Ինչպես ընտրել կոճապղպեղ
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Ինչպես ընտրել...» շարքը: Մեր ընթերցողին ներկայացնում ենք, թե ինչպես ընտրել սնունդը, որպեսզի այն լինի ոչ միայն համեղ, այլ նաև օգտակար և անվնաս:
Այս շաբաթ ձեզ ենք ներկայացնում կարևոր փաստեր կոճապղպեղի (Имбирь) մասին:
Covid-19-ի դեմ պայքարի համար իմունիտետը բարձրացնելու համար մասնագետները խորհուրդ են տալիս սննդակարգի մեջ անպայման կոճապղպեղ ներառել:
Կոճապղպեղը թարմացնում է շնչառությունը, հիանալի հակասեպտիկ միջոց է: Այն նաև շատ լավ բնական ցավազրկող է, բուժում է մրսածությունը, բարձրացնում իմունիտետը: Կոճապղպեղը նաև առույգացնող հատկություն ունի, բնական աֆրոդիզիակ է:
Այսպիսով, կոճապղպեղ ընտրելիս ուշադրություն դարձրեք, որ արմատը լինի հարթ, առանց «կնճիռների», հետքերի: Հոտը պիտի լինի թարմ, ոչ թե ծանր, իսկ կեղևը՝ պարտադիր բարակ: Թարմությունը ստուգելու համար եղունգով մի փոքր հետ տարեք կեղևը, պիտի անուշ և թարմ բույր տարածվի անմիջապես: Սրանք կոճապղպեղի թարմության մասին վկայող ամենակարևոր հատկություններն են: Դե իսկ եթե նախընտրում եք կոճապղպեղի փոշի, ապա պարզապես ուշադրություն դարձրեք, որ տուփը լավ փակված լինի, վրան բացակայեն վնասված տեղերը: Դե իհարկե, պետք չէ մոռանալ նաև պիտանելիության ժամկետի մասին:
Հարկ է նշել, որ կոճապղպեղը իր օգտակար հատկությունները երկար ժամանակ պահպանում է և չի կորցնում անգամ ջերմային մշակման ժամանակ: