտնվելու համար, այս թիվը 2-ով ավելի է նախորդ երկու ընտրություններին մասնակցողներից։ Արտահերթ ընտրությունների ժամանակ ընթացակարգերը արագացված են, քաղաքական ուժերին մի քանի օր մնաց ընտրողներին համոզելու եւ խոստումներ տալու համար։ Ինչպե՞ս ենք ընտրում, ո՞ւմ ենք ընտրում եւ ովքե՞ր են ձեւավորում իշխանությունը, ԿԸՀ, ոստիկանության անելիքները, վարչական ռեսուրսի օգտագործման շահարկումները, այս եւ այլ հարցերին անդրադառնում ենք հաղորդման մեջ։