«Դիզվառելիքի շուկայում աննախադեպ գնանկուն է նկատվում, այսօր արդեն դիզվսռելիքը հասանելի է 360 դրամով»,-կառավարության նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Գյուղատնտեսական աշխատսնքների այս սեզոնին սա կարևոր է, կարող ենք նաև արձանագրել, որ մենք այս գիշեր լարված էինք բավականին, որովհետև այս գիշեր ցրտահարությսն վտանգ կար։ Կարող ենք արձանագրել, որ նորմալ է անցել, համենայնդեպս, էական վնասների մասին տեղեկատվություն այս պահին չունեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ օրվա ընթացքում տվյալները կճշտվեն։ Նա նշեց, որ վնասվել են հատկապես ծիրանի որոշ այգիներ։
«Բայց այն մեծ վախը, որ կար, արդեն անցյալ պետք է համարել, ամեն դեպքում, այս գիշեր նույնպես պետք է զգույշ լինել»,- ասաց նախարարը։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
