Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ առաջիկա հեռախոսազրույցի ընթացքում կխնդրի վերացնել Մոսկվայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Նման կանխատեսում է արել ԱՄՆ նախագահը: Այս մասին հայտնում է AFP-ն՝ Twitter-ի իր էջում:
Թրամփի խոսքով՝ Ռուսաստանի նախագահն արդեն երկու տարի է, ինչ իրեն խնդրում է այդ մասին, գրում է lenta.ru-ն:
Նշվում է, որ մարտի 30-ին կայանալիք բանակցությունների ընթացքում Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները կքննարկեն նավթի գները, առևտրի խնդիրները, Վենեսուելայում տիրող իրավիճակը և կորոնավիրուսի համաճարակը:
Նշենք, որ մարտի 26-ին վիրտուալ G20 գագաթնաժողովում ունեցած ելույթի ժամանակ Պուտինը առաջարկել է ներմուծել կորոնավիրուսային պանդեմիայի ժամանակահատվածի համար առաջին անհրաժեշտության ապրանքների պատժամիջոցների մորատորիում: Ռուսաստանի ղեկավարը շեշտել է, որ առաջին հերթին մենք խոսում են այն երկրների մասին, որոնք առավել շատ են տուժում համաճարակի պատճառով:
Հիշեցնենք, որ ԵՄ-ի և Միացյալ Նահանգների կողմից պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ առաջին անգամ կիրառվել են 2014 թվականին:

