Ովքե՞ր են ՔԿ բարձրաստիճան պաշտոնյաները. Հայկ Գրիգորյանի աշխատակազմը
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Աշխատակազմ» շարքի շրջանակներում ներկայացնել տարբեր գերատեսչությունների ղեկավարներին և նրանց աշխատակազմը։
Այս անգամ ներկայացնում ենք Քննչական կոմիտեի աշխատակազմը։
ՀՀ քննչական կոմիտեն անկախ պետական մարմին է, որն ստեղծվել է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված օրենքի հիման վրա եւ լիազորված է իրականացնելու նախաքննություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով իր իրավասությանը վերապահված ենթադրյալ հանցագործությունների կապակցությամբ։
Քննչական կոմիտեի նախագահը Իրավաբանական գիտությունների թեկնածու, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Հայկ Գրիգորյանն է։
Գրիգորյանը այս պաշտոնին նշանակվել է 2018 թվականի հուլիսի 10-ին։
Գրիգորյանն ունի 4 տեղակալ՝ Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արման Պողոսյանը, Արդարադատության առաջին դասի խորհրդական Արթուր Մելիքյանը, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Արտակ Կրկյաշարյանը, Արդարադատության առաջին դասի խորհրդական Արսեն Այվազյանը։
ՀՀ քննչական կոմիտեի համակարգը ներառում է քննչական կոմիտեի կենտրոնական մարմինը, զինվորական քննչական գլխավոր վարչությունը, Երևան քաղաքի քննչական վարչությունը, մարզային քննչական վարչությունները, ինչպես նաև քննչական կոմիտեի դեպարտամենտը:
Քննչական կոմիտեի կենտրոնական մարմնի ստորաբաժանումներն են՝
կենտրոնական մարմնի գլխավոր վարչությունները, այդ թվում՝ զինվորական քննչական գլխավոր վարչությունը,
վարչությունները
բաժինները։
Զինվորական քննչական գլխավոր վարչության ստորաբաժանումներն են՝
գլխավոր վարչության վարչությունները,
բաժինները
կայազորային քննչական բաժինները (բաժանմունքները)։
Երևան քաղաքի քննչական վարչության ստորաբաժանումներն են՝ Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժինները։
Մարզային քննչական վարչությունների ստորաբաժանումներն են մարզային քննչական վարչությունների տարածքային բաժինները (բաժանմունքները):
Քննչական կոմիտեի լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացումը և քաղաքացիական իրավահարաբերություններին նրա մասնակցությունը ապահովում է քննչական կոմիտեի դեպարտամենտը:
ՀՀ քննչական կոմիտեի Կոլեգիա
Կոլեգիայի նախագահը Հայկ Գրիգորյանն է, անդամները՝
Արման Պողոսյանը,
Արտակ Կրկյաշարյանը,
Արթուր Մելիքյանը,
Աննա Մանթաշյանը,
Գագիկ Մայիլյանը։
ՔԿ-ն ունի 10 վարչություն և մեկ բաժին։ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետը Արթուր Մելիքյանն է, Մելիքյանի տեղակալը՝ Վիգեն Մեսրոպյանը։