Կորոնավիրուսի գլոբալ համաճարակի դեմ պայքարելու համար սահմանվում են նոր, գերժամանակակից միջոցառումները:
Հիվանդության բռնկումը սկսվել է Չինաստանում։ Մոլորակի ամենահզոր պետություններից մեկը արագ գործողությունների անցավ՝ տվյալների ծավալուն վերլուծություն, դեմքի ճանաչում, հեռախոսի միջոցով հետևելու ծրագրեր, անգամ անօդաչու նկարահանող սարքեր:
Պետությունը նպատակ դրեց և կարողացավ իմանալ, թե ով որտեղ եւ երբ է եղել։ Որտեղ գնացին իրենց քաղաքացիները և ում իմացությամբ ու թույլտվությամբ:
Այն, որ Չինաստանը կգնա նման քայլերի, միանգամայն սպասելի էր: Սրան հետևեցին կառավարական վերահսկողության մասին պատմությունները
Հարավային Կորեայից և Սինգապուրից: Սրանք ավելի թափանցիկ էին իհարկե, բայց կրկին ծավալուն եւ պարտադիր:
Վերահսկողության այս տեսակը բնորոշ է Ասիային, և խստորեն տարբերվում է
նրանից, ինչ տեղի է ունենում ԱՄՆ-ում եւ Եվրոպայում: Համաճարակի վարակի դեմ պայքարի նման գործողություններն այստեղ բացակայում են: .
Ինչ վերաբերվում է կիբերանվտանգությանը, ապա առաջին դեպքը գրանցվեց Իրանի Իսլամական հանրապետությունում, որտեղ ինքնաախտորոշում անելու ծրագիր հայտնվեց, նրա կեղծ լինելը պարզապես տվյալների բազա հավաքելու նպատակը սակայն արագ բացահայտվեց:
Հետո հայտնվեց Իսրայելը. «Բոլոր միջոցներն օգտագործվելու են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարելու համար», - հայտարարել էր երկրի վարչապետը:
Նա հայտարարել է, որ «թվային միջոցների» օգտագործումը ևս ակտիվորեն կկիրառվի: Նշելով, որ մինչ այդ ձեռնպահ է մնացել այն քաղաքացիական բնակչության շրջանում օգտագործելուց: Խոսքը պարզապես հեռախոսների միջոցով հիվանդի տեղակայծան վայրը ստուգելու մասին չէ, պետությունը որոշել է շատ ավելի կտրուկ քայլերի գնալ և շատ ավելի մեծ տվյալների բազա հավաքել հիվանդների մասին:
Այսպիսով, ձեր հեռախոսը «գիտի» թե ուր եք դուք գնում, ում հետ եք խոսում և որքան հաճախ: Այս կերպ ստեղծվում է տվյալների մեծ բազա, որտեղ ընդրգված եք ոչ միայն դուք, այլ բոլոր այն մարդիկ, ովքեր հավանական սերտ շփման մեջ են եղել ձեզ հետ:
Նմանատիպ մի լուծում էլ գտել են Լեհաստանում, եթե քաղաքացին գտնվում է հարկադիր մեկուսացման մեջ, ապա ծրագիրը, ոչ միայն ֆիքսում է ձեր գտնվելու վայրը, այլև պահանջում է սելֆի անել, որը կվկայի, որ դուք գտնվում եք տանը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, այստեղ դեռևս նման նորարությունները չեն կիրառվում: Հայաստանցիները կարող են օնլայն թեստի միջոցով պարզել արդյոք իրենց մոտ կա կորոնավիրուսի ախտանշաններ, հնարավորություն ունեն նաև հավելվածի միջոցով լրացնել իրենց տեղաշարժի ձևաթուղթ:

