Ոստիկանությունը շարունակում է ապահովել նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով անձանց ազատ տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ Պարետի որոշման կատարումը։
Սակայն այս որոշումը Հայասատնի տարբեր քաղաքաներում, անգամ նույն քաղաքի տարբեր թաղամասերում տարբեր կերպ են են ընկալել և կիրառում: Որոշ տեղերում իսկապես դատարկություն է, որոշ վայերում էլ՝ կյանքը կարծես առաջվանն է:
Այսօր համացանցում Վանաձորի մարդաշատ փողոցներից նկարներ տարածվեցին, ապա քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը պարզաբանեց, թե որն էր այս ակտիվության պատճառը: Քաղաքապետը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վանաձորի մարդաշատ փողոցներով անհանգստացած բոլոր գործատուներին և ոչ միայն (ՊԵՏԱԿԱՆ,ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ,ՄԱՍՆԱՎՈՐ) խնդրում եմ ՝ մտածենք,թե ինչպես անել,որպեսզի թոշակ կամ աշխատավարձ ստանալու համար քաղաքացիները ստիպված չլինեն իջնել քաղաք ու բանկոմատներից ստանալ իրենց հասանելիք՝ այս պահին կենսական անհրաժեշտ գումարները:Ոստիկանության բաժիններից մեկի պետի հետ զրույցից պարզվում է,որ այսօրվա շարժի հիմնական պատճառը թոշակ կամ աշխատավարձ ստանալն է»:
ArmDaily.am-ը ներկայացնում է տեսանյութ՝ ինչ իրավիճակ է Վանաձորի փողոցներում:

