Ֆեյսբուքյան օգտատեր Մարիամ Ենոքյանն իր էջում գրել է. «Արմավիրի մարզի մի շարք գյուղերի մեղվապահները ահազանգում են։ Մեղուների մասսայական անկում է տեղի ունենում մասնավորապես Նորավան և Լուկաշին համայնքներում։ Վարկածներից ամենաշրջանառվողը թունավորումն է»:
Հրապարակմանն արձագանքել է Շրջակա միջավայրի նախարարի մամուլի խոսնակ Դավիթ Գրիգորյանը, ով գրել է. «Համապատասխան կառույցների մասնագետներն այժմ ուսումնասիրում են Ձեր կողմից բարձրաձայնված խնդիրը, վերլուծում են Ձեր տրամադրած տվյալները (լուսանկարներ, տեղեկություններ)։ Հավելյալ պարզաբանումների համար Ձեր հետ կապ կհաստատեն»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
