Ովքե՞ր են Գեղարքունիքի մարզպետարանի բարձրաստիճան պաշտոնյաները. Գնել Սանոսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմը:
Գեղարքունիքի մարզպետը Գնել Սանոսյանն է: Գեղարքունիքի մարզպետի տեղակալը
Նարեկ Գրիգորյանն է: Սանոսյանն ունի 1 խորհրդական՝ Վահագն Դաբաղյանը, 2 օգնական՝ Լիանա Հովհաննիսյանը և Նարեկ Մանուկյանը:
Մարզպետարանի գլխավոր քարտուղարը Սևակ Խլղաթյանն է, իսկ մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալը՝ Ալբերտ Աղեկյանը:
Գեղարքունիքի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումում կա 6 վարչություն, 7 բաժին և քարտուղարություն:
Ինչպես նաև կա 5 առանձնացված ստորաբաժանում՝ Գավառի, Մարտունու, Սևանի, Վարդենիսի և Ճամբարակի սոցիալական աջակցության տարածքային գործակալությունները: