Նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ահազանգ՝ ՀՀ Պարետատանը։
Մոտ կես ժամ առաջ “Наш сад” ապրանքանիշի առաքիչը Արգիշտի 11/3 հասցեում գտնվող խանութ առաքեց ապրանքներ, ինչպես երևում է նկարից՝ առանց որևէ պաշտպանիչ միջոցի։
Իմ հարցին, թե արդյո՞ք նա տեղյակ է, որ պետք է կրել առնվազն ձեռնոցներ, նա պատասխանեց, որ մատներին վերքեր են (!!!), ինչի պատճառով նրան անհարմար է (!!!)։
Նկարում սա հստակ երևում է։
Շնորհակալություն խանութին՝ վարակի տարածման վտանգը գնահատելու և ապրանքը չընդունելու համար։
Խնդրում եմ ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ։ Առաքիչների աշխատանքը առաջնային վտանգի գոտում է՝ թե հանրության և թե սեփական առողջությանը։
Եթե մարդու գիտակցությունը չի ներում հասկանալու պահի լրջությունը, կարծում եմ, պետք է ձեռնարկել հստակ քայլեր։
Հ.Գ. Հրավիրում եմ նաև լրագրողների ուշադրությունը և խնդրում աջակցություն՝ այսպիսի շղթաները կոտրելու գործում։
Tigran Avinyan / Տիգրան Ավինյան,
ՀՀ առողջապահության նախարարություն,
Naira Zohrabyan - ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողով»:

