Ներկայիս ընդդիմադիրներից մեկն առաջարկել էր գումարով մարդկանց մասին տարբեր բաներ գրել. «Ցանցահենը»՝ Կարո Ղուկասյան
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է իր «Ցանցահեն» շարքը, որում ամեն անգամ անդրադառնում է ֆեյսբուքում հայտնի, սիրված ու ակտիվ օգտատերերին: Այս անգամ մեր զրուցակիցը Կարո Ղուկասյանն է:
-Կարո, մեկ օրվա մեջ Ֆեյսբուքում քանի՞ աղջկա հետ եք շփվում։ Երբևէ օնլայն սիրահարվե՞լ եք։
Անկեղծ ասած՝ հիմնականում մի երկու- երեք հոգու հետ եմ շփվում, որոնք ինձ շատ հարազատ մարդիկ են, օնլայն տիրույթում սիրահարված չկամ, որովհետև համացանցում ամեն բան խաբուսիկ է: Օրինակ՝ անցյալում եղել են դեպքեր, երբ ծանոթացել եմ աղջկա հետ, երբ ռեալ կյանքում հանդիպեցինք նա շատ էր տարբերվում՝ համացացնում եղած աղջկանից։
-Ամենատպավորիչ ու հիշարժան պահը, որը կապված է Ֆեյսբուքի հետ, ո՞րն է եղել Ձեր կյանքում և ինչո՞ւ։
Անկեղծ ասած՝ շատ տարբեր հիշարժան պահեր են եղել, չեմ կարող առանձնացնել: Օրինակ՝ 2015 թվականի Էլեկտրիկ Երևանի ժամանակ, երբ նկարս ամբողջ ՖԲ -ում էր ինձ մոտ շատ է տպավորվել, շատ է տպավորվել նաև 2016 թվականի ապրիլյան քառօրյայից որոշ դրվագներ, շատ կան։
-ՖԲ-ում կա սև ցուցակ ասվածը։ Ավելի շատ Դո՞ւք եք մարդկանց սև ցուցակ գցում, թե՞ Ձեզ են գցում։
Չեմ կարող ասել, թե ինձ քանի հոգի է գցել սև ցուցակ, բայց իմ սև ցուցակում մոտ մի 100 հոգի կա, հիմնականում այնտեղ հանգրվան են գտնում ֆեյքերը և մի քանի մարդիկ, որոնք կյանքի բերումով, ցավոք սրտի, ապուշ են։
-Նշեք Ձեր կարծիքով ֆեյսբուքյան մի օգտատիրոջ ում պարտադիր է հետևել և ինչու։
Այդպիսի օգտատերերը շատ են, բայց, եթե մի հոգու անուն պետք է տամ, ում պարտադիր է հետևել, դա կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյան է։ Ինչո՞ւ, որովհետև ՀՀ վարչապետն է։
-Կա՞ մարդ ում մասին երբեք գրառում չեք անի, թեկուզ շաաատ մեծ գումարի դիմաց, ո՞վ է նա և ինչո՞ւ։
Մի քանի տարի առաջ( անունը չեմ ասի) ներկայիս ընդդիմադիրներից է, առաջարկել էր գումարով մարդկանց մասին տարբեր բաներ գրել, բայց ես իրեն շատ կոպիտ ձևով անպատվել եմ։ Որովհետև կյանքում կան արժեքներ, որոնք երբեք չեն վաճառվում։ Ես միշտ ձգտում եմ այն ինչը արդարամիտ է, կյանքում գումարով գրած չկամ ու չեմ էլ լինի։
-Օրվա մեջ հաստատ շատ նամակներ եք ստանում, ո՞ւմ նամակն է, որին ակնթարթորեն պատասխանում եք և ինչո՞ւ։
Ակնթարթորեն պատասխանում եմ հիմնական հրատապ և կարևոր նամակները, եթե կապված է աշխատանքիս հետ։ Կան մարդիկ, որոնց նամակները ինձ համար շատ կարևոր են և առաջնային:
-Քաղաքականությունից չենք փախչի, ուզենք-չուզենք մեր օրվա մի մասնիկն է։ Ո՞ւմ եք հետևում քաղաքական Գործիչներից Ֆեյսբուքում։ Օրինակ՝ ի՞նչ կուզենայիք այդ գործիչը փոխեր իր էջում։
Բոլորին հետևում եմ, թե իմ թիմակիցներին, որոնք այսօր իշխանություն են, թե մնացած այլ ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչներին։ Էջը կարևոր չէ, թե ինչպիսինն է, կարևորը հիմնականում մտքերն են։
-«Ոխերիմ թշնամի» ունե՞ք Ֆեյսբուքում, ում հետ աչքով աչք չունեք։
Ոխերիմ թշնամիներ չունեմ, թե ռեալ կյանքում, թե՝ վիրտուալ։ Բայց կան այնպիսի մարդիկ, որոնց տանել չեմ կարողանում, թե անձնապես իրենց ճանաչելով, թե վիրտուալ գրածներով։ Ես երեսփոխան, լպրծուն մարդկանցից նողկանք եմ ապրում։
-Հայտնի դարձաք Էլեկտրիկ Երևանի հայտնի նկարից հետո: Նկարն ի՞նչ փոխեց Ձեր կյանքում:
Ոչ մի բան, ես նույնն եմ մնացել:
-Եվ վերջում, հիմա խոսքի ազատություն է։ Ով ինչ ուզում է, գրում է մյուսի գրառման կամ նկարի տակ։ Եղե՞լ է, որ մեկնաբանության կամ նամակի պատճառով ընկնեք կռվի մեջ։ Վերջն ի՞նչ է եղել, եթե, իհարկե եղել է նման դեպք։
- Դպրոցական տարիներին եղել է, որ կռիվների մեջ եմ ընկել մարդ ենք ծեծել, բայց հիմա հանդուրժող եմ, աշխատում եմ կռիվների մեջ չընկնել, չնայած որ դա անխուսափելի է։
Շարքը՝ Անյուտա Աթանեսյանի