Ովքե՞ր են Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի պաշտոնյաները. Հակոբ Ավագյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատակազմը:
Հայաստանի Հանրապետության առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինն իրականացնում է վերահսկողական և (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով կիրառում պատասխանատվության միջոցներ առողջապահության, աշխատողների առողջության և անվտանգության ապահովման բնագավառներում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ղեկավարը Հակոբ Ավագյանն է:
Ավագյանն ունի 2 տեղակալ՝ Էմին Ավետիսյանը և Անուշ Պողոսյանը:
Տեսչական մարմնում կա 7 վարչություն և 1 բաժին:
Տեղեկատվության ազատության պատասխանատուն Լիանա Եղիազարյանն է, իսկ ազդարարման պատասխանատուն՝ Գոռ Հովհաննիսյանը:
Տեսչական մարմինը ունի 11 տարածքային ստորաբաժանում՝
Երևան քաղաքի տարածքային կետ,
Արևմտյան տարածքային կենտրոն,
Հարավային տարածքային կենտրոն,
Արևելյան տարածքային կենտրոն,
Հյուսիսային տարածքային կենտրոն,
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ,
Մեղրիի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ,
«Շիրակ» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ,
Բագրատաշենի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ,
Այրում Ջիլիզայի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ,
Գոգավան Պրիվոլնոյեի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ: