Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը. ընտանիքի միակ երեխան էր. մանրամասներ 7 ամսական երեխայի մահվան դեպքից
Հասարակություն
Դեռևս նախնական վարկած չկա, թե ինչու է մահացել երեխան։ Այս մասին այսօր ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզ Մելիքգյուղ համայնքի ղեկավար Դերենիկ Շահբազյանը։
«Գիշերը մի քիչ հիվանդ է եղել, երևի հետ է տվել, ասում են դրանից է եղել։ Դեռ դին չեն բերել, վերջնական պատճառը դեռ չեն հայտնել»,- ասաց համայնքապետը։
Շահբազանը նշեց, որ երեխան ընտանքի առաջնեկն էր. «Երիտասարդ ընտանիք են, առանձին են ապրում, առաջնեկն էր։ Ֆինանսական խնդիրներ չունեն։ Երեխային մահացած վիճակում հայտնաբերել է մայրը։ Վաղը երևի տեղի կունենա հուղարկավորությունը»։
Ինչպես արդեն հայտնել ենք, երեկ՝ մարտի 9-ին, ժամը 08։30-ի սահմաններում «Ծաղկահովիտ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արագածի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մելիք գյուղի 1-ին փողոցի տներից մեկը, որտեղ օրորոցի մեջ հայտնաբերել են 7 ամսական Աննա Կ-ի դին։