Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եռամսյա պարգեւավճարներից մարտ ամսվա պարգեւավճարների ֆոնդը ամբողջությամբ (շուրջ 130 միլիոն դրամ), կփոխանցվի համայնքային ենթակայության բուժհիմնարկների աշխատակիցներին, որոնք պայքարում են կորոնավիրուսի վարակի դեմ։
Այս գումարը կբաշխվի բոլոր բուժհիմնարկների՝ հիվանդանոցների, պոլիկլինիկաների, շտապօգնության ծառայության շուրջ 1800 աշխատակիցների միջեւ:
Քանի որ քաղաքապետը պարգեւավճար չի ստանում, բուժաշխատողների ֆոնդին կփոխանցվի քաղաքապետի մարտ ամսվա աշխատավարձը՝ ամբողջությամբ:
Առո՛ղջ եղեք, միասին հաղթահարելու ենք ցանկացած դժվարություն»:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
