Հայաստանում մարտի 29-ին, ժամը 11:00-ի դրությամբ COVID-19 վիրուսով վարակվածության 52 նոր դեպք է գրանցվել. հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 424-ի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Բուժվել է ընդհանրուր 30 քաղաքացի, փաստացի բուժվում է 391-ը, բացասական թեստերի թիվը 2054 է:
Հիշեցնենք, որ այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ մեկ օրում «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում գրանցվել է մահվան ևս 2 դեպք. մՄահվան ելքերի ընդհանուր թիվն այս պահին 3 է:
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
