Ովքեր են ՍԱՏՄ բարձրաստիճան պաշտոնյաները. Գեորգի Ավետիսյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի աշխատակազմը:
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն իրականացնում է սննդամթերքի անվտանգության և համապատասխանության գնահատման, անասնաբուժության և բուսասանիտարիայի բնագավառների պետական կարգավորումը, օրենքով, իսկ առանձին դեպքերում դեպքերում իրականացնում է նաև վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ այդ բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։
ՍԱՏՄ ղեկավարը Գեորգի Ավետիսյանն է:
Ավետիսյանն ունի 3 տեղակալ՝ Նարեկ Հայրապետյանը, Գարիկ Սարոյանը և Արթուր Շատվորյանը:
ՍԱՏՄ ղեկավարի խորհրդականներն են Տիգրան Գևորգյանը և Էլվիրա Միրզոյանը:
ՍԱՏՄ-ն ունի 16 կառուցվածքային ստորաբաժանում, 9 սահմանային հսկիչ կետ: