1963թ.-ի նոյեմբերի 22-ն աշխարհը չի մոռանա: Այդ օրը Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդի սպանվել է Դալասում` հրազենային վնասվածք ստանալով գլխին: Քենեդին մահացու վիրավորում է ստացել դիպուկահար հրացանից արձակված փամփուշտից, երբ իր կնոջ՝ Ժակլին Քենեդու հետ միասին, նախագահական շքախմբով անցնում էր Էլմ Սթրիթով։ Այդ պահից ի վեր դավադրության անթիվ-անհամար վարկածներ են առաջ քաշվել, որոնք հասարակության մոտ հակասական կարծքներ են առաջացրել: Սակայն չի բացառվում, որ երբեք էլ չպարզվի, թե այդ օրն իրականում ինչ է կատարվել: Քենեդու սպանությունը ԱՄՆ-ի պատմության կարևոր իրադարձություններից մեկն է, քանի որ մեծ ազդեցություն է ունեցել ժողովրդի վրա և առաջ բերել մի շարք քաղաքական հետևանքներ։ 2004 թվականին Ֆոքս Նյուզի կատարած հարցման համաձայն՝ ամերիկացիների 66%-ը հավատում է, որ Քենեդու սպանությունը քաղաքական դավադրություն է, իսկ 74%-ը գտնում է, որ սպանության մանրամասները թաքցված են:
Քենեդու մահվանից հետո նրա ընտանիքի անդամները մեկը մյուսից հետո մահացան: Շատերը պնդում են՝ ընտանիքն անիծված է, սա գերբանական ուժեր են: Նրա ավագ որդին՝ Ժոզեֆ կրտսերը, մահացել է 1944 թ.-ին մարտի ժամանակ, 1948-ին աղջիկը մահացել է ավտովթարից, նրա ամենաճանաչված որդին՝ ԱՄՆ-ի նախագահ Ջոն Քենեդին, սպանվել է 1963-ին, իսկ եղբայրը՝ սենատոր Ռոբերտ Քենեդին, 1968-ին: 1984թ.-ին Ռոբերտ Քենեդու որդին մահացավ գերդոզավորումից, եղբայրը 1997թ.-ին մահացավ դահուկներով սահելիս: Եվ վերջապես Ջոն կրտսերը, նրա կինը եւ կնոջ քույրը մահացել են վթարից սեփական ինքնաթիռով թռիչքի ժամանակ, որը վարում էր անձամբ Ջոնը: Այս ամենից բացի ընտանիքում տեղի են ունեցել մի շարք այլ դժբախտություններ՝ վիժում, ինքնասպանություն, կաթված եւ այլ դժբախտ դեպքեր: Նույնիսկ ամենասովորական զբոսանքը ավտոմեքենայով դժբախտ ավարտ է ունեցել Պատրիկ Քենեդու համար. նա վթարի է ենթարկվել՝ լինելով ինչ-որ դեղանյութի ազդեցության տակ, որը նրան բժիշկներն են նշանակել, իսկ նրա հորը՝ Թեդ Քենեդուն հարվածել է կայծակը ինքնաթիռով թռչելու ժամանակ:
2019-ին էլ ԱՄՆ–ի հանգուցյալ նախագահ Ջոն Քենեդու կրտսեր եղբոր` Ռոբերտ Քենեդու թոռը` 22 տարեկան Սիրշա Քենեդին, մահացել էր թմրանյութերի գերդոզավորումից։ Տվյալներ կան, որ նրան հայտնաբերել են Մասաչուսեթսում գտնվող ընտանեկան կալվածքում։ Դիակի մոտ ցավազրկող դեղեր ու թմրամիջոցների կախվածությունից բուժվելու համար նախատեսված դեղամիջոցներ են եղել։
Օրեր առաջ էլ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհին և նրա ութամյա որդին ամերիկյան Մերիլենդ նահանգում նավարկելու ժամանակ անհետացել էին: Ապրիլի 7-ին ԱՄՆ-ի ոստիկանները գտել էին Միացյալ Նահանգների 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու՝ 40-ամյա Մեյվ Քենեդի Թաունսենդ Մաքքինի մարմինը, իսկ ահա այսօր էլ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի եղբոր՝ սենատոր Ռոբերտ Քենեդիի թոռնուհու 8-ամյա որդու՝ Գիդեոն Ջոզեֆ Քենեդի Մաքքինի մարմինը հայտնաբերվել է փրկարարների կողմից Չեսապիկի ծոցում:

