Երեկ Առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
ArmDaily.am-ը նախարարությունից փորձեց ճշտել, թե ինչպես են այժմ կենտրոնի աշխատակիցները և արդյոք նրանց փոխարինող այլ աշխատակիցներ կա՞ն, թե՝ խնդիր կա աշխատակիցներին փոխարինելու, ինչին ի պատասխան նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Լիլիթ Բաբախանյանը պատասխանեց.«Աշխատակիցների առողջական վիճակը բավարար է, իսկ աշխատակիցներին փոխարինելու խնդիր չունենք»:
Հարցին՝ ինչպե՞ս է եղել, որ աշխատակիցները վարակվել են և արդյոք նրանց հարազատների շրջանակը մեկուսացվա՞ծ է, Բաբախանյանը նշեց, որ վարակման հանգամանքները պարզվում են.«Ավել տեղեկություններ, եթե կարիք լինի հրապարակելու, մենք կհրապարակենք: Այս պահին այսքանը կարող ենք ասել»:

