Թագուհի Ստեփանյանը՝ շտապ օգնության աշխատակիցների մեկուսացածման դեպքերի մասին
Հասարակություն
Այսօրվա դրությամբ շտապ օգնության աշխատակիցների մեջ ինքնամեկուսացածներ չկան: Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Շտապ օգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանը:
«Առաջին հիվանդի հետ շփման արդյունքում մեկուսացվել էին 3 աշխատակից, որոնց մոտ 14 օր հետո ոչ մի վիրուս չէր հայտնաբերվել և նրանք անցել են նորմալ աշխատանքային ռիթմին»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին՝ կա՞ն դեպքեր, որ մարդիկ ուղղակի խուճապից են զանգում՝ Ստեփանյանը նշեց. «Լինում են նաև, որ խուճապի են մատնված և ուզում են, որ անպայման շտապ օգնության բժիշկը գա»:
Ստեփանյանը հորդորեց քաղաքացիներին միայն անհրաժեշտության դեպքում հրավիրել շտապ օգնություն: