Երեկ առավոտյան համացանցում էր հայտնվել մի տեսանյութ, որտեղ ՀՀ քաղաքացիները Ռուսատանի «Դոմոդեդովո» օդանավակայանում էին, և բողոքում էին, որ մնացել են առանց գումար և սնունդ, չեն կարողանում վերադառնալ Հայաստան: Տեսանյութը արագ տարածվեց և քննարկման առիթ դարձավ:
Տեսանյութի հրապարակումից ժամեր անց Մոսկվայում բնակվող հայ գործարար Արմեն Սիրունյանը մեծ քանակությամբ, սնունդ, ջուր ու հյութեր էր ուղարկել օդանավակայանում մնացած հայերի համար:
ArmDaily.am-ի հետ զրույցում Սիրունյանն ասաց, որ իր ուղարկած սնունդը գոնե երկու օր բոլորին կբավականեցներ: Նա նաև նշեց, որ բացի սնունդը առաջարկել էին նաև իրենց օգնությունը որևէ գիշերելու տեղ գտնելու հարցում:
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Ռուսաստանը մարտի 27-ից դադարեցրել էր օդային հաղորդակցությունը բոլոր երկրների հետ, ինչի հետևքանով մի խումբ ՀՀ քաղաքացիներ չէին կարողանում վերադառնալ հայրենիք: Այսօր հայտնի դարձավ, որ ՌԴ կառավարության կողմից «Ռեդ Վինգս» ավիանկերությունը ձեռք է բերել մեկանգամյա թույլտվություն ապրիլի 6-ին, Մոսկվայի ժամանակով ժամը՝ 15:40-ին, կազմակերպվելու Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը (WZ4323), որով կարող են Հայաստան վերադառնալ բացառապես ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները:

