Վրաց ուղղափառ եկեղեցին չի փոխի հաղորդության ծեսը կորոնավիրուսի տարածման հետ կապված ստեղծված իրավիճակի պատճառով: Սուրբ սինոդի որոշման մասին լրագրողներին հայտնել է եպիսկոպոս Նիկոլոզը:
Հաղորդության անցկացման հարցը քննարկվել էր սինոդի մարտի 20-ի տեղի ունեցած նիստին։ Հաղորդվում է, որ այն տեւել է մի քանի ժամ ։ Քննարկվել են նաեւ COVID-19-ի կանխարգելման միջոցառումների հետ կապված այլ հարցեր:
Հարկ է նշել, որ Վրաստանում արգելվել են զանգվածային միջոցառումները կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի շրջանակներում: Մինչդեռ Ուղղափառության մեջ Զատիկի քրիստոնեական կարևորագույն տոներից մեկի տոնակատարությունը, երբ եկեղեցիներ են այցելում մեծ թվով մարդիկ, 2021 թվականին ընկնում է մայիսի 2-ի վրա ։
Հետևեք մեզ Telegram-ում

Հետևեք մեզ YouTube-ում
